00:26 21.05.2019
Այսօր Կիևում ավարտվել է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև արտասահմանյան հյուրեր: Հատկանշական է, որ Ռուսաստանից ներկայացուցիչներ չկային:
Հանդիսավոր արարողության առաջին շարքերում նստած էր նաև Զելենսկու կինը՝ Ելենան, որն այս արարողության համար ընտրել էր սպիտակ կոստյում:
Նշենք, որ Ուկրաինայի առաջին տիկինը արդեն Instagram-ի հանրային էջ է բացել: Ելենան նախկինում ունեցել է Instagram-ում էջ, սակայն այն փակ էր հանրության համար:
Նոր էջում Ուկրաինայի առաջին տիկինը հասցրել է մի քանի հրապարակում անել: Ելենան հետևում է ընդամենը 4 էջի՝ Квартал 95 ստուդիային, Женский квартал հեռուստատեսային շոուի էջին, Զելենսկու թիմի էջին և հենց Զելենսկու պաշտոնական էջին:
Ինչ վերաբերում է հետևորդներին, ապա նրանք ամեն վայրկյան շատանում են: Որպես օրինակ, նշենք, որ Ելենան մոտ 20 հազար հետևորդ ուներ, իսկ հիմա՝ 208 հազար:
19:05 06.05.2025
Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէՌուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […] ...
19:00 06.05.2025
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոցՄայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի […] ...
18:50 06.05.2025
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...