TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․Շոյգու

17:40 17.04.2021

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՝ «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած ֆիլմում: «Հենց այս ամենը եղավ նոյեմբերին, մենք ասացինք. ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն, եկե՛ք: Այնտեղ ամեն ինչ ականապատված է:Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Որևէ մեկը եկա՞վ: Առայժմ ոչ ոք»,- ասել է Շոյգուն: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության […]

̰
ՀՀ նախագահը չի ստորագրելու «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը» և չի դիմելու ՍԴ

17:28 17.04.2021

ՀՀ նախագահի աշխատակազմը  հայտարարություն է տարածել, որում նշվում է․ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Օրենքի […]

̰
Աֆղանստանում պայթյունից երեք ոստիկան է սպանվել

16:42 17.04.2021

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ՝ Հերաթ նահանգի անցակետում, ռումբի պայթյունից երեք ոստիկան է սպանվել։ Այս մասին հաղորդում է Tolo News-ը ՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: Նահանգապետ Սայեդ Վահիդ Կատալին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել Զինդա Ջան շրջանում: Պայթյունից հետո թալիբները երեք ուղղություններով հարձակվել են թաղամասի վրա, և բախումները շարունակվել են մի քանի ժամ: Նահանգապետի խոսքով ՝ […]

̰
Ավստրիայի կանցլերն առաջարկել է Վիեննայում անցկացնել Պուտինի և Բայդենի հանդիպումը

14:50 17.04.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Պուտինը և Բայդենը հանդիպեն Վիեննայում. «Մենք արդեն կապի մեջ ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ»,-ասել է նա:

̰
Զելենսկին հայտարարել է, որ միայն ՆԱՏՕ-ին անդամակցելը կարող է Ուկրաինայի համար երաշխավորել անվտանգություն

13:45 17.04.2021

Ուկրաինայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է երաշխավորված լինել միայն ՆԱՏՕ-ի անդամացությամբ: Նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում: «Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երաշխավորել երկարաժամկետ անվտանգություն և խաղաղություն»,-ասել է Զելենսկին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հինգշաբթի օրը թեման քննարկելուց հետո Զելենսկին ասել է, որ դեռևս սպասում է հստակության, […]

̰
Ուրան հարստացնելու Իրանի որոշումը որևէ օգուտ չի բերի բանակցություններին. Բայդեն

12:50 17.04.2021

Մինչև 60 տոկոս ուրան հարստացնելու Իրանի որոշումը չի կարող նպաստել Համատեղ գործողությունների համապարփակ պլանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք կարծում եք, որ դա որևէ օգուտ չի բերի, երբ Իրանն ասում է, թե մտադիր է ուրան […]

̰
ԱՄՆ դեսպանը մեկնաբանել Է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները

23:51 16.04.2021

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն ուսումնասիրում է ուրբաթ օրը Ռուսաստանի պատասխան միջոցների մասին տեղեկատվությունը և համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում Վաշինգտոնի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ «Մենք տեսանք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության էջում տեղադրված հաղորդագրությունը։ Ուսումնասիրում ենք դրանում պարունակվող տեղեկատվությունը՝ անցկացնելով խորհրդատվություն Վաշինգտոնի հետ։ Մենք ոչ մի պաշտոնական դիվանագիտական նամակագրություն չենք ստացել […]

̰
Պենտագոնը հայտարարել Է Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակելու մասին

23:33 16.04.2021

ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական մատակարարումները, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Ես այսօր ոչինչ չեմ կարող հայտարարել կամ պատմել սպառազինությունների նոր համակարգերի մասին», – ասել է Քիրբին։ «Աջակցությունը կշարունակվի, որպեսզի Ուկրաինային օգնի պաշտպանել իրեն», – հավելել է նա:

̰
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային հետախուզության ղեկավարների դեմ

23:21 16.04.2021

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է նախկին և գործող ամերիկացի պաշտոնյաների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելվում է հակառուսական ուղղության մշակմանն ու իրագործմանը մասնակցության պատճառով: 1․Մերիկ Գարլանդ, ԱՄՆ գլխավոր դատախազ, 2․ Մայքլ Կարվախալ, ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի տնօրեն, 3․ Ալեխանդրո Կարվախալ, ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար, 4․ Սյուզան Ռայս, ԱՄՆ նախագահի ներքին քաղաքականության հարցերով խորհրդական, ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ […]

̰
Զելենսկին Դոնբասին «Չեռնոբիլից վատ ապագա» է կանխատեսել

23:10 16.04.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Le Figaro պարբերականին տված հարցազրույցում Դոնբասին և Ղրիմին ապագա է կանխատեսել, որը կարելի է համեմատել «Չեռնոբիլի օտարման գոտու» հետ: «Դա կլինի մեռյալ տարածք; Դա ավելի վատ կլինի, քան Չեռնոբիլը»,- ասել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով ՝ տարածաշրջանների բնակիչները կկարողանան խուսափել դրանից, եթե սկսեն իրենց կրկին ուկրաինացիներ համարել։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել […]

̰
Ռաուլ Կաստրոն հեռացել Է Կուբայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից

22:37 16.04.2021

Կուբայի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, գեներալ Ռաուլ Կաստրոն հրաժարական է տալիս, համապատասխան հայտարարությունը նա արել է Հավանայում կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ: «Բանակի գեներալն ասել է, որ ինքը գոհունակությամբ երկրի ղեկավարությունը փոխանցում է մի խումբ պատրաստված առաջնորդների, որոնք կոփված են տասնամյակների փորձով։ Մենք հավատում ենք հեղափոխության էթիկային, որը նույնացվում է ազգի պատմության և մշակույթի հետ», […]

̰
Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

21:53 16.04.2021

Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ: «Ալիևը, ով երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ երբ իր […]

̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար

21:46 16.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

̰
Սենատոր Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով

21:11 16.04.2021

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի […]

̰
Եռօրյա քննարկումներից հետո ԱԺ-ն ավարտեց Կառավարության 2020թ-ի ծրագրի զեկույցի քննարկումները

20:56 16.04.2021

ԱԺ-ն ի վերջո ավարտել է Կառավարության 2020թ-ի ծրագրի զեկույցի քննարկումը։ Մասնակցել են «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և անկախ պատգամավորները, ովքեր մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցրել պատերազմի հանգամանքների, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» որևէ տեսակետ չի հայտնել: Զեկույցի ավարտին խորհրդարանը քննարկել է նաև մի շարք հարցեր, սակայն օրակարգը չի սպառել:Լիագումար նիստերը կկշարունակի նաև հաջորդ շաբաթ:  

̰
Մեր արտգործնախարարը իր տեղը ցույց տվեց Հունաստանի ԱԳ ղեկավարին․Էրդողան

20:43 16.04.2021

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը սատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Հունաստանին հանդիմանելու և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ: Չավուշօղլու-Դենդիաս համատեղ մամուլի ասուլիսն անցել է թեժ մթնոլորտում: Կողմերը չեն խորշել նախատինքներ հնչեցնելուց: «Մեր արտգործնախարարը Դենդիասի կեցվածքի դեմ վերջինիս իր […]

̰
Ռուսաստանը ինչպես կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին․Պուտինը հարցը քննարկել է Անվտանգության խորհրդի նիստում

20:35 16.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկել է նախօրեին Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ համարժեք  պատասխաններ տալու հարցը։ «Խոսակցություն եղավ նախօրեին մեր երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատասխան միջոցների մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը: Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ որում ներառված են 32 […]

̰
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

19:56 16.04.2021

Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաև Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020-ի հուլիսի 8-ին: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ […]

̰
Զելենսկին՝ իր ավելի կոշտ քաղաքական գործիչ դառնալու մասին

18:43 16.04.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր դարձել է ավելի կոշտ քաղաքական գործիչ, քանի որ փորձում է դադարեցնել պատերազմը Դոնբասում: «Երբ փորձում եք ավարտել պատերազմը, որն արդեն շուրջ 14 հազար կյանք է խլել, դուք իսկապես ավելի կոշտ եք դառնում: Բայց դա վստահությունից է: Դուք կարող եք խաղաղություն հաստատել, կարող եք վերադառնալ […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

17:30 16.04.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարևանների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ հարաբերություններ կառուցելը համարել է Թուրքիայի սուվերեն իրավունքը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել այցով Ստամբուլում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: «Դա Թուրքիայի՝ հարևանների հետ հարաբերություններ կառուցելու ինքնիշխան իրավունքն է: Եվ այս առումով մենք ասելու բան չունենք: Ինչ վերաբերում […]

̰
Պուտինը անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ռազմական ոլորտի զարգացման հարցը

17:20 16.04.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ռազմական զարգացման հարցը: «Այսօր մենք ձեզ հետ կխոսենք ռազմական շինարարության, պետության ռազմական կազմակերպության կառուցման, մասնավորապես Ռուսաստանի համար չափազանց կարևոր այս ոլորտի պլանավորման մասին»,- ասել է Պուտինը Ռուսաստանի անվտանգության մշտական ​​անդամների հետ գործնական հանդիպման ժամանակ: Այնուհետև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի […]

̰
Մակրոնն ու Զելենսկին հանդիպում են անցկացնում Ելիսեյան պալատում

16:33 16.04.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ելիսեյան պալատ։ Այնտեղ սկսվել է նրա հանդիպումը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Հայտնի է, որ Մոսկվայի ժամանակով 15։00-ին նրանց տեսակապով կմիանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նախօրեին Agence France-Presse-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրը, հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների քննարկումը: Մինչ այդ Ուկրաինայի նախագահի […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինի հետ «լուրջ հանդիպում» կունենա

15:47 16.04.2021

Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին: Լուկաշենկոն նշել է, որ նախորդ օրը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մանրամասները, հայտնում է «Բելտան»: «Ինչ-որ օր՝ ապրիլի վերջին, ամենայն հավանականությամբ՝ 22-ին, մենք կհանդիպենք նախագահի հետ Մոսկվայում: Դա լուրջ հանդիպում կլինի. […]

̰
Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

15:28 16.04.2021

Ապրիլի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 49-ամյա Շոթա Վ.-ն, որը 2013 թ. հունիսի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարմնական վնասվածք) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]

̰
Չինաստանը դատապարտում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

15:10 16.04.2021

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների դեմ բողոքում է ողջ համաշխարհային հանրությունը, հարղորդում է  Չինաստանի ԱԳՆ-ն: Կառուցի ղեկավարի կարծիքով` երկու երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են, որը մեծ ազդեցություն ունի միջազգային դաշտում: «Հույս ունենք, որ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցությունների և երկխոսության միջոցով կհարթեն հակասությունները»,- եզրակացրել է Չինաստանի ԱԳ նախարար Լիցզյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին ԱՄՆ-ը հայտարարել է […]

̰
Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարությունից

13:48 16.04.2021

Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից՝ 2020 թ․ պատերազմի հետևանքով երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրելու նպատակով, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը, ըստ անհրաժեշտության, կբաշխվի պետական հոգածության կացարաններում ապրող արցախցիներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել […]

̰
Մեղադրանքներ ու արդարացումներ պատերազմի հանգամանքների շուրջ. երրորդ օրն է՝ ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2020թ-ի ծրագիրը

12:57 16.04.2021

Արդեն երրորդ օրն է՝ Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2020թ-ի ծրագրի քննարկումը: Մասնակցում են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցնում պատերազմի հանգամանքների, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» որևէ տեսակետ չի հնչեցրել հարցի շուրջ: Նշենք, որ խորհրդարանի օրակարգում դեռ ավելի քան 20 չքննարկված օրինագիծ կա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բայդենը նշել է ոլորտները, որտեղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է համագործակցեն

10:07 16.04.2021

«ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես երկու գերտերություններ, զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության համար»,-Սպիտակ տանը ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը`ընդգծելով, որ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան ու Վաշինգտնը կարող են համատեղ աշխատել։ «Այս շաբաթվա սկզբին ես խոսեցի նախագահ Պուտինի հետ մեր հարաբերությունների մասին։ Մեր երկու մեծ երկրները  զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության առումով […]

̰ ̰
Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ

22:12 15.04.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Կողմերն ընդգծել են, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական […]

̰
BACK_TO_TOP