Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում խաղաղության միակ ճանապարհն է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.24 oC

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում խաղաղության միակ ճանապարհն է անվանել

14:57 06.04.2021

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի  հետ քննարկել է Դոնբասում իրավիճակի սրումը և հայտատարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միակ ճանապարհն է Դոնբասի կոնֆլիկտը վերջ տալու համար, հաղորդում է նախագահի  գրասենյակը:

Ուկրաինայի ուժային կառույցները մարտի վերջին հայտնել են Դոնեցկի մարզում փոխհրաձգության մասին, որի ժամանակ զոհվել է 4 ուկրաինացի զինվորական, երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահը հայտնել  է, որ առաջիկյում իրավիճակը կքննարկի նորմանդական քառյակի  հետ՝ Ուկրաինա, Գերմանիա, ՌԴ և Ֆրանսիա:

«Մենք ձգտում ենք բանակի վերակազմավորման և վերազինման, սակայն միայն դա չի կանգնեցի ՌԴ-ին»,- ասել է  Զելենսկին:

Ուկրաինայի  նախագահը և Ստոլտենբերգը քննարկել են իրավիճակի վատթարացումը, հրադադարի խախտման դեպքերի հաճախացումը:

Զելենսկին նաև տեղեկացրել է Ստոլտենբերգին Ուկրաինայի երկայնքով ռուսական զորքերի տեղակայման  և նախահարձակ գործողությունների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանը

20:30 27.06.2025

Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը մոտ ապագայում չի վերսկսի իր միջուկային ծրագիրը։ «Ես չեմ կարծում, որ նրանք շուտով կվերադառնան միջուկային զենքի։ Նրանք ավելի քան 1 տրիլիոն դոլար են ծախսել միջուկային ծրագրի վրա, բայց երբեք չեն ավարտել այն, և երբեք ոչինչ չեն տեղափոխել այդ վայրից», – ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

20:22 27.06.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

20:16 27.06.2025

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 6 ներկայացուցիչներ հաղթանակներ են տարել 1/4 եզրափակչում։ 1/2 եզրափակիչ են դուրս եկել Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշային Արամ Սարգսյանը։ ...

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

20:11 27.06.2025

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-ասված է […] ...

SHANTNEWS

20:00 27.06.2025

SHANTNEWS

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

BACK_TO_TOP