16:17 21.04.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․ «2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր […]
15:37 21.04.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին «ահաբեկող» երկրների հետ կապված իրավիճակը համեմատել է Շերխան վագրի շուրջ պտտվող Տաբակի շնագայլի հետ: Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում նախագահը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նկատմամբ որոշ երկրների անբարյացակամ գործողությունների վրա: «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում իրական կյանքում: Ինչպես ասացի, նրանք առանց պատճառի հարձակվում են Ռուսաստանի վրա: Իհարկե, […]
15:35 21.04.2021
Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին այդ քաղաքական խմբի անունից հարց տալու իրավունքը տրվել է Միքայել Մելքումյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: «Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև […]
15:13 21.04.2021
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը Ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց պետական մեղադրողի բացակայության պատճառով: Վերջինս տեղեկացրել էր դատարանին, որ թոքաբորբով հիվանդ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ, սակայն պատասխանը դեռ չի ստացվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ նիստը նշանակեց մայիսի 6-ին: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահանգն Վերմիշյանը, ըստ մեղադրանքի 2019թ. սեպտեմբերից […]
15:13 21.04.2021
Ապրիլի 12-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։ Հայաստանի նախագահությունն անցնելու է “Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով” կարգախոսի ներքո։ Նախագահության առաջնայնություններն են՝ •Միջազգային մարդասիրական իրավունքը •Ահաբեկչության դեմ պայքարը •Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները •Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։
15:00 21.04.2021
Հուսով եմ՝ ոչ ոք չի մտածի Ռուսաստանի հետ հարաբերություններում «կարմիր գիծն» անցնելու մասին. իսկ թե որտեղով այն կանցնի, Մոսկվան ինքը կորոշի կոնկրետ դեպքերի համար: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: «Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները նույնիսկ նրանց հետ, ում հետ դրանք լավ չեն: Մենք չենք ուզում կամուրջներ այրել: […]
14:45 21.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ է համարել Բելառուսում պետական հեղաշրջման փորձը և հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի սպանության ծրագրերը: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ: «Դուք կարող եք ցանկացած տեսակետ ունենալ Բելառուսի նախագահ Լուկաշենկո Ալեքսանդր Գեորգիի վարած քաղաքականության վերաբերյալ, բայց պետական հեղաշրջումներ կազմակերպելու պրակտիկան, քաղաքական սպանությունների ծրագրերը, այդ թվում` բարձրաստիճան […]
14:11 21.04.2021
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի հեռուստատեսային հարցազրույցում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չեն: «Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավականին հստակ և կոնկրետ արտահայտեց իր տեսակետը: Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են այլ կերպ ներկայացնել մեր պետության ղեկավարի տեսակետները. ապրիլի 20-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել […]
13:56 21.04.2021
Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 15-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին: Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտա-Ալմա Անաստասեն և քարտուղար Քրիստիան Բորդեյը։ Շնորհավորելով սենատորներին իրենց պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության […]
13:42 21.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված […]
13:00 21.04.2021
Չեխիան երկրից ռուս դիվանագետների արտաքսումից և Ռուսաստանի պատասխանից հետո առաջարկել է ՆԱՏՕ-ին հանդես գալ ՌԴ-ի դեմ համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին: «Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ապրիլի 20-ի նիստին Չեխիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման պատճառների և դրան հաջորդած ռուսական պատասխանի մասին: Չեխիան շնորհակալություն է […]
12:54 21.04.2021
Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) խորհուրդը որոշել է այդ կուսակցության նախագահ Արմին Լաշետի թեկնածությունն առաջադրել սեպտեմբերի 26-ին կայանալիք կանցլերի ընտրություններում: Նշենք, որ Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Լաշետը ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության նախագահ էր ընտրվել տարեսկզբին: Հատկանշական է, որ Լաշետը թուրք ներգաղթյալների հետ լավ հարաբերություն ունենալու պատճառով հայտնի է որպես «Թուրք Արմին» մականվամբ, փոխանցում է […]
12:45 21.04.2021
Այս տարի «Մեծ յոթնյակը» նախագահող Մեծ Բրիտանիան 2019-ի ապրիլից ի վեր առաջին անգամ կանցկացնի G7 երկրների արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպում: Հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, մայիսի 3-ից 5-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ կազմակերպիչները կապահովեն հակակորոնավիրուսային խիստ միջոցների պահպանումը, ներառյալ ամենօրյա թեստավորումը՝ հոգ տանելով հանդիպման մասնակիցների, անձնակազմի և հասարակության լայն զանգվածների առողջության […]
12:31 21.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին որոշում է ստորագրել իր խորհրդականներից մեկին աշխատանքից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ջեմմա Հակոբյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»։ Նշենք, որ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ։
12:07 21.04.2021
Վրաստանի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, գեներալ Վլադիմիր Չաչիբայան,ՆԱՏՕ-ի կազմավորման 72-ամյակի կապակցությամբ կայացած քննարկման ժամանակ խոսել է Սև ծովում անվտանգության ապահովման նպատակով համատեղ հրամանատարություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Գեներալի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքն, որ այսօր Եվրոպայում ռազմական գործունեության մեծ մասն իրականացվում է Սևծովյան տարածաշրջանում, անհրաժեշտ է «ստեղծել Սևծովյան համատեղ հրամանատարություն, որը կմիանա ցամաքային, […]
10:45 21.04.2021
2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և […]
10:00 21.04.2021
Եվրոպական Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որով հայտնում են ծրագրի կասեցման մասին: Հաղորդագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է AP լրագրող Ռոբ Հարիսը, փոխանցում է Armsport.am-ը։ «Եվրոպական Սուպերլիգան համոզված է, որ եվրոպական ֆուտբոլի ներկայիս կարգավիճակը պետք է փոխվի: Մենք առաջարկում ենք նոր եվրոպական մրցաշար, քանի որ գործող համակարգը չի գործում: Մեր առաջարկը նպատակ ունի ապահովել […]
23:30 20.04.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպում անցկացնել Դոնբասում ։ «Պարոն Պուտին, ես պատրաստ եմ առաջարկել Ձեզ հանդիպել Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում», – ասել է Ուկրաինայի նախագահը: Ընդ որում, ավելի վաղ նա հայտարարել էր, որ Կիևը սատարում է միջազգային գործընկերներին, որոնք ավելի խիստ պատժամիջոցներ են պատրաստում Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարավ-արևելքում […]
23:05 20.04.2021
Մոսկվան պատասխանել է Բաքվից ստացած` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ռուսական արտադրության «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ նամակին: Այս մասին երեքշաբթի օրը ՝ ապրիլի 20-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ ՊՆ-ն, ի պատասխան Ադրբեջանի կոչին, հայտարարել է, որ Ղարաբաղում չի արձանագրել «Իսկանդերի» արձակում: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն […]
22:23 20.04.2021
Վրաստանում այլևս քաղաքական ճգնաժամ չկա. վարչապետը հայտարարել է, որ ուրախ է: «Դա հեշտ չէր»,- aրձագանքել է ԵԽ նախագահը Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտի մասին: Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Վրաստանի իշխանությունները և ընդդիմությունը ստորագրեցին փոխզիջումային համաձայնագիր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ: Թեև արմատական ընդդիմադիր 3 կուսակցություն հրաժարվեց պայմանների ընդունումից, այդուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը համարվեց հաղթահարված ու ավարտված: «Քաղաքական ճգնաժամն ավարտվել […]
21:31 20.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։ «Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա ասել է, որ հայ ազգը […]
20:20 20.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ […]
20:09 20.04.2021
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր: «Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ […]
19:54 20.04.2021
Ֆրանսիական Le Point պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական Ensonhaber-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը: Նշվում է, որ Եվրամիության երկրները շեշտում են Ուկրաինային իրենց աջակցությունն ու Կիևի հետ համերաշխությունն ընդդեմ Ռուսաստանի, սակայն բավականաչափ ուժ չունեն գործնական միջամտության համար: «Ուկրաինան միայնակ Ռուսաստանի […]
19:48 20.04.2021
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին /նստավայրը` ք. Թեհրան/: Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին: Հանդիպման […]
19:46 20.04.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը Արկտիկայում և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափին կշարունակվի: «Կարևոր է ասել, որ Հյուսիսային նավատորմը անընդհատ կատարելագործում է Արկտիկական արշիպելագների օդանավակայաններից կործանիչ ինքնաթիռների օգտագործումը: Շարունակվում է ռազմական ենթակառուցվածքների զարգացումը Արկտիկական կղզիներում և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափին»,- Շոյգուի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա նաև հավելել է, […]
19:13 20.04.2021
Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ: Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նախարարների տեղակալները հանգամանալից […]
19:08 20.04.2021
Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը ժամանակավորապես կատարում է նաև երկրի արտաքին գործերի նախարարի պարտականությունները, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներին կոչ է արել, ի նշան համերաշխության, արտաքսել ռուս դիվանագետներին: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Մենք կոլեկտիվ գործողությունների կոչ ենք անում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին, գործողություններ, որոնք ուղղված կլինեն պետություններից արտաքսելու ռուսական […]
19:02 20.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը: «Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ «Ինստագրամի» իր էջում Պարամոնովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Պատգամավորը սոցցանցի էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ նշել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։ «Մենք […]
18:12 20.04.2021
«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սև ծովի օդային տարածքում և ջրերում»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը։ Նախարարի խոսքերով ՝ Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է ձգտել ապակայունացնել իրավիճակը Դոնբասում: «Իրավիճակը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ ծանր՝ մի շարք երկրների՝ իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին ավելացնելու փորձերի […]