TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

18:54 30.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր:

̰
Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը

18:45 30.03.2021

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը Ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի: Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ […]

̰
Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

18:25 30.03.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի  արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին: «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ […]

̰
Թուրքիայի ԱԽ նիստում կքննարկվի Աղդամում ստեղծված կենտրոնի հարցը

18:10 30.03.2021

Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի անվտանգության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվամիջոցը՝ նիստում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակը։ Նիստի օրակարգում քննարկվելու է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) շրջանում հունվարի 30-ին ստեղծված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների հարցը։

̰
Ռուսաստանը թույլ չի տա սադրանքներ էթնիկական և կրոնական հողի վրա. Պուտին

15:59 30.03.2021

Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա էթնիկական և կրոնական հողի վրա բախումներ հրահրել կամ նման բնույթի օտարերկրյա բախումները տեղափոխել իրենց տարածք: «Աշխարհի քարտեզի վրա այժմ բռնկվող թեժ կետերի մեծ մասում, իհարկե, պատճառները տնտեսական և քաղաքական են: Բայց հակամարտություններ հրահրելու համար, որպես կանոն, հրահրվում է էթնիկ և կրոնական անհանդուրժողականություն: Մենք Ռուսաստանում չպետք է դա թույլ տանք»,- ասել […]

̰
Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը

15:40 30.03.2021

Շարունակվում են ՀՀ դատական իշխանության պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՌԴ մայրաքաղաքում: Ինչպես տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այսօր Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը: Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին: Այցի շրջանակում կայացել է հանդիպում և […]

̰
Դաշնության խորհրդի կոմիտեն սատարել է Պուտինին կրկին առաջադրվելու իրավունք տվող օրենքին

15:25 30.03.2021

Չորեքշաբթի օրը Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության և պետական ​​շինարարության կոմիտեն սատարել է այն օրենքին, որը Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու իրավունք է տալիս: Ինչպես արդեն հայտնել ենք, լիագումար նիստում Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխություններ իրականացնելու օրինագիծ, որը նաև իրավունք է տալիս Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին […]

̰
Մեղայականով ոստիկանություն է ներկայացել Գյումրիում 26-ամյա տղայի սպանություն կատարած երիտասարդը

14:33 30.03.2021

Ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ Դավիթ Վ.-ն, որը խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ խոստովանած անձը 17 տարեկան է: «Երիտասարդն ինքնակամ ներկայացել է և հայտարարություն տվել, որ 26-ամյա երիտասարդին դանակով հարվածել է […]

̰
Կրեմլը բացառել է Ռուսաստանի և Բելառուսի միավորումը

14:27 30.03.2021

Ռուսաստանի և Բելառուսի միավորման մասին խոսք չկա, մինչդեռ Կրեմլը վստահ է, որ երկրների առավելագույն հնարավոր ինտեգրումը համապատասխանում է երկու պետությունների քաղաքացիների շահերին: Այս մասին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Аргументы и факты-ին տված հարցազրույցում։ «Միավորելու մասին խոսք չկա: Բայց մենք համոզված ենք, որ հնարավոր ամենախոր ինտեգրումը կբխի ինչպես ռուսների, այնպես էլ բելառուսների […]

̰
300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ապրիլի 2-ին

14:07 30.03.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել է հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։ Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 13։00։

̰
Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի արտգործնախարար

14:00 30.03.2021

Թուրքական «Sözcü» ընդդիմադիր թերթի թղթակից Ռահմի Թուրանն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում սպասվող նոր փոփոխությունների մասին կուլիսային քննարկումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ըստ այդ քննարկումների՝ կադրային փոփոխություններ են նախատեսվում Թուրքիայի կառավարության կազմում: Լրագրողի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում խոսակցություններ են ծավալվում, թե Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվելու երկրի նախկին […]

̰
Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ. Պեսկով

13:52 30.03.2021

Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա Վաշինգտոնին ուժի դիրքերից երկխոսություն վարել Մոսկվայի հետ,  Аргументы и факты-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ ոք թույլ չի տա Ամերիկային ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ: Դա անհնար է։ Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ամերիկացիներին կամ որևէ մեկին մեզ […]

̰
Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ կատարելով պատմական սխալն ուղղելու ճանապարհին. Jerusalem Post

13:33 30.03.2021

Բայդենի վարչակազմը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Միացյալ Նահանգների անունից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կուղղի Հայաստանի ժողովրդին, այլ նաև աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է, գրել է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը։ Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 401-11 բանաձևը, որին հաջորդել է միաձայն որոշումն ԱՄՆ Սենատում: Այնուամենայնիվ, չնայած […]

̰
Ո՞րն է Պուտինի հոբբին

12:16 30.03.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հոբբին ընթերցանությունն է: Այս մասին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Аргументам и фактам»-ին: «Հիմնականում խոսքը պատմական գրականության և հուշագրությունների մասին է»,-մանրամասնել է Պեսկովը: Նրա խոսքերով՝ Պուտինն ընթերցում է նաև թերթեր, որոնք ստանում է Կրեմլը: Բացի այդ, դրանք միշտ կան ինքնաթիռներում, որոնցով ճամփորդում է նախագահը: Դրան զուգահեռ Պուտինը դիտում […]

̰
Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի և Մարտակերտի հարակից բնակավայրերում

10:22 30.03.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ: Օրվա ընթացքում պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրվում է չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝ 911:

̰
Էրդողանը արևելքում վերացնում է եկեղեցիները, Եվրոպայում մենք ենք նրա համար մզկիթներ կառուցում․ Ջուլիո Մեոտտի

00:31 30.03.2021

Էրդողանը Արևելքում վերացնում է եկեղեցիները, Եվրոպայում մենք ենք նրա համար մզկիթներ կառուցում: Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին գրել է իտալացի լրագրող Ջուլիո Մեոտտին։ «Ստրասբուրգի Մեծ մզկիթը ֆինանսավորվում է ֆրանսիական փողով և կառուցվում է Էրդողանի մենթորի՝ Նեջմեթթին Էրբաքանի մարդկանց կողմից, այն մարդու, ում ցանկությամբ Սուրբ Սոֆիան կրկին մզկիթ դարձավ: Մենք խելագար ինքնասպաննե՞ր ենք»:

̰
Ժիրինովսկին հեռուստաալիքի ուղիղ եթերում գայլի պես ոռնացել է

23:05 29.03.2021

Ռուսաստանի Պետդումայի օդիոզ պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին գայլի պես ոռնացել է ռուսական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում՝ մեկնաբանելով նոր պատերազմի հեռանկարը: Այսպիսով, Ժիրինովսկին առաջարկել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների`Ջո Բայդենի, Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի վարքի իր սցենարը, եթե աշխարհը հայտնվի պատերազմի եզրին: «Երբ աշխարհը հասնի վերջին գիծ, ​​երբ վտանգը, որ պատերազմ պետք […]

̰
Լուկաշենկոն հանձնարարել է ապահովել երկրի անվտանգությունը «բողոքողներից և փախածներից»

22:30 29.03.2021

Երկուշաբթի, մարտի 29-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին հանձնարարել է երկրում ապահովել առավելագույն անվտանգություն, որպեսզի բելառուս ժողովուրդը «չվախենա փողոց դուրս գալ»: Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» պետական ​​գործակալությունը: «Այն փաստը, որ մենք վերաձևակերպում ենք բողոքողների և փախածների գործողությունները, մենք դա տեսնում ենք: Պարզապես պետք է ասեմ, որ մենք երբեք թույլ չենք տա, որ մեր ժողովուրդը […]

̰
Ի՞նչ նպատակ է հետապնդել Էրդողանը իր ղեկավարած կուսակցությունում հայազգի գործչին բարձր պաշտոնի առաջադրելով

22:21 29.03.2021

Թուրքիայում իշխող «Արդարության ու զարգացման» կուսակցությունը նոր ղեկավար մարմին է ձևավորել: Էրդողանի կուսակիցները իրենց կենտրոնական կոմիտեի անդամ են ընտրել նաև մեր հայրենակցին:  Ի՞նչ է հայտնի այդ գործչի մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Լարին շարունակում է արժեզրկվել

21:45 29.03.2021

Վրացական լարին շարունակում է արժեզրկվել: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմում է 3,3846 լարի: Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, այսօրվա առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 3,3846 լարի: Փոխարժեքը, որը գործում էր մինչ այսօր կազմում էր 3,3718 լարի, հետևաբար, դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0128 լարի, փոխանցում է Aliq.ge-ն։ Ինչ վերաբերում է […]

̰
Կրեմլից պարզաբանել են՝ Պուտինը կարձագանքի՞ կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերին

21:15 29.03.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենից՝ մասնակցելու կլիմայի հարցով գագաթնաժողովին: «Դա կքննարկվի համապատասխան կարգով: Թեման կարևոր է, եթե այն ստացվել է կապուղիներով, այն կդիտարկվի», – ասել է Կրեմլի խոսնակը: Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մեծ ուշադրություն […]

̰
ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման տեքստը

20:45 29.03.2021

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը: Որոշման տեքստը` այստեղ: Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրության 78 -րդ հոդվածը […]

̰
Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա

18:56 29.03.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը: Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովից հետո Միշելը հայտնել էր, […]

̰
Հայաստան և Արցախ կայցելի ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն

18:30 29.03.2021

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին։ Վերջինս էլ  շնորհակալություն է հայտնել շնորհավորական ուղերձի համար և նշել , որ շուտով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակություն է այցելելու Հայաստան և Արցախ։ԱԺ նախագահին ուղղված նամակում ասվում է․    «Պարոն Ազգային ժողովի նախագահ Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային […]

̰
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին

16:00 29.03.2021

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի […]

̰
ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսի ծագման որևէ վարկած

15:56 29.03.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում COVID-19 հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող վարկածներից որևէ մեկը: Այս մասին երկուշաբթի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: «Բոլոր վարկածները սեղանի վրա են»,- ասել է նա:

̰
Պուտինի, Մերկելի և Մակրոնի միջև տեսակոնֆերանս այսօր տեղի չի ունեցել

15:46 29.03.2021

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների, Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի տեսակոնֆերանսը տեղի չի ունեցել: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ այլ մանրամասներ չեն բացահայտվում, հաղորդում է РИА Новости-ն: «Ավելի վաղ ինձ հարցնում էին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կանցլերի (ԳԴՀ Անգելա Մերկելի) մասնակցությամբ տեսակոնֆերանսի մասին: Ես ձեզ այսօր միայն կարող եմ ասել, […]

̰
Հայաստանի ԲԴԽ պատվիրակությանը Մոսկվայում ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը

15:44 29.03.2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Այսօր՝ մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները

15:33 29.03.2021

2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա: Կատարված դեպքի վայրի զննությամբ վերոհիշյալ հասցեում բերանքսիվայր դիրքով հայտնաբերվել է նույն շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
Երևանի երկու 18-ամյա բնակիչներ բռնվել են երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ

15:28 29.03.2021

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևանի երկու 18-ամյա բնակիչներ բռնվել են Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի ժամանակ: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։ Մարտի 23-ին Երևանի կայարանի հերթապահն Անվտանգության ծառայություն  հաղորդեց, որ Երևան-Նորագավիթ հատվածում անջատվել է կապը: Միևնույն ժամանակ, դեպքի վայրում հերթապահություն իրականացնող Անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և բռնել են […]

̰
BACK_TO_TOP