10:11 25.04.2021
Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով:Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
10:03 25.04.2021
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է։ Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝ […]
23:31 24.04.2021
Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան: «Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը: 1915 թ.-ի ապրիլի 24-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն […]
23:20 24.04.2021
Այսօր Ծիծեռնակաբերդ է այցելել նաև Հայաստանի երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը հուշահամալիր է այցելել տիկնոջ և թոռների հետ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
22:33 24.04.2021
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, ևս մեկ մարդ բուժօգնություն է ստացել տեղում: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հետ կապված ձերբակալությունների մասին չի հաղորդվում:
22:15 24.04.2021
Կալֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն (D – La Canada Flintridge) շեշտել է, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի՝ դատապարտելու բոլոր ցեղասպանությունները և պատասխանատվության ենթարկելու ոճրագործներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պորտանտինոն այս մասին նշել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: «Պաշտոնապես և պատշաճ կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը `Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, արդարությունն ու ճշմարտությունը գերակա […]
21:36 24.04.2021
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում: Նա կարևորել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը «Մենք չենք կարող մոռանալ օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, ինչպես նաև […]
21:31 24.04.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական քայլ է համարում: Փելոսին նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում: «Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ այս օրն աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից […]
21:27 24.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում շեշտել է, որ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում և […]
21:19 24.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները: Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի […]
20:45 24.04.2021
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը: «Մենք նաև հիշում ենք վերջին ագրեսիայի հետևանքով զոհ գնացած հայերին՝ նրանց, ովքեր մահացան Արցախում, ովքեր ստիպված եղան փախչել ադրբեջանական ու […]
20:05 24.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան կայքէջում։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: Ամբողջական տեքստը՝ քիչ անց։
18:35 24.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում […]
18:15 24.04.2021
Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Bianet» կայքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով անդրադարձել է ապրիլի 24-ի պատմական նշանակությանը և ներկայացրել իրողությունները՝ ժամանակագրական հաջորդականությամբ: Հրապարակումը վերնագրվել է. «Ցեղասպանությունը սկսվել է նրանցից. հայ գրողներ և լրագրողներ»: «Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում այն, որ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին և աքսորվեցին պոլսահայ մտավորականները»,- գրում է «Bianet»-ը: Կայքում դիպաշարին կից հրապարակվել […]
18:04 24.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն […]
17:56 24.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերի հետագա ընթացքը: Նշենք, որ նախօրեին էլ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջին անգամ պաշտոնական շփում էր հաստատվել:
17:50 24.04.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը մենք երբեք չենք մոռանա: Մենք միշտ պայքարելու ենք ժխտողականության, ատելության և բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդները ընդմիշտ կապված են»: […]
17:45 24.04.2021
Ապրիլին Ռուսաստանի Դաշնության դեմ Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքները մինչ այժմ «բավականին մոտ են» այն բանին, որի վրա հույս էր դնում նախագահ Ջո Բայդենի վարչակազմը: Այս մասին այսօր Reuters- ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Դուլեյփ Սինգհը: «Մեր նպատակն էր համաչափ գործել և նպատակային մոտեցում կիրառել, ինչպես նաև ազդանշան […]
17:37 24.04.2021
Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին«Արմենպրես»-ին հայտնել է ընդդիմության առաջնորդ, Կնեսետի անդամ Լապիդի մամուլի խոսնակը: «Յաիր Լապիդն օրինագիծն անվանել է «Մեր բարոյական պատասխանատվությունը որպես Հրեական Պետություն»: Յաիր Լապիդը հավատում է, որ «Այլևս […]
17:30 24.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել:Հաղորդում է Еrmenihaber.am-ը։ Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող […]
16:30 24.04.2021
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու իր որոշման մասին. «Հաշվի առնելով այն փաստը, որ երկար բանակցություններն ավարտվեցին համաձայնագրով (ընդդիմության հետ – խմբ.), որտեղ նախագահի հետ միասին ես ներկայացնում էի «Վրացական երազանքը», կարծում եմ, որ քաղաքական գործընթացների հետագա ճիշտ վարման համար ճիշտ որոշում է թողնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը և այդ պաշտոնի համար […]
15:32 24.04.2021
Ուկրաինայում արգելված «112 Ուկրաինա», NewsOne և ZIK ընդդիմադիր հեռուստաալիքների լրագրողների կողմից հիմնադրված «Առաջին անկախ» հեռուստաալիքը դիմել է YouTube-ի գրասենյակ`բողոքելով վիդեոհոսթինգի միջոցով իրենց հեռարձակումը արգելափակելու դեմ: Այս մասին շաբաթ օրը հաղորդվել է «Առաջին Անկախի» Telegram ալիքում: «Առաջին անկախ»-ն արդեն դիմել է Դուբլինում YouTube-ի գրասենյակ՝ բողոքարկելով տվյալ որոշումը», – ասվում է հաղորդագրության մեջ: Հեռարձակումն ընդլայնելու համար «Առաջին […]
12:39 24.04.2021
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական […]
12:32 24.04.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը․ «Մեծարգո վարչապետ, Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ապրիլի 24-ին, աշխարհի ողջ մարդկության համար աննախադեպ մարտահրավեր դարձած համավարակի պայմաններում այստեղ, մեր կողքին գտնվելու, մեր վիշտը և մտահոգությունները կիսելու և մեզ […]
11:44 24.04.2021
Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայի կողմից վայրագորեն իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հավաքական վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ։ 1,5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, երբեք չպետք է մոռացվեն, և մենք չպետք է […]
11:15 24.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 395 […]
10:34 24.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի
08:25 24.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ: Նախարար Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատի նախագահին՝ հայ ժողովրդի համար խորհրդանշական այս օրերին Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այս օրերին նման բարձրաստիճան […]