14:51 26.04.2021
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում: Ստամբուլի «Ակօս»-ի փոխանցմամբ՝ Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի […]
14:46 26.04.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը 13 կետով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։ Դրանք ներկայացված են ստորև՝ «1. ԱՄՆ նախագահի […]
14:24 26.04.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայանում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Կանադային նորմանդական ձևաչափին ներգրավելու հարցով: Այս մասին նա հայտնել է Financial Times-ին տված հարցազրույցում: «Հիմա ես մասնակցում եմ մի գործընթացի, որը մշակվել է մինչև իմ գալը: Մինսկյան պրոցեսը պետք է լինի ավելի ճկուն այս իրավիճակում: Այն պետք է ծառայի ներկայի, ոչ թե անցյալի նպատակներին: Կա […]
14:02 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Այվազյանն ասաց՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Հետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը հստակ և հատուկ միջազգային հնչեղություն ունեցավ: […]
13:56 26.04.2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։ «Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի, թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդնուպոլիս։ Նախատեսվում է, որ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, […]
13:28 26.04.2021
Կորոնավիրուսը Եվրոպայում նպաստել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների աճին: 2020 թվականին Եվրոպա ծանր թմրանյութերի ներկրման վիճակագրությունը, 2019-ի համեմատ, աճել է: Երկրների արգելափակումը ոչ մի կերպ չի խոչընդոտել թմրանյութերի շրջանառությանը: Հակառակը՝ ստիպել է, որպեսզի հանցագործները նոր ուղիներ փնտրեն առևտուրը շարունակելու համար: «Ցամաքային ճանապարհների փակման պատճառով հանցագործները սկսել են օգտագործել ծովային ուղիները»,- պատմել է գիտական վերլուծաբան Տիբերիու […]
12:50 26.04.2021
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) կառավարությունների ղեկավաներին հրատապ խորհրդակցության է հրավիրել «ռուսական խնդրով»: Այս մասին ասվում է Լեհաստանի կառավարության ինֆորմացիոն կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրանք պետք է շփվեն վիդեոկապի միջոցով: «Հանդիպման նպատակը ՌԴ-ի կողմից գործողությունների սրացման ֆոնին իրավիճակի քննարկումն է, նաև վերջին շրջանում չեխ-ռուսական հարաբերությունները»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
12:35 26.04.2021
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը, երկուշաբթի մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, ասել է, որ Պեկինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին և դրանց կիրառման սպառնալիքներին: Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ ՝ ցուցակում ընդգրկելով 32 անհատի և ասոցիացիայի: Պատժամիջոցներն ԱՄՆ ֆինանսական հաստատություններին արգելում են նաև հունիսի 14-ից հետո գնել ռուսական պետպարտատոմսեր: […]
12:05 26.04.2021
Ապրիլի 5-7-ն էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում, որի ընթացքում քննարկվել են հայկական գինիների մի շարք անվանումների հետ կապված հարցեր։ Մսխալիի, ռքածիթելիի և սապերավիի հետ կապված խնդիրները լուծված են, սակայն գինու շշերի վրա վրացերենով նշումներ չպետք է լինեն։ «Կախեթ» սորտից պատրաստված գինու հետ կապված խնդիրը դեռևս լուծված չէ, սակայն […]
11:54 26.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Գուգարացին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Գուգարացին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-այս մասին ասված է Փաշինյանի որոշման մեջ:
11:14 26.04.2021
Գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան և Գայի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Թամրազյան և թոռներ», «Վ.Ղալումյան», «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն՝ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի Վարդենիսյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը […]
09:53 26.04.2021
Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Յորետ դե Մարի քաղաքապետ Ժաումե Դուլսատը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն էր․1915-1923թթ․ ընթացքում սպանվել են ավելի քան 1,5 միլիոն մարդիկ։ Խորհրդարանն այն ճանաչել է 2010թ։ Յորետ դե Մարում ունենք մի վայր, որտեղ հարգում ենք նրանց հիշատակը։ Քահանան երեկ […]
22:00 25.04.2021
Վրաստանի խորհրդարանի նոր նախագահի ընտրության և Արչիլ Թալակվաձեի ու Կախա Կուճավայի խորհրդարանական պաշտոններում ռոտացիայի հետ կապված ընթացակարգերը կսկսվեն ապրիլի 27-ին: Հաղորդում է jnews.ge-ն։ Խորհրդարանի նախագահը պաշտոնանկ է համարվում՝ հրաժարականի մասին իր հրապարակային հայտարարության պահից: Նրա պարտականություններն այժմ կատարում է առաջին փոխխոսնակը: Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում «Վրացական երազանքը» առաջադրել է Կախա Կուճավային, որը տասներորդ գումարման […]
19:30 25.04.2021
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է«The Times of Israel»-ը։ «Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», – ասվում է […]
18:25 25.04.2021
Սույն թվականի ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Վերջին տարիներին Լիտվան […]
18:10 25.04.2021
Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը: «Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է եվրախորհրդարանի խմբակցության գրառման մեջ, որին […]
16:00 25.04.2021
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ հունիսին, բայց վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից: Այս մասին «Россия-1»-ի եթերում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ուշակովն ասել է, որ «ամերիկյան կողմից, իհարկե, ազդանշաններ կան առաջնորդների հանդիպում անցկացնելու մտադրության մասին»: Սակայն, ըստ նրա, աշխատանքային մակարդակում գագաթնաժողովի քննարկում դեռ չկա»,-շեշտել […]
15:45 25.04.2021
ՀԲԸՄ-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։Հայկական կազմակերպությունը հանդես է եկել հայտարաարությամբ․ «Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր ժողովրդին ծառայելու 115-ամյա պատմություն ունի, ՀԲԸՄ-ն վաղուց է գիտակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Ամերիկայի նախագահների կողմից բազմաթիվ բաց թողնված հնարավորություններից հետո, մեզնից խուսափած […]
14:45 25.04.2021
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։ Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ […]
14:30 25.04.2021
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ,սենատոր Ալեքսեյ Պուշկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և գնահատել Անկարայի արձագանքը։Հաղորդում է Ռիա Նովոստին։ Դաշնության խորհրդի անդամի խոսքով ՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի շատ դաշնակիցներ վաղուց են ճանաչել Ցեղասպանության փաստը, եվրոպական որոշ երկրներում դրա ժխտումը քրեականացված է: Օրինակ ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ավելի վաղ,ապրիլի 24-ը հայտարարել էր […]
13:45 25.04.2021
Ապրիլի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որից 764-ի […]
13:28 25.04.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառման կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական […]
12:35 25.04.2021
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ «Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել Ճանաչում Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: […]
12:22 25.04.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը»,– ասվում է հրամանագրում: Հիշեցնենք, Սահմանադրության համաձայն Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո,յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, […]
12:17 25.04.2021
ՀՀ վարչապետըշն ուղիղ եթերով հեռարձակված իր ուղերձում նշել է, որ կարևոր է համարում, որ իր ուղերձը տեղի ունենա հենց Քաղաքացու օրը։Ուղերձում ասվում է․ «Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն Սույն թվականի մարտի 18-ին, Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով ես հայտարարեցի 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում […]
12:10 25.04.2021
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում անդրադարձել է գերեվարվածների վերադարձի անպայմանորեն վերադարձի հարցին․ «Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին: Զորակցություն հայտնել անհետ կորած համարվող մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հարազատներին և […]
11:32 25.04.2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Գերազանցություն, Մեծ ոգևորությամբ ծանոթացա Ձեր ապրիլքսանչորսյան ուղերձին: Ջերմությամբ եմ հիշում 2015 թվականի մեր հանդիպումը, երբ Դուք՝ ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում մասնակցություն ունեցաք Վաշինգտոնի ազգային մայր […]
10:57 25.04.2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։ «ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին […]
10:35 25.04.2021
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը անվանեց Հայոց ցեղասպանություն: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը: Ըստ աղբյուրի, Թուրքիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների […]
10:18 25.04.2021
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանն է անդրադարձլ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի […]