23:55 23.04.2021
Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խումբը հայտարարությամբ հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ը ոգեկոչելու նպատակով Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խումբը տարածել է հայտարարություն։ «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամները, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և համերաշխություն ու արդարություն արտահայտելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, […]
23:51 23.04.2021
Լիբանանում ապրիլի 23֊ին ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լիբանանից, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Բեյրութի կենտրոնական Շուհադա (Նահատակներ) հրապարակում՝ Ազատության արձանի մոտ։ Ներկաները մոմավառություն են կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հավաքին հնչող դատապարտող ելույթներում ընդգծվել է […]
22:55 23.04.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին, Բայդենը հեռախոսազրույցում նշել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ջո Բայդենը հանդես կգա հայտարարությամբ։
22:48 23.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել է հունիսին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել է Սպիտակ տունը: «Բայդենը փոխանցել է իր շահագրգռվածությունը համագործակցության ոլորտների ընդլայնման և տարաձայնությունների արդյունավետ լուծման հարցում։ Առաջնորդները պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնել, որպեսզի քննարկեն երկկողմ և տարածաշրջանային […]
22:05 23.04.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի հետ հեռախոսազրույց է ունեցել: Ինչպես տեեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, զրույցն ընթացել է Դեյվիդ Բիզլիի նախաձեռնությամբ։ Կողմերը նշել են Արևելյան Աֆրիկայում սովի դեմ պայքարի միջազգային մարդասիրական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ՝ COVID-19-ի համաճարակի տնտեսական բացասական հետևանքների պատճառով պարենի մատակարարումների հնարավոր խափանումների ֆոնին: Մտքեր են […]
21:40 23.04.2021
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ […]
21:13 23.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste […]
20:31 23.04.2021
Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեսանդրո Պանցան եվրոպական հաստատություններում պաշտոն զբաղեցնող անձանց հորդորում է անել այնպես, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողներն այլևս չհանդուրժվեն: Պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում: «Սիրելի՛ հայ ընկերներ, ապրիլի 24-ը Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ցեղասպանության հիշատակման օրն է։ […]
20:21 23.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ստամբուլում ավանդական ամենամյա հիշատակի միջոցառումները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանցկացվեն առցանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Ապրիլի 24-ին տարբեր տեսակոնֆերանսներ են կազմակերպելու «Ո՛չ ասա» նախաձեռնությունը, Մարդու իրավունքների ընկերակցության՝ ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, «Նոր զարթոնք» նախաձեռնությունը: Տեսակոնֆերանսներին հնարավոր է հետևել սոցիալական ցանցերում տվյալ կազմակերպությունների էջերով:
16:54 23.04.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով: Այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից: Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման […]
16:53 23.04.2021
Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դոսը խոստանում է շարունակել պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում: «Ժամանակակից աշխարհում, երբ սահմանների, կրոնական հավատալիքների, քաղաքական գաղափարների շուրջ լարվածությունն ու վեճերը բարձրակետում են, ավելի քան կարևոր է հետ նայել և հիշել, թե նման լարվածության հետևանքներն ինչպիսին կարող են լինել: […]
16:45 23.04.2021
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում: «Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց […]
16:40 23.04.2021
Ապրիլի 22-23-ը գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ ՀՀ ջրամբարների ջրալցվածությանը, Սևանա լճի մակարդակին, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա տվյալներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կայքում:
16:19 23.04.2021
Ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի։ Ապրիլի 24-ին՝ ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Հիշատակի և եռերգության միջոցառումները կմեկնարկեն ապրիլի […]
16:10 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի […]
13:40 23.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»: Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի […]
13:34 23.04.2021
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի հայտարարել է persona non grata. նրանք պետք է հեռանան Ռուսաստանից մինչև մայիսի 15-ի օրվա ավարտ, ասված է գերատեսչության ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ: Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա վճռական բողոք է արտահայտել երեք աշխատակիցներին persona non […]
12:33 23.04.2021
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին, հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը: «Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում», – նշված է Պետդումայի հաղորդագրության մեջ:
12:33 23.04.2021
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ -ԱՄՆ հարաբերություններն անվանել է «ճգնաժամային»: Նա կարծում է, որ այդպիսի իրավիճակները հող են նախապատրաստում այնպիսի սրացումների համար, երբ մի սխալ քայլը կարող է հանգեցնել ռազմական հարձակման: «Երբ 2 երկրների միջև հարաբերությունները երկար ժամանակ մնում են լարված, հենց դա էլ համարվում է ճգնաժամային: Այդպիսի իրավիճակներում անգամ մի սխալ բառը […]
12:11 23.04.2021
Բարձր մակարդակով Եվրամիության լիակատար երկխոսությունը Ռուսաստանի հետ հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ լիարժեք կիրականացվեն Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն: «Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կառուցողական երկխոսությունը դադարեցվել է ԵՄ-ի կողմից՝ 2014 թվականից ի վեր Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի հետևանքով: Մինսկյան պայմանավորվաոծությունների […]
11:12 23.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Մարտիրոսյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:
23:45 22.04.2021
Թուրքիան վերջնականապես զրկվել է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին մասնակցությունից: Թեև պաշտոնական տեղեկությունները դեռ չեն տարածվել, բայց Վաշինգտոնն Անկարային այդ մասին արդեն տեղեկացրել է: ԱՄՆ-ը վաղուց սպառնում էր Թուրքիային, որ կգնա այդ քայլին: Բայց չէր շտապում այդ քայլը կատարել: Հիմա արդեն կարող ենք կայացած փաստ համարել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Վաշինգտոնի այդ որոշումը անուղղակիորեն կապված […]
21:40 22.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել։ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի նախագահին քաղաքական կուսակցությունների միջև համաձայնություն ձեռք բերելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են բարեփոխումների կարևորությունը, որոնք անհրաժեշտ են Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին առաջ տանելու համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև […]
20:53 22.04.2021
ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ: «Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի […]
20:08 22.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր պատրաստակամությունը, ցանկացած հարմար ժամանակ, Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայում քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցերը: ՌԴ ղեկավարի խոսքով՝ Կիևը վերջերս ձեռնարկել է բազմաթիվ քայլեր,որոնք քայքայում են հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանա հարաբերությունների վերականգնում, Ռուսաստանը դա կողջունի: «Եթե Նախագահ Զելենսկին ցանկանում է վերականգնել այդ հարաբերությունները, […]
19:42 22.04.2021
Ապրիլի 22-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ /նստավայրը` ք. Թեհրան/: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:
19:37 22.04.2021
Ermenihaber.am-ը ապրիլքսանչորսի նախօրեին հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ Աքթարի հետ: Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը: – Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում: – Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած […]
19:12 22.04.2021
Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար […]