20:48 26.03.2021
Ժնևում փետրվարի 22-ից մարտի 24-ը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության։ COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց […]
20:10 26.03.2021
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մարտի 22-ին ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջութամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան […]
19:35 26.03.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում […]
16:29 26.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
16:27 26.03.2021
«Հայաստանում գարնանը մոտ 7 մլրդ խորանարդ մետր ջուր են բերում գետերը, սակայն ֆինանսական ու կազմակերպչական խնդիրների պատճառով հնարավոր է լինում օգտագործել ջրի ընդամենը մեկ երրորդը՝ մոտ 2.5 մլրդ խորանարդ մետրը: Մնացածը հոսում է դեպի հարևան տարածաշրջաններ»,- Հայաստանի ջրային ռեսուրսների խնդրիների մասին այսօր բարձրաձայնել է ջրային ռեսուրսների փորձագետ, պրոֆեսոր Քնարիկ Հովհաննիսյանը: Ջուրը փրկելու համար փորձագետը նշել […]
16:06 26.03.2021
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ առցանց ձևաչափով տեղի ունեցավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցում էր մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։ Նիստի ընթացքում քննարկվեց մարդու իրավունքներին առնչվող հարցերի […]
15:43 26.03.2021
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին ուղարկել է առաջարկ՝ Պյոտր Չայկովսկու դաշնամուրի և նվագախմբի 1-ին կոնցերտի հատվածը օգտագործել ՌԴ-ի օրհներգի փոխարեն: «Այս հանդիսավոր մեղեդին տեղին կլինի արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործելու համար: Չայկովսկին ռուս կոմպոզիտոր է, բայց նրա ստեղծագործությունը մաս է կազմում համաշխարհային երաժշտական ժառանգության: Հետևաբար, սա փոխզիջում է բոլոր կողմերի համար»,- ասել է ՌՕԿ-ի ղեկավար […]
14:43 26.03.2021
2021-ի փետրվարի 22-ից մարտի 24-ը Ժնևում կայացավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի ունեցավ ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն անցկացվեց առցանց ձևաչափով՝ ՄԻԽ բանաձևերն ընդունելու նպատակով։ Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Իր […]
14:38 26.03.2021
Դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց […]
14:03 26.03.2021
Խորհրդարանական ամփոփիչ ճեպազրույցների այսօրվա հիմնական թեման եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրանց անցկացման կարգը: Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկությունը ընդունելի չէ «Լուսավոր Հայաստանի» համար, «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է ցանկացած կարգով գնալ ընտրությունների: «Իմ քայլը» համարում է, որ խաղի կեսից կանոններ չեն փոխվել, խմբակցությունը ի սկզբանե հայտարարել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության ու […]
13:00 26.03.2021
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների […]
12:49 26.03.2021
Եվրամիությունն արդեն 6 միլիարդ եվրո է հատկացրել Թուրքիային՝ այդ երկրում Սիրիայից 4 միլիոն փախստականներին աջակցելու համար, որից 4 միլիարդ եվրոն արդեն ծախսվել է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: «ԵՄ-ն արդեն հատկացրել է [Թուրքիային] 6 միլիարդ եվրո՝ փախստականներին աջակցելու պայմանագրերի համար, որից 4 միլիարդ […]
12:39 26.03.2021
Եվրամիությունը պետք է շարունակի համագործակցել Ռուսաստանի հետ` պահանջկոտ երկխոսության շրջանակում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի, մարտի 25-ին, ԵՄ առցանց գագաթնաժողովի առաջին օրվանից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա շեշտել է, որ կազմակերպության ղեկավարները քննարկել են հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի հետ: «Ռուսաստանի Դաշնության մասով մենք պետք է ամուր դիրքորոշում ունենանք […]
11:27 26.03.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համեմատել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա իր դիտարկումներով կիսվել է նախագահի պաշտոնում առաջին ընդարձակ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube -յան ալիքով: Բայդենն ասել է, որ, ըստ որոշ հաշվարկների, ինքը Սի Ցզինպինի հետ ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան աշխարհի մյուս ղեկավարները: […]
08:09 26.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ- […]
00:08 26.03.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Գեղամ Ստեփանյանին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու առթիվ։ «Ի սրտե շնորհավորում եմ Գեղամ Ստեփանյանին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատութունը արցախահայության իրավունքների համար իրավական արդարացի պահանջատիրության խորհրդանիշ է, ժողովրդավարության ցուցիչ: Չնայած ռազմական գործողությունների դադարին` ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ագրեսիվ […]
23:37 25.03.2021
Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին: 1915թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել […]
21:41 25.03.2021
Մարտի 25-ին՝ ժամը 16։11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 1-ին և 2-րդ շենքերի տանիքների թիթեղները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ […]
21:15 25.03.2021
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, […]
20:35 25.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
20:05 25.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և […]
19:44 25.03.2021
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային […]
19:27 25.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, […]
19:06 25.03.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ, որում ասվում է․ «Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի […]
18:48 25.03.2021
Մեխակավանում հայկական եկեղեցու ավերման փաստին է անդրադարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարությունում նշելով, որ տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում: «2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման […]
18:43 25.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի […]
18:15 25.03.2021
Հաստիքային զենքից կրակի վարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 24-ին 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք: Զինծառայողները տարբեր դիրքերից կատարել են կրակային վարժանքներ, հաջողությամբ խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։
15:43 25.03.2021
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Նշենք, որ Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի […]
15:12 25.03.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերից մեկն է լինելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների թեման: Մերկելը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին, նշել է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում առկա լարվածությունը թուլացնելու ազդանշաններ է տալիս: Գերմանիայի կանցլերը, նկատի […]