18:47 22.04.2021
Արցախի Հանրապետության ԱԺ-ն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել, որում ասվում է․ «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը: Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ […]
18:10 22.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է ջերմոցային գազերի արտանետումների կրկնակի կրճատման մասին մինչև 2030 թվականը։ Իսկ մինչև 2050 թվականը Միացյալ Նահանգները մտադիր է հասնել զրո արտանետումների: Միևնույն ժամանակ, Բայդենը համաշխարհային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը կլիմայի ճգնաժամը հաղթահարելու համար՝ շեշտելով, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ այս խնդիրը լուծել միայնակ: Նա նշել […]
16:49 22.04.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստացված այցը կատարելու է Լիբանան՝ նոր կառավարության ձևավորումից հետո։ Այսօր Վատիկանում հովվապետի հետ հանդիպումից հետո ասել է Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրին: Մարտ ամսին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք այցելելուց հետո հայտարարեց, որ մտադիր է այցելել Լիբանան: Այնուհետև Լիբանանի Քաղդեայի կաթոլիկ եկեղեցու միտրոպոլիտ Միշել Կասարջին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ հովվապետը, ամենայն […]
15:54 22.04.2021
Ապրիլի 22-ին Սևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց այցելեցին ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը և ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը՝ ծանոթանալու դպրոցական ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թվականի ձմռանը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում։ […]
15:49 22.04.2021
Հյուսիսատլանտյան դաշինքը զգալիորեն մեծացրել է իր ռազմական ակտիվությունը Ռուսաստանի հարավային սահմանների մոտ, Ղրիմում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը զգալիորեն աճում է: Հետախուզական գործունեությունը սրվում է, գործառնական վարժանքների ինտենսիվությունն ու մասշտաբները մեծանում են»,- ասել է Շոյգուն հինգշաբթի Ղրիմում կայացած խորհրդաժողովին։ Հինգշաբթի օրը Ղրիմի «Օպուկ» ուսումնավարժարանում սկսվել են ՌԴ […]
15:44 22.04.2021
2021 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա: «Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած […]
15:31 22.04.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի կոշտ դիրքորոշում է ընդունել արևմտյան երկրների նկատմամբ, եվրոպական և ամերիկյան հրատարակություններն այս եզրակացությանն են եկել Ռուսաստանի ղեկավարի ամենամյա ուղերձից հետո, որի մեծ մասը, մինչդեռ, նվիրված էր Ռուսաստանի ներքին քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, նրանցից մի քանիսը որոշ չափով հիասթափված էին, որ Պուտինն ուղերձում քիչ ուշադրություն է դարձրել Ուկրաինային, որտեղ վերջին շրջանում […]
15:20 22.04.2021
«Կարմիր գծերը», որոնց մասին իր ուղերձում խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անցնում են Ռուսաստանի ազգային շահերի սահմանով, հինգշաբթի լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կարմիր գիծը Ռուսաստանի ազգային շահերն է» … «Կարմիր գծերը» հիմնականում կապված են ազգային շահերի հետ, և, իհարկե, դա կապված է այլ պետությունների, այդ թվում ՝ Ուկրաինայի հետ երկկողմ […]
15:17 22.04.2021
Կառավարությունը որոշում է ընդունել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Դրա արդյունքում անվճար բժշկական օգնություն է տրամադրվելու հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց: Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը հագեցվելու է […]
15:09 22.04.2021
Shamshyan.com-ը ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ դեպքի հայտնել էր աղբյուրը՝ ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր:
14:45 22.04.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր նախատեսվում են բանակցություններ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը: Ինքնաթիռի թեքահարթակում Բելառուսի ղեկավարին դիմավորել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն: Ավելի վաղ, Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ դաշինքի թեման լինելու է […]
14:00 22.04.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համեմատել է Ռուսաստանի նկատմամբ Չեխիայի գործողություններն ու հայտարարությունները Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների հետ՝ դրանք «աբսուրդային են և համանման»: «Մեր տպավորությունն այն է, որ գործնականում տեսնում ենք Կաֆկայի «Պրոցես»-ի իրականացումը: Պրահայի գործողություններում ոչ մի տրամաբանական բան չկա, եթե մենք խոսում ենք այդ երկրի ազգային շահերի, երկկողմ հարաբերությունների հաստատման պրակտիկայի, խնդիրների և […]
13:50 22.04.2021
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կայանալու է հունիսի 14-ին Բրյուսելում: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ: «Ուրախ եմ հայտարարել, որ հաջորդ գագաթնաժողովը կայանալու է 2021 թվականի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Բրյուսելում»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները քննարկելու են մասնավորապես «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները», ահաբեկչության սպառնալիքը, կիբերհարձակումները, […]
13:43 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև կնքել համաձայնագիր, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ Ըստ այդ որոշման. «Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության որոշման՝ շահառուի գույքի՝ հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների, մարդատար ավտոմեքենաների, […]
12:59 22.04.2021
Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. • Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի […]
12:53 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 100 մլն դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման համար: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց. «Թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, […]
12:39 22.04.2021
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Մոսկվա-Լոնդոն չվերթով Շերեմետևո օդանավակայանից և Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը փոխելուց հետո թռել է Վաշինգտոն, ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Ինքնաթիռը, որում գտնվել է դիվանագետը, օդանավակայանից թռել է Մոսկվայի ժամանակով 09:57-ին: Ավելի վաղ մեքենան, որով Սալիվանը դուրս էր եկել Մոսկվայում գտնվող նրա Spaso House նստավայրից, կայանվել էր Շերեմետևո օդանավակայանի տերմինալի մոտ: Ինչպես […]
12:25 22.04.2021
Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց տնտեսական ոլորտին վերաբերող արձանագրումներով՝ 2021 թվականի մարտի տվյալներով գրանցված աշխատատեղերի թիվը Հայաստանում 2500-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ամսին գրանցված տվյաների համեմատ, իսկ 2019 թվականի մարտի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 38.000-ով: Դրանց զգալի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ հարկման բազան, […]
12:04 22.04.2021
Չեխիան կարող է Պրահայից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան շուրջ 60 աշխատակցի, եթե պաշտոնական Մոսկվան մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 12:00-ն, պերսոնա նոն գրատա ճանաչած չեխական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին Մոսկվա վերադարձնելու որոշում չկայացնի: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը՝ «Лидове новины»-ին տված հարցազրույցում: «Ռուսաստանը պետք է մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 12:00-ն, ապահովի արտաքսված չեխ […]
11:03 22.04.2021
Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել՝ ապրիլի 20-ի հետկեսօրեին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ նշելով, որ այդ մասին ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ժամը մոտ 15:00-ի սահմաններում: «Դեպքի վայր […]
22:19 21.04.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մի խումբ ընդդիմադիրներ և նրանց աջակիցները երեկոյան հավաքվել են կառավարական առանձնատան մոտ: Նրանք փորձել են խոչընդոտել Սյունիքից վերադարձող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական ամառանոց, սակայն ակցիայի մասնակիցներին դա չի հաջողվել: Հրմշտոց է եղել իրավապահների հետ, ոստիկանական ուժերը ազատել են ճանապարհը:
21:53 21.04.2021
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ապրիլի 21-ին հեռախոսազրույց է վարել Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղղվածությունը: Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է երկու երկրների արտաքին […]
21:43 21.04.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին «ահաբեկող» երկրների հետ կապված իրավիճակը համեմատել էր Շերխան վագրի շուրջ պտտվող Տաբակի շնագայլի հետ: Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենց վրա չեն վերցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ քիփլինգյան «Մաուգլիից» Շերխանի և Տաբակիի մասին ակնարկը։ Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիին հարցրել են, թե արդյո՞ք […]
19:48 21.04.2021
Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հայցերի անդրադարձել է նաև վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը, ինչին մենք առերեսվեցինք 44-օրյա, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորին նմանվող նյութի օգտագործմամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում: Ավելին, հայաստանյան կողմի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ «զարմանք է առաջացնում […]
19:35 21.04.2021
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները: «ԵԽԽՎ-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նախկինում Գերմանիան սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Փոխվե՞լ է արդյոք Գերմանիայի դիրքորոշումը Ադրբեջանի […]
19:22 21.04.2021
Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի […]
19:17 21.04.2021
ԱՄՆ փոխդեսպան Բարտ Հորմանին չորեքշաբթի ներկայացվել է նոտա, որի համաձայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 10 աշխատակիցներ հայտարարվում են «պերսոնա նոն գրատա»: Նշված աշխատակիցներին հանձնարարված է լքել ՌԴ տարածքը մինչև մայիսի 21-ը: Դիվանագիտական կառույցում այդ միջոցները անվանել են հայելային պատասխան ամերիկյան կողմից կատարված քայլերի: Հիշեցնենք՝ Վաշինգտոնը ՌԴ դեսպանատան աշխատակիցներին և Նյու Յորքում ՌԴ դեսպանին էր հայտարարել «պերսոնա […]
19:11 21.04.2021
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ […]
18:52 21.04.2021
Վարչապետը երեկվանից Սյունիքի մարզում է: Այսօր վարչապետն այցելել է Մեղրի, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել նրա տեղաշարժը: Անվտանգության աշխատակիցների, ոստիկանների ու ցուցարարների միջև ընդհարում է եղել, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Քաջարանում: Վարչապետն այցը շարունակվել է մարզկենտրոնում: Կապանում ևս եղել են բողոքի ակցիա իրականացնողներ, սակայն նաև վարչապետի այցը ողջունողներ: […]
18:16 21.04.2021
ՌԴ ներքին գործերին միջամտությունը, այդ թվում՝ ընտրություններին ու տնտեսական շահերին վնասելը, կլինի ՌԴ-ի համար «կարմիր գիծ», որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է «կարմիր գծերին», դրանք ակնհայտ են: Առաջին հերթին դրանք մեր ազգային հետաքրքրություններն են, մեր անվտանգությունը, մեր երկրի […]