TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինը դեռ չի նախատեսում բանակցություններ վարել Զելենսկու հետ

15:25 29.03.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պատրաստվում բանակցություններ վարել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին երկուշաբթի օրը՝ մարտի 29-ին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Դեռևս Զելենսկու հետ զրույցի ծրագրեր չկան: Բայց, մյուս կողմից, անհրաժեշտության դեպքում դա կարող է շատ արագ կազմակերպվել»,- ասել է Պեսկովը:

̰
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը. Արա Այվազյան

15:12 29.03.2021

«Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր  ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: Արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: […]

̰
Այս պահին եռակողմ կամ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն. Արա Այվազյան

14:50 29.03.2021

«Առաջ տանելով մեր պետական և ազգային օրակարգը, անկախ ներքաղաքական զարգացումներից, ԱԳ նախարարությունը և ողջ համակարգը շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը: Ինչ վերաբերում է շփումներին՝ ես ամսի 1-ին մեկնում եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակներում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս պահի դրությամբ եռակողմ կամ երկկողմ շփում նախատեսված չէ,  բայց խորհրդի նիստի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր […]

̰
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արա Այվազյան

14:38 29.03.2021

«Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի պարզ իրողություն, որը մոռացության էր մատնվել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա այլ, նոր ցեղասպան ծրագրի կանխարգելման մասին է: Եվ հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ ականատես են լինում, թե Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափում, ինչպես […]

̰
Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա․ Այվազյանը ներկայացրեց նոր իրավիճակում ՀՀ-ի մոտեցումները

14:25 29.03.2021

ՀՀ ԱԳ նախարարի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին․ «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հարգարժան անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, Գործընկերներ, Այսօր ես հանդես կգամ հակիրճ զեկույցով 2020թ. կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ։ 2020թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների […]

̰
ՔՊ մամուլի խոսնակը պատգամավորական մանդատ կստանա, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ նոր պաշտոն

14:01 29.03.2021

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Նա արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում է հրաժարվել մանդատը վերցնելուց: Ցուցակում նրան հաջորդում է […]

̰
ԿԺԴՀ-ն ՄԱԿ-ին մեղադրել է երկակի ստանդարտների քաղաքականության մեջ

13:43 29.03.2021

ԿԺԴՀ-ի հրթիռների արձակման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է, խախտում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունն ու դրա ինքնապաշտպանության իրավունքը, ասել է ԿԺԴՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Չո Չխոլ Սուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ըստ Հարավային Կորեայի և Ճապոնիայի տվյալների՝ ԿԺԴՀ-ը վերջին օրերին հրթիռների երկու փորձարկում է իրականացրել. կիրակի երկու թևավոր հրթիռներ փոքր […]

̰
Միջանձնային և միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է. Արա Այվազյան

13:36 29.03.2021

ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրել է 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նա նշել է, որ անկախությունից ի վեր 2020-ը եղել է ամենածանր տարին: Կորոնավիրուսի համավարակը և պատերազմը  լուրջ մարտահրավերների առջև են կանգնեցրել երկիրը: Նախարարը նշել է, որ համավարակի ընթացքում 14 564 ՀՀ  քաղաքացի է արտերկրից տեղափոխվել Հայաստան, […]

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից․ՀՀ առողջապահության նախարարություն

19:27 28.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից․ «Ասիայում, կայուն մանրէներով պայմանավորված վարակներից, յուրաքանչյուր հինգ րոպեում մահանում է մեկ երեխա»,-նշվում է նախարարության տարածած հայտարարությունում:

̰
Վրաստանը պատրաստվում է 2024-ին ԵՄ անդամակցության դիմում ներկայացնել․Ղարիբաշվիլի

17:50 28.03.2021

Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար և պատրաստվում ենք պաշտոնական դիմում ներկայացնել 2024 թվականին։Այս  մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կառավարության ղեկավարի խոսքով, արվում է ամեն բան, որ հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությունը, առավելագույնս օգտվեն այն արտոնություններից, որոնք Եվրամիությունը բերում է մեր քաղաքացիներին: «Այսօր նշում ենք Եվրամիության՝Շենգենյան գոտում առանց […]

̰
2020-ին ունեցել ենք 8%  տոկոս տնտեսական անկում.էկոնոմիկայի նախարարը՝ համաճարակի և պատերազմի հարուցած տնտեսական հետևանքների մասին

16:15 28.03.2021

Ինչպես և որքան են կորոնավիրուսային համաճարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա, վերականգնման ի՞նչ հեռանկարներ ու կանխատեսումներ կան։ Այս  հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարում»  զրուցել է ՀՀ  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ. ներկայացնում ենք հատված զրույցից:  

̰
Հայրենիքի փրկության շարժումն համապետական հանրահավաք է անցկացնում

15:17 28.03.2021

«Հայրենիքի փրկության շարժումն» շարժումն այսօր  համապետական հանրահավաք է անցկացնում Դեմիրճյան փողոցում։ Հիշեցնենք, որ 5 օր առաջ շարժումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ քաղաքական ակցիաների նոր փուլ է սկսում, ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Ընդդիմությունը այս հայտարարությունից հետո հանել էր Բաղրամյան պողոտայում տեղադրված վրանները, վերականգնելով երթևեկությունը, միաժամանակ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել […]

̰
ԵՄ բանագնաց Քրիստիան Դանիելսոնը կրկին ժամանել է Թբիլիսի

14:40 28.03.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը  Թբիլիսիում է: Հաղորդում է jnews.ge-ն։ Դանիելսոնի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ուշ գիշերին: Քրիստիան Դանիելսոնը լրագրողներին ասել է, որ Վրաստանում կմնա երեք օր և կրկին ընդգծել է քաղաքական գործիչների կողմից փոխզիջման անհրաժեշտությունը: Քրիստիան Դանիելսոնը իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ կսկսի մարտի 29-ին: […]

̰
Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

11:22 28.03.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի օրերին, ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի նկատմամբ իրականացրած խոշտանգումներին ևայդ մասին  տեսանյութ է  հրապարակել․ «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է: Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված […]

̰
Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա․Արցախի ՄԻՊ

10:50 28.03.2021

Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ: Հայկական […]

̰
Ուկրաինան Սև ծովում Bayraktar-ներով զորավարժություններ է անցկացրել

21:45 27.03.2021

Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Խերսոնի մարզի ափերի մոտ՝ Սև ծովում, որտեղ կիրառել են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության լրատվական գործակալությունը։ Սարքերի թռիչքն ու վայրէջքը տեղի է ունեցել Նիկոլաևի օդանավակայանում: Հունվարի վերջին ռազմական տեղեկատվության Defense Express ուկրաինական պորտալը հայտնել էր, որ Ուկրաինայի ռազմածովային […]

̰
Վրաստանը վարակի բռնկման 3-րդ ալիքի շեմին է.առողջապահության նախարար

19:43 27.03.2021

Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի 3-րդ բռնկման փուլում` հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նա կոչ է արել բնակչությանը` խստորեն հետևել մասնագետների խորհրդատվություններին, «չարհամարհել այս փուլում գործածվող գործիքները»: Նախարարն ասել է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ են ձեռնարկում: Նախկին միջոցներին գումարվել է մասսայական պատվաստումը: Վարակաբաններից ոմանք կարծում են, որ բռնկման երրորդ […]

̰
Իրանի համար առանցքային կարևորություն է ներկայացնում Հայաստանի հետ սահմանային գոտու անվտանգությունը ․Իրանի խորհրդարանի պատգամավոր

19:33 27.03.2021

  Ինչպիսին է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի հարցում: Զրույց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ: Իրանի համար առանցքային կարևորություն է ներկայացնում Հայաստանի հետ սահմանային գոտու անվտանգությունը. այսօր նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Թեմայի շուրջ Իրանի խորհրդարանի պատգամավոր  հետ զրուցել է Սագօ Արեանը։    

̰
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տրամադրել Արցախի  Նորագյուղ բնակավայրի բնակիչներին

18:55 27.03.2021

  Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր:   «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, Նորագյուգ բնակավայրի վարչակազմի հետ համատեղ, մշակել է հումանիտար աջակցության իրականացման ծրագիր: Նախկինում վարչակազմի հետ մենք հստակեցնում էինք բնակավայրի հիմնականում անապահով բնակիչների ցուցակները, փախստականների և […]

̰
Ադրբեջանական զինվորականները վանդալիզմի են ենթարկում Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին․ՀՀ ՄԻՊ

18:47 27.03.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական զինվորականների կողմից Արցախում  հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող հերթական վանդալիզմին և այդ մասին տեսանյութ է տեղադրել․ «Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար): Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով […]

̰
«Ավելի ուժեղ է, քան ես այդ տարիքում» Արշավինը՝ Արսեն Զախարյանի մասին 

18:35 27.03.2021

  Ռուսաստանի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը բարձր է գնահատել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տաղանդը:   Մարտի 25-ին Զախարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի ամենաերիտասարդ ռմբարկուն: Ռուսաստանի հավաքականը 4: 1 հաշվով հաղթեց Իսլանդիայի ազգային հավաքականին:   «Իհարկե, նա մեծ տաղանդ է: Իմ ուշադրությունը գրավեց, երբ տեսա, թե ինչպես […]

̰
Իրանը և Չինաստանը 25 տարի ժամկետով համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել

17:38 27.03.2021

Իրանը և Չինաստանը բազմակողմ գործակցության վերաբերյալ պայմանագիր են կնքել 25  տարվա ժամկետով: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ պայմանագրի ստորագրումն ամփոփող  հաղորդագրությունում։ «Այս փաստաթուղթն առնչվում է Իրանի և Չինաստանի երկկողմ գործակցության հնարավորություններն ու հեռանկարը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսությունը, մշակույթը և այլն: Համոզված ենք, որ պայմանագիրը կնպաստի ռազմավարական գործընկերությանն ու դրա հետագա զարգացմանը: […]

̰
Մինսկում ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել

17:23 27.03.2021

Մինսկում չարտոնված ցույցի մասնակիցներ են բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Մինսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին: Ավելի վաղ երկրի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել թելեգրամյան ալիքում հնչեցված կոչերի մասով , որոնք ճանաչվել են ծայրահեղական: Նախապես հայտարարվել էր, որ չարտոնված ցույցերի մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության: «Ներկայում մի քանի մարդ է բերման ենթարկվել […]

̰
Վթար Գորիս-Երևան ավտոճանապարհին․ կա 6 տուժած

12:55 27.03.2021

Մարտի 27-ին, ժամը 08:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Բ․) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

08:37 27.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի […]

̰
Թբիլիսիի քաղաքապետին հոսպիտալացրել են

23:54 26.03.2021

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել է, որ այժմ հետազոտություններ է անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում: «Ընկերներ, ես շատ հաղորդագրություններ եմ ստանում: Մարդիկ գրում են ինձ, թե որտեղ եմ ես և ինչու ակտիվ չեմ: Ինձ մոտ ախտորոշվել է վերտեբրոբազիլյար անբավարարության ախտանիշ, այդ իսկ պատճառով ես բժշկական հետազոտություններ եմ անցնում Թբիլիսիի […]

̰
Բայդենը հայտարարել է Պուտինին և Սի Ցզինպինին կլիմայի հարցով բանակցությունների հրավիրելու մտադրության մասին

23:43 26.03.2021

ԱՄՆ-ի առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել է, որ դեռ չի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, բայց պլանավորում է նրանց հրավիրել Կլիմայի հարցով գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը ։ Associated Press գործակալության տեղեկությունների համաձայն՝ խոսքը Բայդենի վարչակազմի կողմից կազմակերպված միջազգային մակարդակի կլիմայի շուրջ առաջին բանակցությունների մասին է: ԱՄՆ-ը մտադիր […]

̰
«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

23:42 26.03.2021

Այսօր՝ մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական […]

̰
Վրաստանը արցախյան խնդրի կարգավորման հարցում իր ծառայություններն է առաջարկում Ռուսաստանի փոխարեն

23:28 26.03.2021

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մերժել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությունը Կովկասյան համագործակցության պլատֆորմ ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ համագործակցության այս ձևաչափը, ըստ Էրդողանի, պետք է ծառայեր արցախյան խնդրի վերջնական կարգավորմանը: Վեցակողմ պլատֆորմի փոխարեն Զալկալիանին առաջարկել է արցախյան խնդրի լուծման հարցում իր  երկրի միջնորդական ծառայությունները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
14 օրով կասեցվելու են ՃՈ Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները

23:10 26.03.2021

Կորոնովիրուսի համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից 14 օր ժամկետով կասեցվելու է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։ «Այն անձինք, ովքեր ունեն անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար»,- ասված է […]

̰
BACK_TO_TOP