TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

13:16 02.04.2021

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ․ «Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը: Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

13:10 02.04.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021-ին դիմել է Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։ Դիմումով վիճարկվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի […]

̰
Օնիկ Գասպարյանն ընդդեմ նախագահի և վարչապետի. դատական նիստի մանրամասները

12:53 02.04.2021

Վարչական դատարանում Մհեր Պետրոսյանի նախագահությամբ սկսվել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցի քննությունն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Օնիկ Գասպարյանը վիճարկում է նախագահի հրամանագիրը՝ իրեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այդ հրամանագիրը  հաստատվել էր  2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված […]

̰
Մարաշի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

12:40 02.04.2021

Մարտի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը: Մեքենայի այս մասն ավելի հայտնի է կատալիզատոր անվամբ: Մարտի 22-ի առավոտյան բաժանմունքում ստացվում է նմանատիպ նոր ահազանգ. վերջին երեք օրվա ընթացքում գողացել էին Սայաթ-Նովայի պողոտայում կայանված «Նիսանի» խլացուցիչը: Մարտի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 529 նոր դեպք

12:06 02.04.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 529 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 24 646 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 282 789 դեպք: Ապաքինվել է ևս 326 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 273 930: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 […]

̰
Վարչապետի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին

10:28 02.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Վրաստանի իշխանությունները վտանգում են Սենատի բարի կամքը. ԱՄՆ պետքարտուղարություն

23:57 01.04.2021

Վրաստանի կառավարությունը վտանգում է երկրի նկատմամբ ԱՄՆ Սենատի բարի կամքը: Այս մասին «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Դիվանագետի խոսքով ՝ քաղաքական առճակատման ժամանակ չպետք է փորձել ամբողջովին ոչնչացնել հակառակորդին: «Քաղաքականությունը փոխզիջման արվեստ է: Ապագայի ծրագիրը պետք է համաձայնեցվի, և երկիրը պետք է վերադառնա իր առջև ծառացած մարտահրավերները […]

̰
Ալիևը տարածքային պահանջ է ներկայացնում Զանգեզուրի նկատմամբ թուրքալեզու բոլոր պետությունների անունից

22:38 01.04.2021

Ավարտել է իր աշխատանքը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը: Ինչպես  սպասվում էր, Ադրբեջանն ու Թուրքիան կրկին փորձեցին օգտագործել այդ ֆորումը գործընկերներին հակահայկական արշավի մասնակից դարձնելու նպատակով: Ի՞նչ կարևոր որոշումներ են կայացվել գագաթնաժողովում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան արտյոմ Երկանյանի հետ։

̰
Այվազյանն ու Լավրովը դիտարկել են ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ

22:19 01.04.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի […]

̰
Ավարտվել է Լավրով-Բայրամով հանդիպումը․ քննարկվել է ԼՂ հարցը

19:52 01.04.2021

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը։

̰
Ռեյտինգային ցուցակների փոխարեն՝ 100 տոկոսանոց համամասնական ցուցակներ․ 82 կողմ ձայնով օրինագիծն ընդունվեց

19:37 01.04.2021

  ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է արտահերթ նիստ, քննարկվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական մեծամասնության նախագիծը: Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու և մաքուր համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը դեմ է արտահայտվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» նիստին չի մասնակցել: 83 կողմ ձայնով նախագիծն  առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Մոտ 5 ժամ անց տեղի է […]

̰
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

19:29 01.04.2021

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարարի առանձին հանդիպումները  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ  տեղի են  ունենում  Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

̰
Երևանում ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը

18:56 01.04.2021

Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով․ ԸՕ փոփոխությունների նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

18:52 01.04.2021

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 82 պատգամավոր։«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել ։ Կատարված փոփոխությունների համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով`առանց ռեյտինգային քվեարկության։      

̰
Մոսկվայում տեղի է ունենում ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

18:44 01.04.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
ԼՀԿ-ն բացառում է Փաշինյանի և Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը

16:24 01.04.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քաղաքական այս ուժի շտաբը, սակայն, դեռ չի ձևավորվել։ Մարուքյանը ասել է, որ դեռ ցուցակ չեն կազմել, բայց հանդիպումներ այս փուլում ունենում են։ Իսկ դաշինքով, թե առանձին մասնակցելու վերաբերյալ որոշում ընդհանրապես […]

̰
Ուժեղացված ստուգայց Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում

15:46 01.04.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ ուժեղացված ստուգայց են իրականացրել Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես ուղևորները չեն կրել դիմակ, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են իրազեկման թերթիկները։ Ստուգայցերը կշարունակվեն նաև տրանսպորտային […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

15:40 01.04.2021

Մարտի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում՝ ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության […]

̰
Կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

15:26 01.04.2021

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համագործակցությամբ և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» գործակալության մասնակցությամբ կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը: Այն նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մրցութային ծրագրի երկարաժամկետ նպատակն է Դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և ազգային մակարդակում դպրոցական այգիների […]

̰
Կառավարությունը նախատեսում է ներդնել գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ

15:07 01.04.2021

Կառավարությունը հաստատել է Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թթ. միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությամբ և ռազմավարության կիրարկումն ապահովող մինջոցառումների կիրառմամբ առաջարկվում են աղբահանության կայուն և արդյունավետ համակարգի ներդրման համար լուծման ուղիներ՝ նպատակաուղղված հանրապետության աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, բնագավառում կայուն կառավարման համակարգի ձևավորմանը, ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը, բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի և […]

̰
ՌԴ-ի տարածքով ռուսական զորքերի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրների. Պեսկով

14:57 01.04.2021

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում վերջին իրադարձություններով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում վերջին շրջանում Ռուսաստանի ագրեսիայի սրմամբ»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլիի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի […]

̰
Կրեմլը դատապարտել է վրացական բողոքի ակցիաները Պոզների դեմ

14:51 01.04.2021

Կրեմլը խստորեն դատապարտում  է Վրաստանում ծայրահեղ ազգայնականների ագրեսիվ գործողությունները Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Այսպես է արձագանքել  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ կատարված միջադեպին, որը հասարակական ճնշման ներքո ստիպված էր լքել երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար դա վտանգավոր է: Այնտեղ մեկնելն ուղղակի վտանգավոր է, և դա ռուսները […]

̰
Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

14:48 01.04.2021

Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման է ենթարկվել 54-ամյա Վարդան Ս.-ն, որը մարտի 19-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Վարդան Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

̰
Օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում․ ԱՀ նախագահ

14:40 01.04.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր Շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում: Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր Շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել […]

̰
Զախարովան մեկնաբանել է Վրաստանում Պոզների ուղևորության հետ կապված բողոքի ցույցերը

13:53 01.04.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների Վրաստան կատարած այցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ որոշ երկրներում ժողովրդավարության զարգացման ուղիները ստանում են ոչ քաղաքակիրթ ձևեր: Չորեքշաբթի օրը Թբիլիսիում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Պոզների այցի կապակցությամբ, որը Վրաստանի մայրաքաղաք էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդում […]

̰
Ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

13:38 01.04.2021

ԱԺ-ն այսօր քննարկել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Նշենք, որ սահմանադրական օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-ը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել: Նախագիծն ընդունվել է 83 կողմ ձայներով: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ […]

̰
Ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուս չկա. «Լուսավոր Հայաստանը» դեմ է համամասնական ընտրակարգին

13:09 01.04.2021

ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվում է արտահերթ նիստ: Օրակարգում «Ընտրական օրանսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի ներկայացմամբ՝ այն վերաբերում է ռեյտինգային ցուցակներից հրաժարվելուն և ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելուն: Խորհրդարանական երեք ուժերից «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չի մասնակցում, ներկա է «Լուսավոր Հայաստանը», որը դեմ է նախաձեռնությանը և քննադատել է հիմնական […]

̰
Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով. վարչապետ

12:37 01.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին: Ստորև ներկայացվում է թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք […]

̰
Ձեր ուզած օրը ընտրություն անենք ձեր ուզած օրենսգրքով, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեր համար. Մարուքյանը՝ իշխող մեծամասնությանը

12:22 01.04.2021

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «ԸՕ-ում փոփոխություններ կատարելու» մասին հարցի զեկուցումից հետո Վահագն Հովակիմյանին հարցրել է․ «Հիմա Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ ու խորհրդարան եք բերել արտահերթ նիստով ընդունելու ընդհանրապես ուրիշ նախագիծ: Ո՞ւմ եք էլի ուզում խաբեք, մոլորեցնեք։ Մտածում եք՝ մարդիկ էնտեղ չեն տեսնում հա՞»: Հովակիմյանը […]

̰
Էդմոն Մարուքյանը Վահագն Հովակիմյանին մեղադրեց ամբիոնից սուտ հայտարարություն հնչեցնելու մեջ

12:12 01.04.2021

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը՝ ասելով. «Պլանավորել էի, որ ոչ մի հարց չտամ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի եթե ամբիոնից սուտ տեղեկատվություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի: «Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, որքանով որ տեղյակ եմ՝ […]

̰
BACK_TO_TOP