TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ

13:47 19.04.2021

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազատ ոճային ըմբիշ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Թադևոսյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Արման Ավագյանը՝  համապատասխանաբար 65 կգ, 70 կգ, 74 կգ, 79 կգ քաշային կարգերում: Եվրոպայի […]

̰
Իրանի արտգործնախարարությունից պատմել են Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու մասին

13:11 19.04.2021

Թեհրանն ու Մոսկվան աշխատում են համագործակցության նոր համաձայնագրի վրա, որը համապարփակ բնույթ կկրի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Ապրիլի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թեհրան կատարած այցի ընթացքում պայմանավորվեցինք աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի վրա: Հենց տեքստը լինի, որը հնարավոր կլինի ստորագրել, փաստաթուղթն, անշուշտ, կստորագրվի»,- ասել է Խաթիբզադեն ճեպազրույցի ընթացքում, որը հրապարակված է […]

̰
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից

12:41 19.04.2021

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հեռացնել զորքերն ուկրաինական սահմանից: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մենք կքննարկենք իրավիճակն Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային վարժանքների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում ետ տանել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից», […]

̰
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի

11:33 19.04.2021

ԱԺ-ի այսօրվա աշխատանքը տևել է ընդամենը 15 րոպե, տեղի են ունեցել ուրբաթ օրը քննարկված 20-ից ավելի նախագծերի քվեարկությունները: Բոլոր օրինագծերն ընդունվել են: Դրանց շրջանակներում կվերանայվեն «Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունները։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է, ըստ այնմ՝ կբարձրացվի զինվորական […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ

11:08 19.04.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 949: Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք, ապաքինվել է 659 պացիենտ:  

̰
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի արտոնությունները կվերանայվեն. ԱԺ-ն ավարտեց աշխատանքները, ընդունեց բոլոր օրինագծերը

10:47 19.04.2021

ԱԺ-ն այսօր շարունակել է հերթական նիստի աշխատանքները: Օրակարգում մնացել էր քննարկման ենթակա երկու հարց, սակայն, ինչպես նիստի սկզբին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը, 2 հարցերը նախաձեռնողի առաջարկությամբ տեղափոխվել են հաջորդ հերթական նիստերի օրակարգ: Ըստ այդմ՝ քվեարկել և ընդունել են ուրբաթ քննարկված հետևյալ նախագծերը. «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
ԱԺ նիստ

10:00 19.04.2021

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ն 20 չեխ դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել

23:00 18.04.2021

Ռուսաստանը, ի պատասխան Պրահայից 18 ռուս դիվանագետների արտաքսման, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել: Նրանց կարգադրված է մինչև ապրիլի 19-ի օրվա վերջը լքել ՌԴ-ն, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Վիտեզլավու Պիվոնկեին տեղյակ է պահվել, որ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվում։ Նրանք մինչև 2021 թվականի […]

̰
ԱՄՆ-ն աջակցել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու Չեխիայի որոշմանը

22:39 18.04.2021

ԱՄՆ-ն աջակցել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու Չեխիայի որոշմանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «ԱՄՆ-ն աջակցում է Չեխիային երկրի տարածքում Ռուսաստանի քայքայիչ գործողություններին նրա վճռական պատասխանում։ Մենք պետք է ամուր գործենք՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք սպառնալիքի տակ են դնում մեր դաշնակիցների և գործընկերների տարածքային ամբողջականությունը, էներգետիկ […]

̰
Բայդենի խորհրդականը նշել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման պայմանները

21:34 18.04.2021

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա համապատասխան պայմաններում, ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Այս գագաթնաժողովը պետք է տեղի ունենա համապատասխան պայմաններում, որպեսզի մեր հարաբերություններն իսկապես առաջ տանենք:Բայց ես պատրաստ չեմ խորանալ հիպոթետիկ ենթադրությունների մեջ, թե երբ է այս գագաթնաժողովը տեղի ունենալու և արդյոք […]

̰
Կրեմլը նշել է Պուտինի` կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու պայմանը

18:39 18.04.2021

Կլիմայի գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ վերլուծվի, թե ինչպես է կազմակերպվելու միջոցառումը և ով է այն վարելու: Այս մասին կիրակի՝ ապրիլի 18-ին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք պետք է նախ վերլուծենք ներածական տեղեկատվությունը, թե ինչպես է դա տեղի ունենալու (գագաթնաժողովը. […]

̰
Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում՝ հարաբերությունները վերականգնելու համար

15:14 18.04.2021

Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման նպատակով, գրել է  Financial Times- ը՝ հղում անելով աղբյուրներին: Ապրիլի 9-ին Բաղդադում Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմիի միջնորդությամբ 2016 թվականից ի վեր երկու երկրների միջև ընթացել են «առաջին նշանակալից քաղաքական քննարկումները»: Ըստ աղբյուրների՝ բանակցություններում ներառված է եղել «Անսար Ալլահ» […]

̰
Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյան

13:58 18.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ «Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։ Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

̰
Բայդենը խոստացել է ավելացնել ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան

12:26 18.04.2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է 2021 ֆինանսական տարում գրեթե 50 000-ով ավելացնել Միացյալ Նահանգներ փախստականների ընդունման քվոտան, հաղորդում է Reuters- ը: Ջո Բայդենն այդ քայլին է գնացել ապրիլի 16-ին, Դեմոկրատական ​​կուսակցության քննադատությունից հետո: Մինչ այդ Ջո Բայդենը որոշել էր չավելացնել քվոտան, որը 2020 թվականին իջել էր պատմական նվազագույնի (15 հազար մարդ): Դեմոկրատական ​​կուսակցության և […]

̰
Մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել. Միքայել Մելքումյան

12:09 18.04.2021

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը  հայտնել է, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է: «Այժմ գտնվում ենք Ստրասբուրգում։ Երեքշաբթի օրը Երևանի ժամանակով 18:30-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կսկսվի հայ ռազմագերիների հարցով քննարկումը։ Այդ օրը մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ Ավելի վաղ […]

̰
Բրիտանական նավատորմի նավերը կմտնեն Սև ծով

11:53 18.04.2021

Բրիտանական ռազմածովային ուժերի երկու նավեր կմտնեն Սև ծով՝ Ուկրաինային աջակցելու և համերաշխություն հայտնելու համար, հայտնում է բրիտանական The Times-ը: Ըստ թերթի՝ մեկ կործանիչ և մեկ հածանավ դուրս կգան Միջերկրական ծովում թագավորական նավատորմից և կժամանեն Սև ծով՝ համերաշխություն հայտնելով Կիևին և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:

̰
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեցին հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան

11:11 18.04.2021

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ԵԽԽՎ նախագահության և բյուրոյի կողմից հաստատվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը։ «Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը և մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։ Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։ Հիմնական քաղաքական ուժերի միջև կա կոնսեսուս, որ Ադրբեջանը, չհանձնելով […]

̰
Արևմուտքը պետք է որոշի կարմիր գծերը, որոնց վրայով չպետք է անցնի ՌԴ-ն․ Մակրոն

00:05 18.04.2021

Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է որոշի կարմիր գծերը, որոնց վրայով պետք չէ անցնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք պետք է հստակ կարմիր գծեր մշակենք Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է նա: «Ես կարծում եմ, որ անթույլատրելի վարքագծի դեպքում պետք է պատժամիջոցներ սահմանել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: Միաժամանակ, […]

̰
Տեսանյութ է հրապարակվել, որտեղ Բելառուսում հեղաշրջում ծրագրողները քննարկում են իրենց ծրագրերը

22:19 17.04.2021

ՕՆՏ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես նշվում է, Բելառուսում հեղաշրջում ծրագրողները քննարկում են իրենց ծրագրերը: «Մեզ մոտ թիվ 1 խնդիրը, ստացվում է, ամենագլխավորին վերացնելն է։ Խնդիրն №2` վերցնել, արգելափակել ներքին զորքերը։ Խնդիրն թիվ 3` վերցնել մի քանի խորհրդանշական օբյեկտներ քաղաքի կենտրոնում, այդ թվում` ռադիոկայանը, հեռուստատեսությունը: Եվ ցանկալի է արգելափակել Մինսկը, որպեսզի չկարողանան ձգել արտաքին […]

̰
Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել. մենք պետք է գնանք ենթակառուցվածքների բացման. Փաշինյան

21:28 17.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ: Ռինդ համայնքում նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, հանդիպել զոհերի ծնողների ու հարազատների հետ: Այնուհետև այցելել է Ռինդ համայնքում նորոգված ու վերաբացված մանկապարտեզ, ապա՝ ծանոթացել Զառիթափ-Նոր Ազնվաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհի վերանորոգման արդյունքներին: Բնակիչների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է տնտեսական, սոցիալական ու անվտանգային […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է իր և իր երեխաների դեմ մահափորձ ծրագրած խմբի ձերբակալման մասին

21:19 17.04.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է իր և իր երեխաների դեմ մահափորձ ծրագրած և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապված խմբի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բելառուսի նախագահի խոսքով ՝ այդ խմբում են ՌԴ-ում ձերբակալված փաստաբան Զենկովիչը և քաղաքագետ Ֆեդուտան: «Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, թե ինչպես են այդ ամենը ծրագրել»։ […]

̰
Ո՞վ է կանգնած Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևում

20:50 17.04.2021

Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել դիվերսիա՝ ներս տարված պայթուցիկ նյութի պատճառով, հաղորդում է IRIB  հեռուստակորպորացիան: Պայթյունի հետևանքով մասնակի վնասվել է ցենտրիֆուգի էլեկտրական մատակարարումը: Կիբերհարձակման մասին տվյալներ չկան: Նույն աղբյուրի տվյալներով՝ երկրի հետախուզական ծառայությունը հայտնաբերել է մի մարդու, որը պայթուցիկ նյութ է ներս տարել: Դա 43 տարեկան Ռեզա Քարիմն է եղել, որը փախել է Իրանից […]

̰
Ինչպիսի՞ ընտրական օրենսգրքով ենք գնում դեպի հունիսի 20

19:48 17.04.2021

Հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին ընդառաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր քննարկում  է կազմակերպել «Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով: Մասնակցել են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:Քննարկման մասնակիցներից մի քանիսի կարծիքով ընտրական օրենսգրքի փոփոխությունները մինչև հունիսի 20-ը կյանքի կոչելու հետ  կապված խնդիրներ կլինեն՝ իրականացման գործիքների բացակայության պատճառով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քոչարյանի հետ հարցազրույցի շուրջ քննարկումներից մինչև ռուսական վերնախավի դիրքորոշումների մասին զրույց ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզների հետ

19:14 17.04.2021

  Ռուսաստանցի հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները հարցազրույց է տվել Շանթի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանին: Հարցերը վերաբերել են  Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Պոզների պատկերացումներին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրա հետ կապված ռուսական իշխանությունների դիրքորոշումներին: Հարց է հնչել նաև վերջերս ռուսական առաջին ալիքով Ռոբերտ Քոչարյանի հետ արված հարցազրույցի և դրա շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ:

̰
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հետ կուղարկի Կիևում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին

19:04 17.04.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 72 ժամվա ընթացքում, երկիրը պետք է լքի Կիևում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետը։Այդ միջոցառումները կապված են Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսի ձերբակալման հետ: Ռուսաստանի ФСБ-ն շաբաթ օրը հաղորդել է, որ հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը ձերբակալվել է ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի […]

̰
Սիրիացիները երկրի ողջ տարածքում կհասնեն ինքնիշխանության վերականգնմանը․Ասադ

18:25 17.04.2021

Այսօր՝ ապրիլի 17-ին, սիրիացիները նշում են անկախության 75-ամյակը, ֆրանսիական և բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրը ՝ ծաղկեպսակներ դնելով զոհված հերոսների շիրիմներին: Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պետության ղեկավարի աշխատակազմի կողմից փոխանցված տեսանյութում հայտնում է, որ իր վճռական մտադրությունն է վերականգնել ազգային ինքնիշխանությունը երկրի ողջ տարածքում: «Տարհանման օրը բոլոր սիրիացիների համար նշանակում է փառավոր անցյալ և արժանապատիվ […]

̰
Մակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետ

18:17 17.04.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին այսօր  հայտարարել է Ելիսեյան պալատը՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ  ունեցած բանակցությունների արդյունքների մասին տարածած հաղորդագրությունում: Նշենք,որ ուրբաթ օրը Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը շուտով […]

̰
Իրանը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում փաստաթղթի շուրջ կարող են համատեղ աշխատանքներ սկսել

18:01 17.04.2021

Վիեննայի բանակցությունները հասել են մի փուլի, երբ կողմերը կարող են սկսել միջուկային գործարքի վերաբերյալ համատեղ փաստաթղթի մշակումը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին: «Բանակցությունները հասել են այն փուլին, երբ հնարավոր է աշխատել «միջուկային գործարքի վերաբերյալ փաստաթղթի» համատեղ տեքստի վրա»,- նրա խոսքերը մեջբերում է IRNA- ն: Դիվանագետի խոսքով ՝ «նոր ըմբռնում է առաջանում, […]

̰
ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․Շոյգու

17:40 17.04.2021

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՝ «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած ֆիլմում: «Հենց այս ամենը եղավ նոյեմբերին, մենք ասացինք. ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն, եկե՛ք: Այնտեղ ամեն ինչ ականապատված է:Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Որևէ մեկը եկա՞վ: Առայժմ ոչ ոք»,- ասել է Շոյգուն: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության […]

̰
ՀՀ նախագահը չի ստորագրելու «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը» և չի դիմելու ՍԴ

17:28 17.04.2021

ՀՀ նախագահի աշխատակազմը  հայտարարություն է տարածել, որում նշվում է․ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Օրենքի […]

̰
BACK_TO_TOP