11:55 01.04.2021
ԼՂ պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն։ «Մենք շարունակում ենք այցելել […]
11:48 01.04.2021
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե ինչի մասին է խոսքը: «Հանրության շրջանում, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ՀԿ-ների, թե՛ […]
11:39 01.04.2021
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է, որ «Հանրապետական» մարզադաշտում եղել են Արցախի Հանրապետության դրոշները: Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանն ԱԱ 2022 խմբային փուլի բոլոր խաղերում առայժմ միայն պարտություններ է կրել:
11:18 01.04.2021
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Համազասպ Դանիելյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մինչ օրինագծի քննարկումը խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է լեգենդար հրամանատար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակը, որից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն […]
20:32 31.03.2021
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
19:25 31.03.2021
Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտնել է իր հրաժարականի մասին։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա ֆինանսների նախարարությունը ղեկավարել է գրեթե երեք տարի: Մաճավարիանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի հունիսի 12-ից, փոխվարչապետի պաշտոնը՝ 2021 թվականից: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները թողնելու իմ որոշման մասին: Ուզում եմ ասել, […]
18:57 31.03.2021
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (PDN) գործունեությունը արգելելու դատախազության հայցը և այն վերադարձրել է վերանայման։ Այս մասին հաղորդել է Anadolu-ն: Նշվում է, որ հայցը պատշաճ կերպով չի ձևակերպվել և վերանայման կարիք ունի: Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով արգելել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունը։ Թուրքիայի իշխանությունները […]
17:00 31.03.2021
Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ մարզի մի շարք համայնքներից 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքներում և մեդալներ հանձնեց հերոսների ծնողներին։ Գեղարքունիքի մարզպետի հետ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելեցին նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ ՀՀ նախագահի […]
16:56 31.03.2021
Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Ջոն Պատրիկ Գալագերին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-բրիտանական օրակարգի առավել ամրապնդման և հարստացման գործում: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց փոխգործակցության առկա […]
16:47 31.03.2021
Մարտի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի և ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել և ավարտվել է ըստ […]
16:37 31.03.2021
Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը պաշտոնապես է հաստատում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ուշագրավ ձևակերպում տալիս պատերազմի հետևանքների վերաբերյալ: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված […]
16:22 31.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով Ռեստորանների հայկական միության տարածած հաղորդագրությանը, անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախ և առաջ ընդգծենք, որ ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը, և որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չի իրականացնում: Կոմիտեն հսկողական […]
15:44 31.03.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրի Մարիամ Բզնունու հետ՝ ուղեկցությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Մովսես վարդապետ Սարգսյանի: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունը և մխիթարության […]
15:15 31.03.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Իտալիայի հետ դրական հարաբերություններ կպահպանվեն լրտեսության կասկածանքով Հռոմում ռուս զինծառայողի ձերբակալությունից հետո: Միաժամանակ նա պարզաբանել է, որ Կրեմլը դեռ չի տիրապետում կատարվածի մանրամասներին: «Մենք ձերբակալման պատճառների և հանգամանքների մասին տեղեկություն չունենք: Հուսով ենք, որ կպահպանվի ռուս-իտալական հարաբերությունների շատ դրական և կառուցողական ասպեկտը»,- ասել է Պեսկովը: […]
15:08 31.03.2021
Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել, հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներին: Ըստ տեղեկությունների՝ մի խումբ զինվորներ վաղ առավոտյան երկրի մայրաքաղաք Նիամեյում փորձել են ներխուժել նախագահական պալատ, սակայն նախագահական գվարդիան պալատի գրավում թույլ չի տվել: «Կատարվել են ձերբակալություններ այն զինծառայողների թվում, որոնք պետական […]
12:15 31.03.2021
Ապրիլի 1 -ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ […]
12:01 31.03.2021
Չնայած վրացական ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլի ձախողմանը՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կկատարի Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի պայմանների մի մասը։ Այս մասին ասել է կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Քրիստիան Դանիելսոնը «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև երեկ կայացած երկրորդ հանդիպման ժամանակ առաջարկել էր հատուկ փոխզիջումային համաձայնագիր, որը կողմերը չէին ընդունել։ Ըստ […]
11:56 31.03.2021
Սիգարետի ազդեցությունը իմունիտետի վրա ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչությունը բազմիցս հայտարարել է, որ սիգարետ ծխելը բացասաբար է անդրադառնում կորոնավիրուսի ընթացքի վրա։ Սիգարետի այրման արդյունքում տեղի են ունենում բջջային մակարդակում որոշակի փոփոխություններ, թուլանում է իմունիտետը, ինչի արդյունքում էլ COVID-19-ի հոսպիտալացման դեպքեր ավելի հաճախ են գրանցվում։ ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչության Ծխախոտային արտադրատեսակների որակի վերահսկման կենտրոնի տնօրեն […]
10:56 31.03.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության […]
08:53 31.03.2021
Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի՝ վերջին 20 օրվա ընթացքում հատուկ առաքելությամբ երկրորդ այցը նախորդի նման ձախողվեց: Իշխանությունների և ընդդիմության միջև ԵՄ միջնորդությամբ գրեթե 7 ժամ տևած բանակցությունների հերթական փուլն ավարտվեց անհաջողությամբ: «Ոչ մի կուսակցություն չի ընդունել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու առաջարկվող լուծումը», – ասել է Դանիելսոնը Վրաստանի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո […]
00:00 31.03.2021
Բելառուսի իշխանությունները փոխադարձ պատժամիջոցներ են կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք նախկինում հակաբելառուսական պատժամիջոցներ էին սահմանել: Նշվում է, որ Բելառուսի անվտանգությունն ապահովելու և ազգային շահերը պաշտպանելու համար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 30-ին ստորագրել է «Հատուկ միջոցառումների կիրառման մասին» թիվ 128 հրամանագիրը: «Հատուկ միջոցառումների կիրառման մասին» թիվ 128 հրամանագիրը կանդրադառնա օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Դրանք […]
22:53 30.03.2021
Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ շարունակ համատեղ հանդիպում են անցկացնում Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ: Նշենք,որ նույն թիմով առաջին անարդյունք հանդիպումը կայացել էր մարտի 18-ին: Այս անգամ ժամանելով Վրաստան՝ Դանիելսոնն ակնարկել էր կողմերի հաշտեցման նոր ծրագրի մասին՝ առանց մանրամասնելու այն: Արդեն մի քանի ժամ է, ինչ ԵՄ գրասենյակում փակ […]
22:47 30.03.2021
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստն է կայացել այսօր: Ներկա չեն եղել պետական մեղադրողները: Գևորգ Բաղդասարյանը մինչ այս միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի ժամանակ ունենա ծանոթանալ ՍԴ որոշմանը: Դատարանը որոշել է նիստը հետաձգել մինչև ապրիլի 2 ը, որպեսզի մասնակցեն նաև պետական մեղադրողները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:23 30.03.2021
Պետական մարմինների միջև լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել պաշտոնյաներին, ովքեր սպասում էին տեսնել, թե ինչպես կավարտվեն երկրում ընդդիմության բողոքները, «դուրս գալ շրիշակի տակից և սկսել աշխատել»: Լուկաշենկոն նշել է, որ երկրում իշխանական օրգաններում կարգապահությունը կաղում է է, հաղորդում է РИА Новости-ն: «Նրանցից ոմանք շրիշակի տակից նայում էին՝ տեսնելու, […]
21:21 30.03.2021
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ «Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», – ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով` […]
21:08 30.03.2021
Արցախի նախագահի հանձնարարությամբ, մարտի 30-ին անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված ռազմական դրությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի առնչությամբ խորհրդարանական ուժերի դիրքորոշումների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի անվտանգության խորհրդից։ Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման […]
20:55 30.03.2021
Իսպանիայի կառավարության փոխնախագահների բոլոր չորս պաշտոնները երկրի պատմության մեջ առաջին անգամ կզբաղեցնեն կանայք։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը: Ավելի վաղ Իսպանիայի երկրորդ փոխվարչապետ և սոցիալական իրավունքների և օրակարգի նախարար Պաբլո Իգլեսիասը որոշել էր լքել իր պաշտոնը՝ Մադրիդի ինքնավար հանրակցության տարածաշրջանային ընտրություններին մասնակցելու համար: Արդյունքում՝ Սանչեսը որոշել է վերադասավորումներ կատարել կառավարությունում: «Չորս կանայք […]
20:45 30.03.2021
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոր որոշում է ստորագրել Վալենտինա Մատվիենկոյին է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարևատրելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ «Համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո […]
20:23 30.03.2021
Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը։ Ջոն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։ Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, […]