TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը սատարում է Ուկրաինայի ժողովրդին. Թալակվաձե

17:50 20.04.2021

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի միջև: Թալակվաձեն ասել է, որ Վրաստանը սատարում է իր ռազմավարական գործընկեր երկրին ու ժողովրդին՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին: «Այս դժվարին շրջանում Վրաստանը սատարում է մեր ռազմավարական և յուրահատուկ ընկերոջը՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:  

̰
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Վրաստան

16:43 20.04.2021

Եվրոպական խորհրդի նախագահն այսօր ժամանել է Վրաստան: Վրաստան այցի առաջին հանդիպումը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ է: Այս պահին նախագահի նստավայրում կայանում է եվրոպացի դիվանագետի ու Վրաստանի նախագահի երկկողմ պաշտոնական հանդիպումը: Առանձնազրույցից հետո  նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Նախատեսված են Շառլ Միշելի հանդիպումները Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև երկրի օրենսդիր մարմնի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: […]

̰
Ողջունում եմ Վրաստանի քաղաքական առաջնորդների միջև համաձայնությունը. Ժոզեֆ Բորել

15:52 20.04.2021

«Ես ողջունում եմ երեկ Վրաստանի քաղաքական ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը: Սա կարևոր քաղաքական փուլ է»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը: Բորելը կոչ է արել բոլոր խորհրդարանականներին` ստորագրել խորհրդարան մուտք գործելու Շառլ Միշելի նոր փաստաթուղթը, որպեսզի ԵՄ միջնորդությամբ համաձայնագիրը կյանքի կոչվի: «Ես կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին […]

̰
Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան

15:51 20.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի Հանրապետություն: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում […]

̰
Ուկրաինացի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում սկանդալ է առաջացրել

15:33 20.04.2021

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսը ընդհատել է Ուկրաինայից ժամանած պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոյին, որը ելույթի ժամանակ հանել էր Ուկրաինայի դրոշը՝ մատնանշելով, որ նա բազմիցս խախտել է կանոնները: «Զեկույցում չկա մի բառ անդամ պետությունների տարածքային ամբողջականության, անդամ երկրների ինքնիշխանության մասին, Եվրոպայում հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին: Իսկ Եվրոպայում պատերազմներ են: Ես ուզում եմ հիշեցնել սա Ձեզ։ […]

̰
Ռուսաստանը Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության երկու աշխատակիցներին հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

15:07 20.04.2021

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան երկու աշխատակիցների: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունում: «Ապրիլի 20-ին Բուլղարիայի դեսպան Ա. Կրիստինը հրավիրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նախարարությունից գրություն են հանձնել դեսպանության հյուպատոսական ծառայության առաջին քարտուղար Ն. Պանայոտովին և Բուլղարիայի դեսպանության առևտրատնտեսական գործերի ծառայության առաջին քարտուղար Չ. Խրիստոզովին «պերսոնա նոն գրատա» […]

̰
2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

14:55 20.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ: ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու […]

̰
Սաակաշվիլին կոչ է անում «Միացյալ ազգային շարժմանը» Նիկա Մելիայի ազատ արձակումից հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան

14:22 20.04.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ազգային շարժմանը» կոչ է արել Նիկա Մելիային ազատ արձակելուց հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է սոցցանցում տեսաուղերձի ժամանակ: «Նիկա Մելիան պետք է լքի բանտը առանց ստորացուցիչ պայմանների, առանց անհասկանալի գրավի, ինչպես ինքն է ցանկանում: Մելիայի` բանտից դուրս գալուց հետո ես կցանկանայի «Միացյալ ազգային […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

14:20 20.04.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և օգտագործել իր բոլոր լծակները հայ գերիների ազատության համար։ «Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր […]

̰
Առաջին կարգի բացասական արյան կարիք կա․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

13:35 20.04.2021

«ՇՏԱՊ 0(I) rh- (Առաջին բացասական) արյան կարիք ունենք: Այս մասին հայտարարություն է տարածել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի արյան բանկ․ Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին: Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-ից մինչև 12։30-ը»,- ասված է հայտարարության մեջ:

̰
ՌԴ-Չեխիա «փոխհրաձգությանը» միանում է նաև Էստոնիան

13:32 20.04.2021

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գլուշկոն պատասխանել է Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսայի առաջարկին՝ արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը ԵՄ: Գլուշկոն խորհուրդ է տվել շփվել Թուրքիայի և Հունաստանի կառավարությունների հետ: «Արժե, որ նա զրուցի Թուրքիայի և Հունաստանի ղեկավարությունների հետ՝ մասնավորապես տուրիզմի կարևորության և դրանում հատկապես ռուսական բաղադրիչի մասին»,- հաղորդում է РИА Новости-ն: Հիշեցնենք՝ Էստոնիայի նախկին նախագահը […]

̰
Անկարայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

12:47 20.04.2021

Թուրքիայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են արտգործնախարարություն, որտեղ նրանց բողոքի նոտա է հղվել, հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ պատճառն այն է, որ ապրիլի 15-ին Հունաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Elli» ռազմանավը ֆրանսիական «L’Atalante» գիտահետազոտական նավի հետ Արևելյան Միջերկրածովում սահման են խախտել և մուտք գործել Թուրքիայի մայրցամաքային ծանծաղուտ (շելֆ): Թուրքիայի արտգործնախարարություն կանչված հույն և […]

̰
«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի ընդլայնման նպատակով նախագծային փոփոխություներ են կատարվել

12:43 20.04.2021

«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Առկա կարգավորումներով` ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների և արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։ Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաև կարևորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների […]

̰
Սինգապուրը կարտադրի շնչառությամբ COVID-ի ախտորոշման համակարգեր

12:28 20.04.2021

Սինգապուրի իշխանությունը մտադիր է երկիր մուտք գործող անձանց ենթարկել շնչառական թեստի: Սարքավորումը պետք է տեղադրվի օդանավակայանում, գրում է ТАСС-ը: Կլինիկական հետազոտությունների ժամանակ TracieX սարքը ցույց է տվել 95% ճշգրտություն, որը համաժեք է ՊՇՌ թեստերի արդյունքին: Ընդ որում, արդյունքը պարզ է դառնում 2 րոպե անց, իսկ թեստն արժե 20 դոլար, այսինքն՝ էժան է ՊՇՌ թեստից: TracieX-ն […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:37 20.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 […]

̰
Վաղը Շառլ Միշելը կժամանի Վրաստան

23:57 19.04.2021

Եվրոպական խորհրդի նախագահը վաղը կժամանի Վրաստան, ասել է Շառլ Միշելը՝ Օրբելիանիների պալատում առցանց միացման ժամանակ: «Ինձ համար պատիվ է հայտնել, որ վաղը կժամանեմ Վրաստան, որպեսզի հանդիպեմ ձեզանից յուրաքանչյուրի հետ` իմ հարգանքը հայտնելու և ձեզ հետ քննարկելու, թե ինչպես ենք միասին ձեռնարկելու հաջորդ քայլերը՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման համար: Ես անհամբեր սպասում եմ ձեզ […]

̰
Վրաստանում գրեթե կես տարվա բոյկոտը մոտենում է ավարտին. ընդդիմության մեծ մասն ու իշխանությունը համաձայնության հասան

23:53 19.04.2021

Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ Վրաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանների և երկրի նախագահի միջնորդությամբ ավարտվեց իշխանության և ընդդիմության հանդիպումը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Կողմերը գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո եկան ընդհանուր հայտարարի: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի շուրջ համաձայնության հասան իշխող «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»: Համաձայնության հասնելուց […]

̰
Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեինին. Էդմոն Մարուքյան

22:00 19.04.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում իր ելույթը: Այն ներկայացնում ենք ստորև․ «2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` […]

̰
Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը

21:33 19.04.2021

Ապրիլի 17-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորման պատմությանն ու անցած մարտական ուղուն, ներկայիս գործունեությանն ու ինժեներական ապահովման այն մարտական խնդիրներին, որոնց կատարման արդյունքներով զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերում: Զորամասն անմասն չի մնացել նաև […]

̰
ԱԳՆ-ում կայացել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ փորձագետների հանդիպումը

21:15 19.04.2021

Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման […]

̰
Սիրիայի  նախագահի 2 թեկնածու է գրանցվել

20:02 19.04.2021

Սիրիայի  Ազգային Խորհրդի՝ Խորհրդարանի խոսնակ Համմուդ Սաբագը հայտնել է 2 թեկնածուի անուն, ովքեր ցանկանում են առաջադրվել մայիսի 26-ի նախագահական ընտրություններում: Նա նշել է որ  Սահմանադրական դատարանը ստացել է  Հալեպի քաղաքացի, 1956 թվականին ծնված Աբդալլահ Սալյումի և 1966 թվականին Դամասկոսում ծնված Մուհամմադ Ֆիրասի դիմումները: Նրանք դիմել են Օրենսդիր մարմին՝ իրենց թեկնածությունը պաշտպանելու խնդրանքով: Որևէ նախընտրական ծրագիր […]

̰
Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդեռլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին»

19:32 19.04.2021

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է Նիդեռլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած […]

̰
Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ

19:10 19.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով […]

̰
«Վրացական երազանքը» պատրաստ է ստորագրել Միշելի նոր փաստաթղթի տակ

18:50 19.04.2021

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է ստորագրել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նոր փաստաթղթի տակ: Այս մասին  հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը: Հաղորդում է Aliq.ge-ն։ «Վրացական երազանքից» հայտնել են, որ կուսակցությունը պատրաստ է Շառլ Միշելի կողմից պատրաստված փաստաթղթի տակ, որը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը 2021 թվականի […]

̰
Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

18:35 19.04.2021

Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը ելույթ է ունեցել  խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստում։ Անդրադարձել է Ադրբեջանում «ռազմական ավարների պուրակի» բացմանը, Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշման իրավունքին․ «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիևին և պարոն Հալիցկիին: Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարևորությունը՝ որպես արևելյան գործընկերության վեց […]

̰
Մշակվել են կորոնավիրուսն ախտորոշող ռապիդ թեստեր, որոնք 15 րոպեում որոշում են իմունիտետի առկայությունը

15:55 19.04.2021

«Рапид БИО» ընկերությունը մշակել է ՌԴ-ում առաջին արագ թեստը, որը 15 րոպեում կարող է հայտնաբերել կորոնավիրուսի դեմ իմունիտետի առկայությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Հակամարմինների առկայությունը որոշող առաջին էքսպրես թեստի ճշգրտությունը 96%» է, ասվում է  հաղորդագրության մեջ: «Экспресс-ВАК SARS-CoV-2-ИХА» թեստը տալիս է տվյալներ այն մասին, թե արդյոք պատվաստումը արդյունավե՞տ է եղել, կարիք կա՞ պատվաստվել հիվանդանալուց […]

̰
Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև

15:44 19.04.2021

Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրների պատմության մեջ իր խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը մի շարք հարցերում: Պայմանագրով, որի արժեքը կազմում է 1.6 մլրդ դոլար, նախատեսվում է ստեղծել Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։ […]

̰
Կրեմլը համաձայն չէ Վրբետիցեում պայթյունին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Չեխիայի եզրակացությունների հետ

15:38 19.04.2021

Կրեմլը կտրականապես համաձայն չէ չեխական կողմի եզրակացությունների հետ կապված՝ 2014 թվականին Զլին քաղաքի հարևանությամբ գտնվող Վրբետիցե գյուղում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մեջ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ենթադրյալ մասնակցության մասին: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք կտրականապես համաձայն չենք նման եզրակացությունների հետ, դրանք համարում ենք սադրիչ և ոչ բարեկամական»,- […]

̰
Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ը կանգնած է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավի հետևում

15:15 19.04.2021

Վաշինգտոնը կանգնած է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավի ետևում, այս ամենն արվում է արևմտյան երկրներում կուտակված խնդիրներից շեղելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Ռուսաստան -1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում: «Ինչ վերաբերում է Չեխիային, դուք պետք է հրաշալի հասկանաք, որ Եվրամիության երկրներում և ընդհանրապես Արևմուտքում կուտակված խնդիրներն ավելի քան […]

̰
Էստոնիայում փակել են մայրուղին, որպեսզի գորտերը հանգիստ ճանապարհն անցնեն

14:35 19.04.2021

Տալլինում փակել են ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկը, որպեսզի օգնեն հազարավոր դոդոշների հասնել իրենց  բազմացման վայրերը, գրում է Reuters-ը: Լճափոսերը, որոնցում նրանք բազմանում են, գտնվում են ճանապարհի մյուս կողմում, իսկ ձմեռելու վայրերը՝ հակառակ կողմում: Սովորաբար, գորտերին ու դոդոշներին ճանապարհն անցնել օգնում են կամավորները: Անցյալ տարի նրանք մեքենաներից փրկել են ավելի քան 2.000 երկկենցաղի, այժմ կորոնավիրուսի համավարակի պատճառով […]

̰
BACK_TO_TOP