23:45 25.05.2019
Սուպերմոդել Իզաբել Գուլարը Կաննի կինոփառատոնի գլխավոր արարողությանը ներկայացել է շատ համարձակ, գրեթե «մերկ » հագուստով՝ թափանցիկ, խորը դեկոլտելով և մեջքը բաց: Julien Macdonald ապրանքանիշի 20 000 դոլար արժողությամբ զգեստն ամբողջովին հյուսված է քարերով և ցանցով: Այդ է պատճառը, որ լրիվ թափանցիկ է: 34 տարեկան Իզաբել Գուլարը բրազիլացի սուպերմոդել է: Նա Victoria’s Secret-ի հրեշտակներց մեկն […]
19:39 25.05.2019
Матч-ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին որպես նախագծի հեղինակ և պրոդյուսեր է հանդես եկել ռուսական Амедиатека վիդեոսերվիսում պոռնոդերասանների մասին պատմող սերիալի առաջին էպիզոդի համար: Այս մասին հայտնում է Ведомости-ն: Սերիալի արտադրությամբ զբաղվում է Goose Goose Films ընկերությունը: «Այս պատմության մեջ ինձ հետաքրքրեց հերոսների մասնագիտության և հոգու խորության ահռելի տարբերությունը և նրանց անկեղծ զգացմունքները»,- ասել է Կանդելակին: […]
19:28 25.05.2019
«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում լեգենդար Ֆրեդի Մերկուրիի կերպարը մարմնավորած օսկարակիր Ռամի Մալեկը 2 տարվա հարաբերություններից հետո ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ դերասանուհի Լյուսի Բոյնտոնին, հայտնում է Radaronline-ը: Լյուսին «Բոհեմյան ռապսոդիայում» մարմնավորել է Մերի Օսթինին, որը եղել է Մերկուրիի կյանքի սերը: Նրան է Ֆրեդին նվիրել Love of my life երգը: «Վերջապես նշանադրվեցին: Հարսանիքը կանեն հավանաբար […]
15:10 25.05.2019
Ռուս ռեփեր Տիմատին օրերս ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հայաստանում: «Ես շատ ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել մեր նոր տեսահոլովակը և այն արդեն ունի շատ դիտումներ: Ես կարդացել եմ մեկնաբանությունները, ուղղակի հոգիս ուրախանում է, որ ինձ հաջողվել է ստեղծել այնպիսի ստեղծագործություն, որը ձեզ հուզել է»,- ասել է ռեփերը: Տիմատին […]
12:34 25.05.2019
Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին այսօր նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որն արդեն վեցերորդն է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ Այս մրցանակը տրվում է եվրոպական ֆուտբոլային լրագրողների կողմից մրցաշրջանի լավագույն ռմբարկուներին։ 34 խաղի ընթացքում Մեսսին խփել է 36 գոլ, իսկ նրա մրցակիցը՝ Կիլիան Մբապեն, ընդամենը 33 գոլ է խփել։ Այս մրցանակի հաղթողի կոչում վիճարկելու տեսական հնարավորություն […]
17:08 24.05.2019
Բրիտանական BBC ընկերությունը թողարկել է նոր կատակերգական շոու` «Երեկոն Վլադիմիր Պուտինի հետ» անվանումով: Հաղորդման վարողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անիմացիոն տարբերակն է լինելու: Հաղորդումը հեռարձակելու է BBC Two ալիքը: Այն լինելու է երեկոյան թոք շոուների ձևաչափով: Շոուում անիմացիոն նախագահն իրական ժամանակում շփվելու է իր հյուրերի հետ: «Ես շատ հաղթանակներ եմ ունեցել, բայց դրանցից ոչ մեկն […]
17:06 23.05.2019
Երևանում այսօր մամուլի ասուլիս է հրավիրել «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանը՝ ներկայացնելու «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի մասնակից աղջիկներին: Արարողությունից հետո լրագրողները Արթուր Ասատրյանին հարցեր են ուղղել վերջին շրջանում նրա անվան շուրջ պտտվող խոսակցությունների և նրա դեմ հարուցված քրեական գործի մասին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը որևէ քրեական պատմությանը՝ միաժամանակ բացառելով, որ ինքը և […]
07:56 23.05.2019
Չինուհին նոր մեքենայի համար մանրադրամով վճարել է ավելի քան 30 հազար յուան (մոտ 18 հազար դոլար)։ Այս մասին հայտնում է Beijing Youth Daily-ն։ Պարբերականի հաղորդմամբ՝ Չինաստանի արևելյան Հեբեյ նահանգի բնակչուհին գնել է նոր Volkswagen Passat։ Դրա համար նա վճարել է 1 յուան անվանական արժեքով ($0,14) 131 492 հատ մետաղադրամ։ Ավտոսրահի մենեջերի խոսքով՝ մետաղադրամները 3 օր շարունակ […]
18:10 22.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր՝ Մարիամ Փաշինյանը հարցազրույց է տվել Wnews.am կայքին: Հարցին, թե ինչով սովորաբար օրվա ընթացքում զբաղվում Մարիամ Փաշինյանը, նա պատասխանել է, որ շաբաթվա երեք օրը սկսում է մարզասրահ այցելելով: «Ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց […]
14:42 22.05.2019
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով՝ որպես մրցույթ-փառատոն: Այս մասին այսօր «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի ներկայացուցիչներն ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, ինչպես նաև պատմել են գեղեցկության մրցույթի շրջանակներում սպասվող իրադարձությունների ու միջոցառումների մասին: «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշեց, […]
00:01 22.05.2019
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թուրները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Սանսա Ստարկին, անդրադարձել է երկրպագուների ստորագրահավաքին ու սերիալի վերջին եթերաշրջանը վերափոխելու պահանջին: Սոֆին նշել է, որ այդ պահանջն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է նկարահանող խմբի և ֆիլմի վրա աշխատած յուրաքանչյուր մասնագետի հանդեպ: Այս մասին ասել է The New York Times-ին տված հարցազրույցում: «Այդ ստորագրահավաքն ու […]
23:24 21.05.2019
Կաննում առաջին անգամ մայիսի 24-ին կանցկացվի World Bloggers Awards բլոգերների պարգևատրման արարողություն, հայտնում է TASS-ը: Նորաձևությունից մինչև քաղաքականություն լուսաբանող լավագույն բոլոր բլոգերներն այդ օրը ներկա կլինեն: Մրցույթը կունենա 22 անվանակարգ: World Bloggers Awards-ը կվարի Ջանլուկա Վակին, ով ցանցում հայտնի է որպես «պարող միլիոնատեր»: Նախատեսվում է, որ մրցանակաբաշխությանը բլոգերների յութուբյան էջերով կհետևի ավելի քան 100 միլիոն […]
19:51 21.05.2019
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն և նրա սիրեցյալը` մոդել Լամիլա Մորրոնեն, Կաննում են, պապարացիները հասցրել են նրանց լուսանկարել զբոսանքի ժամանակ: Այս մասին հայտնում է The Cut-ը: Օրերս 44-ամյա դերասանը ժամանել է Կանն` կինոփառատոնին իր ֆիլմը ներկայացնելու համար: Նրա ընկերուհին նույնպես Կաննում անելիքներ ունի: Ազատ ժամանակը զույգն անցկացնում է միասին՝ զբոսնում են քաղաքում և իրենց հանգիստը […]
19:20 21.05.2019
Փորձագետները կազմել են աշխարհի լավագույն հյուրանոցների ցանկը օդանավակայաններում: Հյուրանոցների ամբողջական ցանկը հրապարակել է The Sun-ը: Այս շարքում առաջին տեղն է գրավել Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում գտնվող Aerotel Singapore հյուրանոցը: Այստեղ տեղակայված է աշխարհում միակ բաց լողավազանը տարանցիկ հյուրանոցում: Այն տարբերվում է հիանալի բարով և ջակուզիով: Սենյակների պատուհաններից բացվում է տեսարան դեպի թռիչքուղի: Երկրորդ տեղն է զբաղեցրել […]
00:35 21.05.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանուհի Սոֆի Թյորները, որը մարմնավորել է Սանսա Սթարքի կերպարը, պատմել է, որ մարսողության խանգարումներ է ունեցել, գրում է The Sunday Times-ը: Նա պատմել է, որ իրեն հաճախ «սովամահ» է արել, ինչի հետևանքով 19 տարեկանում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել. աղջիկը գրեթե մեկ տարի դաշտանային ցիկլ չի ունեցել: Սոֆին նշել է, որ խանգարված […]
00:26 21.05.2019
Այսօր Կիևում ավարտվել է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև արտասահմանյան հյուրեր: Հատկանշական է, որ Ռուսաստանից ներկայացուցիչներ չկային: Հանդիսավոր արարողության առաջին շարքերում նստած էր նաև Զելենսկու կինը՝ Ելենան, որն այս արարողության համար ընտրել էր սպիտակ կոստյում: Նշենք, […]
00:23 21.05.2019
The Washington Post-ը հայտնում է, որ 34-ամյա Սքարլետ Յոհանսոնը նշանադրվել է իր 36-ամյա սիրեցյալ Քոլին Ժոստի հետ: Այս զույգի սիրավեպի մասին սկսեցին խոսել 2017-ի գարնանից, իսկ այդ տարվա ձմռանը զույգն առաջին անգամ միասին ներկայացել է հանրությանը: Եթե այս ամուսնությունը Քոլին Ժոստի համար առաջինն է, ապա Սքարլետ Յոհանսոնի համար սա երրորդ ամուսնությունն է: Դերասանուհու առաջին ամուսինը […]
19:51 20.05.2019
Շվեդ թոփ մոդել Հոսկն իր ինստագրամյան էջում հրապարակել է Կաննի կինոփառատոնին արված լուսանկարները, որոնք րոպեների ընթացքում հազարավոր լայքեր են հավաքել: Մոդելը փառատոնին ներկայացել է երկար սպիտակա-երկնագույն զգեստով, որն ունի խոր բացվածք: Նրա աքսեսուարները և դիմահարդարումը եղել են զուսպ: Էլզայի կերպարի մասին հիացական մեկնաբանություններ են գրվել: Էլզա Հոսկը հայտնի է որպես Victoria’s Secret-ի «հրեշտակ»: View […]
19:30 20.05.2019
Ռեալիթի շոուի աստղ Քոթնի Քարդաշյանն արդեն հանգստանում է: Նա գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Թերքս ու Կայկոս կղզիներում: Քորթնին իր Instagram-ի էջում մի քանի լուսանկար է հրապարակել: Տեսանյութերից մեկում Քորթնին իր ընկերուհիների ձեռքը բռնած վազում է օվկիանոս: View this post on Instagram No boys allowed. A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash) on May […]
17:55 20.05.2019
Երեկ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երեխաների հետ միասին այցելել են Չելսիի վայրի բնության այգին: Այսօր արդեն նրանք հրապարակել են այգում արված ֆոտոշարքը: «Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախությամբ կիսվում են ձեր հետ իրենց ընտանեկան լուսանկարներով, որոնք արվել են Չելսիի այգում»,- ասված է հայտարարության մեջ և նշված է նաև, որ վերջին մի քանի ամիսների […]
16:10 20.05.2019
Ռուս հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և տեղեկացրել գալիք համերգի մասին: Նրա հետևորդները ուշադրություն են դարձրել Պետրոսյանի հեռախոսի լուսանկարին, որը վրա Արարատ լեռան ֆոնին պատկերված է Խոր Վիրապը: Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ հեռախոսի էկրանի նկարը հիասքանչ է: View this post on Instagram Привет, Зеленоград! Еду к Вам […]
12:48 20.05.2019
Սերժ Թանկյանը հայտնել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին:
12:23 18.05.2019
«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչը դիտելու համար 27 միլիոն ամերիկացի կբացակայի աշխատանքից, հայտնում է NTV-ն: Հարցումները փաստում են, որ մայիսի 20-ին մոտ 10,7 միլիոն ամերիկացի աշխատանքի չի գնա: Նրանց մեծ մասն արձակուրդ կվերցնի, կփոխի իր հերթափոխը կամ աշխատավայրում կներկայանա որպես հիվանդ: Մի քանի միլիոն մարդ պատրասվում է այդ օրը մի քան ժամ ուշ գնալ աշխատանքի: Ընդհանուր […]
09:31 18.05.2019
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ արքայազն Արչիի ծննդյան վայրը Լոնդոնի կենտրոնում գտնվող Portland Hospital մասնավոր ծննդատունն է։ Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն՝ հրապարակելով երեխայի ծննդյան վկայականի պատճենը։ Այդ ծննդատանը ծննդաբերության արժեքը սկսվում է 15 000 ֆունտ սթերլինգից, սակայն որոշ այցելուների համար այն հասնում է 500 000-ի՝ կախված այնտեղ մնալու ժամկետից, սենյակի վիճակից և […]
09:00 18.05.2019
Ամերիկացի մոդել և կինոաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հայտնել են իրենց 4-րդ երեխայի անունը, փոխանցում է TMZ-ը։ Փոխնակ մորից ծնված երեխային աստղային ծնողները բիբլիական անուն են ընտրել՝ Փսալմ։ Նրանք նաև երեխայի հետ լուսանկար են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Հիշեցնենք, որ […]
21:20 17.05.2019
«Մթնշաղից» հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը շատ մոտ է Բեթմենի դերի թափուր տեղը զբաղեցնելուն: Այս մասին հայտնում է Variety հանդեսը: Չնայած նրան, որ դեռևս պաշտոնապես լուրեր չկան դերասանի հետ կնքված պայմանագրի մասին և դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել, այնուամենայնիվ, ներկայում դերասանը Warner Bros-ի համար հավանական թեկնածուն է: Նշենք, որ եթե դերը հաստատվի, ապա դերասանը կմարմնավորի Բեթմենին […]
21:17 17.05.2019
Երգչուհի Մադոննան հրապարակել է նոր երգ, որով պատրաստվում է հանդես գալ «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչին: Երգը հրապարակել են երգչուհու YouTube-ի ալիքում: Նոր երգը ձայնագրվել է ամերիկացի ռեփեր Quavo-ի հետ համատեղ և կոչվում է Future: Երգը Մադոննայի նոր` Madame X ալբոմից է: Նշենք, որ Մադոննան այս տարի Թել Ավիվում անցկացվող երգի մրցույթին հրավիրված է որպես հատուկ […]
20:00 17.05.2019
Համացանցում հայտնվել է «Բեթվումենի» մասին պատմող սերիալի թրեյլերը: Գլխավոր դերում մոդել, դերասան Ռուբի Ռոուզն է: Տեսանյութը հրապարակել է The CW Network-ը: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսուհին՝ Քեյթ Քեյնը, լեսբի է, որը մարտահրավեր է նետում քրեականացված Գոթեմ քաղաքին և ոգեշնչվում է իր զարմիկ Բեթմեն Բրյուս Ուեյնից: https://www.youtube.com/watch?v=vrIiPcv4_iY Պրեմիերան սպասվում է աշնանը:
19:45 17.05.2019
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը` Մելանյա Թրամփը, Սպիտակ տանը կազմակերպել էին ամենամյա ընթրիք` նվիրված Սպիտակ տան պատմական ասոցիացիային: Այդ ընթրիքը 1961-ին նախաձեռնել է Ջոն Քենեդու կինը՝ Ժակլին Քենեդին, և այժմ ամեն տարի այն հանդիսավորությամբ անցկացվում է: Ընթրիքին Մելանյա Թրամփը ներկայացել է Akris բրենդի սև էլեգանտ զգեստով, որն արժե շուրջ 6 հազար դոլար: Իր […]
16:48 17.05.2019
Սատկել է լեգենդար Գրամփի կատուն (Grumpy Cat ), որը դարձել էր համացանցային մեմ, այս մասին տեղեկացնում է կատվի ինստագրամյան էջը: «Չնայած լավագույն մասնագետների ջանքերին` նա լքեց մեզ»,- ասված է հաղորդագրության մեջ: Grumpy Cat-ը` Ջղային կատուն, 7 տարեկան էր: Գրամփին հայտնի է դարձել 2012թ.` դառնալով համացանցային մեմ, կենդանին իր տիրուհուն բերել է մոտ 100 միլիոն դոլարի […]