18:42 15.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում: ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի Վալենտինա Իվանի Հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս համաժողովը կազմակերպելու համար: Ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունը ցանկացած ձևով դարձել են […]
18:37 15.04.2021
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է․ «2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և, […]
18:06 15.04.2021
Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման նախագծի դեմ արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել թե՛ անմիջապես հէկի շինհրապարակում և թե՛ Քութաիս քաղաքում: Այստեղ ակցիայի մասնակիցները փակել են քաղաք տանող ճանապարհները՝ պահանջելով թուրքական շինարարական ENKA ընկերությանը հեռանալ երկրից: Ճանապարհները բացելու պահանջի շուրջ նախօրեին քաշքշուկ էր տեղի ունեցել ոստիկանության և […]
15:52 15.04.2021
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 15-ին ժամանել է Քաբուլ, հայտնում է Associated Press-ը: «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այց է կատարում Աֆղանստան՝ զորքերը դուրս բերելու մասին Բայդենի որոշումը փոխանցելու համար»,- նշում է գործակալությունը: Ըստ AP-ի տվյալների՝ Բլինկենը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի, Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների […]
15:46 15.04.2021
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ կտրուկ հայտարարություններից և պահպանել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: «Հիմա գլխավորը՝ զերծ մնալ ցանկացած կտրուկ հայտարարություններից, պահպանել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը, և շարժվել դեպի վերջնական կարգավորում և տարածաշրջանում լարվածության վերացում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի […]
15:28 15.04.2021
Սև ծով երկու նավ չուղարկելու ԱՄՆ որոշումից հետո դեռ վաղաժամ է խոսել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լիցքաթափման մասին, լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հաստատել է՝ ԱՄՆ-ը «բանավոր ասել է, որ նավերի անցումը չեղյալ է հայտարարվել»։ «Իհարկե, այս իրավիճակում ռազմական ցանկացած լրացուցիչ պահ […]
14:50 15.04.2021
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մատվիենկոն այս մասին ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: «Մեր միջխորհրդարանական […]
14:35 15.04.2021
Վրաստանը Աֆղանստանից դուրս կբերի իր ողջ զորակազմը` 860 մարդ: Վրաստանի այս որոշումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում առաքելությունն ավարտելու որոշման հետ: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից սկսվում է մայիսի 1-ին: «ՆԱՏՕ-ն որոշել է մինչև այս տարվա սեպտեմբեր դադարեցնել իր խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում: ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն՝ վրացական ստորաբաժանումները նույնպես դուրս կգան Աֆղանստանից: Սկսած 1999 թվականից՝ վրացի […]
14:26 15.04.2021
Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին խաղաղության պայմանագիր առաջարկվելու մասին հայտարարությանը: «Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում […]
14:20 15.04.2021
Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին, բայց պատրաստ է աջակցել դրա լուծման համար դիվանագիտական ջանքերին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն: «Հիմա Դոնբասում խնդիրներ կան, բայց կան Մինսկի համաձայնագրեր: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան սատարում է ցանկացած երկրի տարածքային […]
13:57 15.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նրա խոսքերով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը: «Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,- […]
13:48 15.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացը Բելառուսի ղեկավարի Ադրբեջան այցի համատեքստում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, հայտնել դաշնակցային կապերն ամրապնդելու իրենց մտադրություն մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով […]
22:45 14.04.2021
Խորհրդարանի այսօրվա օրակարգում եղել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսական ցուցանիշներին հակիրճ անդրադարձից հետո վարչապետը խոսել է 2020-ի կարևոր մարտահրավերների մասին: Ավելի քան 1 ժամ ելույթով անդրադարձել է պատերազմի վերաբերյալ, իր խոսքերով, շահարկումներին, այնուհետ պատասխանել դրանց շուրջ պատգամավորների մոտ 3 տասնյակ հարցերին: «Բարգավաճ Հայաստանը» քննարկմանը […]
22:36 14.04.2021
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կառուցողական է եղել։ «Նախագահ Բայդենը երեկ կառուցողական զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Փսակին ճեպազրույցի ընթացքում: Նա վերահաստատել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների։ Գնահատելով Բայդենի ևՊուտինի մասնակցությամբ […]
22:17 14.04.2021
Ապրիլի 13-ից 14-ը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ` դրանց լուծման համար: Մարզումների ընթացքում կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների ղեկավարման հմտությունները, տարբեր իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:
22:00 14.04.2021
Ադրբեջանի նախագահը ցանկանում է Բելառուսին որպես միջնորդ ներգրավել իբր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին Ալիևը խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Ալիևը Բելառուսի հանգամանքը նկատի է առել՝ հաշվի առնելով նաև նրա անդամությունը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, որտեղ Ադրբեջանն անդամ չէ: Ալիևի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի լիակատար աջակցությունն է հայտնել վերջին […]
21:23 14.04.2021
«Օգոստոսի 21-ի Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ պետը Ձեզ սխալ ինֆորմացիա է տվել: Դուք ունեիք երկու խորհրդական, երկուսն էլ բավականին փորձառու, արդյո՞ք իրենց հետ քննարկվել է ԳՇ պետի զեկույցը, և ի՞նչ են Ձեզ խորհուրդ տվել նրանք»,- ԱԺ-ում այսօր հարց է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Ես կարող եմ Ձեզ գաղտնիք բացել՝ իմ երկու խորհրդականներն […]
21:07 14.04.2021
Ո՞ւր է անհետացել փետրվարի 22-ից մինչ այժմ «Բոինգը»՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Մեր բոլոր աշխատակիցները երկար ժամանակ գտնվում են այնտեղ, տեխնիկական թերություններ կան՝ կապված ինքնաթիռի հետ, այդ թերությունները վերացնելու խնդիր կա: Մյուս կողմից, իրավապահ մարմինները զբաղվում են պատճառները հասկանալու համար: ՀՀ-ն այս պրոցեսում դերակատարում չի ունեցել, և այն, […]
20:57 14.04.2021
«Մեզ պետք է ոչ թե դատաստան, այլ արդարադատություն, եթե մենք ուզենայինք դատաստան, մենք դա կանեինք, բայց մենք ուզել ենք և ուզենալու ենք արդարադատություն և արդարություն: Մարտի 1-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է: Ես չգիտեմ, թե Մարտի 1-ի գործի հատորներն ինչ կարգավիճակ ունեն, դա իրավաբանները կմենաբանեն, բայց եթե բացահայտում ասելով մենք նկատի ունենք ճշմարտությունը, ի վերջո, […]
20:45 14.04.2021
«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և հանրապետության նախագահի հետ ձեռքբերված համաձայնությունների, 7-րդ օրը տեղի կունենա վարչապետի ընտրություն: «Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ թեկնածու, որովհետև Սահմանադրությունը պահանջում է որպեսզի, այնուամենայնիվ, լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները չեն առաջադրի թեկնածու, « Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ […]
19:45 14.04.2021
Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչներին զայրացրել է հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսի հերթական գրառումը իսլամի մասին։ Նա Twitter-ի էջում գրել էր. «Կանգնեցրեք իսլամը։ Կանգնեցրեք Ռամադանը։ Ազատություն։ Ոչ իսլամին»։ Այս գրառմանը բացասաբար են արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը և Թուրքիայի կրոնական […]
17:48 14.04.2021
«Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլոր կողմերի իրավունքները և հիմնված կլինի Արցախի ինքնորոշման իրավունքի հիման վրա, կարող է համարվել հակամարտության կարգավորում: Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ոչ բոլոր կետերն են իրագործվում, և կոչ են անում մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախ անարգել մուտքի, կրոնական, մշակութային ժառանգության […]
16:33 14.04.2021
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Դագմարա Բեյտներե-Լե Գալլայի հետ։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Բեյտներե-Լե Գալլան բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լատվիական հարաբերությունների խորացման գործում և նշել, որ վերջին տարիներին հայկական հարուստ մշակույթի ներկայացումը և բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը Հայաստանն ավելի տեսանելի է դարձրել Լատվիայում։ […]
16:02 14.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, […]
15:30 14.04.2021
44-օրյա պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորություններից մինչև Թուրքիայի հետ թշնամանք կամ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ բանավեճեր. ԱԺ-ում վարչապետին ուղղվել են տասնյակ հարցեր, որոնք վերաբերել են պատերազմի հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու նպատակով, բայց նախընտրել է անդրադառնալ պատերազմի շուրջ, իր խոսքերով, շահարկումներին: «Իմ քայլը» խմբակցությունը նրա հայտարարություններն […]
15:14 14.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։ «Ռուսաստանի որոշման տողատակում քաղաքական պատճառ […]
14:47 14.04.2021
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Արթուր Չ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:40 14.04.2021
ԱՄՆ-ի սենատորները հաստատել են Ուենդի Շերմանի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Քվեարկության ժամանակ Շերմանին աջակցել է 56 սենատոր, դեմ են քվեարկել 42-ը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Twitter-ում ողջունել է քվեարկության արդյունքները: Պետդեպարտամենտում կարևորությամբ երկրորդ պաշտոնում այս թեկնածուի հաստատումը մի քանի շաբաթ հարցականի տակ է մնացել Տեխասի նահանգից հանրապետական սենատոր Թեդ […]
14:08 14.04.2021
Խորհրդարանում աշխատանքները մեկնարկել են քվեարկություններով ու կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցով: Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսական ցուցանիշները հակիրճ ներկայացնելուց հետո վարչապետը խոսել է 2020-ի կարևոր մարտահրավերների մասին: Անդրադարձել է պատերազմի վերաբերյալ, իր խոսքերով, շահարկումներին, հայտարարել պատերազմի ընթացքում 3 անգամ հրադադար հաստատելու ջանքերի մասին: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթի ընթացքում […]