10:13 04.04.2021
Հորդանանի Հաշեմական Թագավորությունը կանխել է պետական հեղաշրջման փորձը, որին մասնակցում էր նախկին (մինչև 2004 թվականը) թագաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնը, հայտնում է The Washington Post- ը: Բացի այդ, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ձերբակալվել են թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զաիդը և նախկին ֆինանսների նախարար Բասամ Ավադալլահը (թագավոր Աբդուլլահ Երկրորդի նախկին խորհրդական), ինչպես նաև մի քանի […]
23:33 03.04.2021
SpaceX ընկերությունը հավաքել է Falcon 9 ընկած հրթիռի բեկորները, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնում մասնավոր մի տարածքում, հաղորդում է նահանգային ղեկավարի գրասենյակը: «SpaceX-ը գտել է բարձր ճնշման վառելիքի բաքը»,- հաղորդել է նույն աղբյուրը` միաժամանակ հանգստացնելով, թե մասնավոր տարածքի տերերին ոչինչ չի սպառնում: NBC հեռուստաալիքի հաղորդմամբ` անցած շաբաթ նահանգի բնակիչները նկատեցին երկնքում վառ լույսեր, որոնց ծագումն անհնար […]
23:15 03.04.2021
1992 թ․ ապրիլի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, որոնք նշանավորեցին երկու երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության նոր հանգրվանի սկիզբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարեկամական, փոխշահավետ, մշտական վստահության վրա հիմնված բարձրագույն և բարձր մակարդակի երկխոսությամբ, որն արտացոլվում է երկկողմ մակարդակով բազմաբովանդակ համագործակցության բոլոր ոլորտներում և բազմակողմ […]
23:13 03.04.2021
Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածումը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Ցավոք 2 նահանգում արդեն սկսվել է, մյուսներում կարող է սկսվել, եթե չպահպանենք համաճարակային կանոնները»,- ասել է Ռոհանին: Վերջին օրերին Իրանում նկատվում է հայտնաբերված դեպքերի աճ, իսկ ապրիլի 1-ին առաջին անգամ դեկտեմբերից հետո մեկ օրում հայտնաբերված վարակակիրների թիվն անցել է 11.000-ը: […]
19:35 03.04.2021
Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելությունը, Դոնբասում Կիևի կողմից հրետանի կիրառելու մասին, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հայտարարություններից հետո, համապատասխան դիտարկումները կներկայացնի ամենօրյա զեկույցներում։ Նշվում է ԵԱՀԿ առաքելության մեկնաբանությունում։ Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետության միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին կոչ էր արել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը գրանցել Կիևի կողմից հրետանու կիրառումը այն ժամանակ , երբ երբ ուկրաինական ուժերը […]
18:09 03.04.2021
Ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Պատգամավորին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Պատգամավորն այցելել է նաև Հայոց ցեղասպանության […]
17:48 03.04.2021
Ապրիլի 16-ին Թուրքիայում կմեկնարկի Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ համաժողովը: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը ՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Ըստ հեռուստաալիքի, նախատեսվում է, որ համաժողովը կտևի մոտ 10 օր: Աֆղանստանի յոթ քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարությամբ ողջունել են առաջիկա հանդիպումը և հույս հայտնել, որ քննարկումների ընթացքում կողմերը կկարողանան հասնել լուծման, որը կնպաստի […]
17:35 03.04.2021
Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ ծրագրի (СВПД) բանակցությունների վերսկսումը՝ Թեհրանին կոչ է անելով ձեռնպահ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից: Այս մասին իրանցի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ շաբաթ առավոտյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: «Ես ողջունել եմ Վիեննայում սպասվող միջուկային դոսիեի քննարկումների վերսկսումը և հորդորել […]
12:39 03.04.2021
Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ տներից մեկի նկուղային […]
11:16 03.04.2021
Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ […]
23:48 02.04.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով Ռուսաստանի «Առաջին ալիքի» հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների` թբիլիսյան այցին, հիշել է Միխայիլ Գորբաչովի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին հայտարարությունը: Ինչպես գրում է Սաակաշվիլին, Գորբաչովին այն ժամանակ ինքն անձամբ է պատասխան տվել, իսկ Պոզներին նախօրեին, տարիներ անց, պատասխանեց վրաց երիտասարդությունը: «Պոզները նույնն է կրկնել, ինչ 2008-ին ասել էր Գորբաչովը: Նա […]
23:32 02.04.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը: Այս փաստաթղթերում մասնագիտական վերլուծությամբ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներով ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, […]
21:19 02.04.2021
Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի կրկնակի ջանքերը՝ ուղղված Վրաստանի ներքաղաքական իրավիճակի բարելավմանը, ձախողելուց հետո, Արևմուտքն ու ԱՄՆ-ը վերանայեցին իրենց դիրքորոշումը: Բրյուսելն ու և Վաշինգտոնը Թբիլիսիին հասկացրին, որ ստիպված կլինեն դիմել ավելի կտրուկ միջոցների, եթե Վրաստանում հնարավոինս արագ չլուծվի քաղաքական ճգնաժամը: ԵԽ մի խումբ անդամներ, ներառյալ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը և անդամները, կոչ են […]
20:12 02.04.2021
Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Քրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել: Նշվում է, որ կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները: Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը: «Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, որոնք չկարողացան համաձայնության […]
18:43 02.04.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը մասնակցության հրավեր է ստացել ամերիկացի առաջնորդ Բայդենի՝ կլիմային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու համար: «Այո, իրոք, հրավերը ստացվել է: Բայց մանրամասները հայտնի չեն: Այժմ դիվանագիտական ուղիներով, Վաշինգտոնում մեր դեսպանատան միջոցով և Մոսկվայում այստեղ գտնվող ամերիկյան դեսպանատան միջոցով փորձում ենք պարզել մանրամասները, թե ինչպես է դա տեղի ունենալու, […]
17:12 02.04.2021
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը սադրանք է որակել գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի պղծումը Թբիլիսիում և քաղաքում անցկացվող ցույցն ընդդեմ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք համարում ենք, որ այս միջադեպը և վերջերս ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների դեմ ուղղված սադրանքը՝ որպես օղակներ, մեկ շղթայի մեջ են»,- ասել է դիվանագետը: Նա նաև […]
15:49 02.04.2021
Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով: Դատարանը քննում է նախորդ երկու դատական նիստերի ընթացքում պաշտպանների և պետական մեղադրողների վարքագիծը: Հիշեցնենք՝ մարտի 23-ի դատական նիստին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը լքեցին նիստերի դահլիճը այն բանից հետո, […]
15:10 02.04.2021
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ քոչարյանի փաստաբանական թիմից՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։ […]
15:02 02.04.2021
Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` ընդլայնված կազմով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
14:54 02.04.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի մասին տեղեկությունը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանում ընտրական գործընթացը: «Այո, ես կարող եմ հաստատել: Իրոք, վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա նախատեսված է ապրիլի 7-ին: Նա բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- լրագրողներին ասել […]
14:49 02.04.2021
ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատվել է «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովում» ծրագիրը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ դրա իրականացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական հատկացումների շրջանակում կատարվել է վերաբաշխում և տրամադրվել 40 մլն դրամ: Գումարը հատկացվելու է մարզական ֆեդերացիաներին՝ […]
14:43 02.04.2021
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Անդրեա Օրսինին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մտահոգիչ է, չի կարելի ընդունել փաստացի կատարվածի տրամաբանությունը, որի նպատակն է արմատախիլ անել բնակչությունը և ջնջել հայկական ինքնության հետքերը վիճարկվող Ղարաբաղի տարածքից: Այս հողերի ապագան պետք է որոշվի Մինսկի համաձայնագրերից բխող միջազգային երաշխիքների շրջանակներում բանակցությունների միջոցով»:
14:37 02.04.2021
2021 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել տեսակցությունների համար նախատեսված սենյակում, ինչի արդյունքում բազմոցի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.21 գրամ քաշով կոշտ զանգված: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ […]
14:29 02.04.2021
ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային […]
14:15 02.04.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի բեկորներ հայտնաբերելու մասին: «Ո՛չ, որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ մասին հաղորդվել է զինվորականների միջոցով, արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն: Սա, իհարկե, ավելի շատ նրանց իրավասությունն է»,- ասել է […]
14:07 02.04.2021
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը միջնորդություն են նախապատրաստել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Նրանք գտնում են, որ գործում առկա են Սահմանադրությանը հակասող որոշ նորմեր։ Միջնորդությունը պաշտպանական կողմին տրամադրելու և դրան ծանոթանալու համար նիստն ընդմիջվեց։
14:00 02.04.2021
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հեռախոսազրույցի մանրամասների մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Օսթինը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը: Իսկ Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Աքարն […]
13:48 02.04.2021
Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Ինչպես […]
13:40 02.04.2021
2007 թվականին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ, Կատարի թագավորության առաջարկով, որոշում է կայացվել ապրիլի 2-ը նշել` որպես Աուտիզմի իրազեկման օր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը […]