20:55 13.06.2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիր է, ունի սոցիալական խորը բաղադրիչներ և կարող է վերածվել նաև քաղաքական ու տնտեսական խնդիրների: Դրանք իրենց հերթին կարող են նպաստել համաճարակը ոչ ցանկալի ուղղություններով տանելուն: Այս մասին «Հեռանկարի» ձևաչափով հեռավար զրույցում ասել է սոցիոլոգ Մասիս Պողոյանը: Նա անդրադարձել է խնդրի տարբեր կողմերին ու հետևանքներին:
«Քանի որ ենթադրում է մարդու ազատությունների սահմանափակումներ, ոչ բոլոր երկրներում են պատրաստ անձի իրավունքների սահմանափակման, օրինակ՝ Չինաստանում, որտեղ մարդիկ պատրաստ են հետևել վերևից եկող հրահանգների, այնտեղ ավելի հեշտ է կյանքի կոչել, ի տարբերություն այն երկրների, որտեղ մշակութային տարբերությունները, ազատությունները կարող են խանգարել: Չինաստանում եթե տեսանք՝ մարդու ազատությունների սահմանափակման ինչ բարձր մակարդակ էր, չինական համակարագը, սովոր լինելով ավտորիտար կառավարման, ինչպես դուրս եկավ: Հայաստանում այս գործոնին ավելանում է հեղափոխության թողած էֆեկտը, որը կարծում եմ, մի քիչ ավելին էր, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, մեր հասարակությունը ուռճացված սպասումներ ունեցավ անձնական ազատությունների, որը սկսեց վեր դասվել ու բոլոր ակցիաներում սկսեց շահարկվել։ Չինաստանում եթե արգելվեց, ՀՀ-ում մեր վարչապետը մի սովորական գաղափար, որ պետք է տեսախցիկները ֆիքսեն, թե մեքենաներում դիմակ կրում են, թե ոչ, նույնիսկ այս հարցում չի կարողանում ազատ պահանջ դնել, իսկ երկրորդ էֆեկնտն այն է, որ մեր հասարակությունն իրեն դասում է կառավարման բարձր մասնագետ ու քննարկել՝ ճիշտ է, թե սխալ, սա աբսուրդ է, որովհետև մի մասը կարող է փորձագիտական ոլորտների գնահատական լինել, ստացվում է էն վիճակը, ինչ ունենք հիմա»,- ասել է նա:
Սոցիոլոգը նաև կարծիք է հայտնել, որ պետք է հետևել աշխարհում հայտնի մոդելներից մեկին, կիրառել հեղինակության ուժը:
«Պետք է կիրառել հեղինակության ուժ։ Իմ կարծիքով, այնպիսի վիճակ է, որ երկարաձգելով` շարժվում ենք իմունիտետային պատնեշի ստրատեգիայով: Երկու ստրատեգիա կա, առաջինը՝ համավարակի սառեցումն է։ Սա լավագույն սցենարն է, երկրորդ ստրատեգիան՝ իմունիտետային պատնեշ է առաջանում, հիվանդանում է այնքան մարդ, որ բեկման կետը մեկից ցածր լինի: Եթե թողնենք հասարակության՝ բնական եղանակով վարակվելը, մի մասն այլևս վարակված է լինելու, այս մարդկանց շերտը համարելու ենք իմունիտետային պատնեշ։ Ես չգիտեմ՝ արել են ուսումնասիրություն, թե ինչքան մարդ պետք է վարակվի, որ բեկման կետը մեկից ցածր լինի: Աստիճանաբար մարելու է, որ յուրաքանչյուր մարդ արդեն վարակելու է մեկից պակաս մարդու, սա շատ վատ սցենար է: Կարող է պարզվի բեկման թիվն այնքան մեծ թիվ է, ասենք՝ 3 միլիոնանոց բնակչությունից անհրաժեշտ է, որպեսզի վարակվի 200 ооо հոգի, որ բեկման կետին հասնենք»,- մտահոգություն է հայտնել մասնագետը:
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...