18:41 09.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր հերթական հանրահավաք է կազմակերպել: Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, հարթակից ելույթ ունենալով՝ քննադատական խոսքեր է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ պատգամավորների հասցեին: Ապա կոչ է արել շրջափակել ԱԺ շենքը և շենք տանող բոլոր մուտքերը: Նրա կոչից […]
16:00 09.03.2021
Ռուսաստանը կարևոր է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ամբողջ ծավալով վերականգնելու խնդիրը չծանրաբեռնելը, անհրաժեշտ է մշակել Իրանի և ԱՄՆ-ի միջև գործարքին վերադառնալու քայլերի սինքրոն սխեմա, նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք (ԱՄՆ նախագահ) Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ վերադառնալու JCPOA-ին. ճիշտ է՝ դեռ չի իրականացվել, քանի որ հենց […]
15:50 09.03.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արամուս գյուղի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու փամփուշտներ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ևս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։ […]
14:15 09.03.2021
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնային և երկու այլ անջատողականներին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Իսպանիան մեղադրում է նրանց պետական համակարգը տապալելու փորձ կատարելու մեջ: Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Այն ժամանակ քվեարկողների 90 տոկոսից ավելին կողմ էր քվեարկել տարածաշրջանը Իսպանիայի իրավասությունից դուրս գալուն: Կենտրոնական կառավարությունը փորձել էր […]
14:04 09.03.2021
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց: Այս անգամ նիստին ներկա չէր ամբաստանյալ Սեյրան ՕՀանյանը: Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ Օհանյանն առողջական խնդիրներ ունի և մարտի 7-ից գտնվում է զինվորական հոսպիտալում: Հիշեցնենք՝ նախորդ նիստին էլ չէր ներկայացնել ամբաստանյալ Արմեն […]
13:56 09.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
13:50 09.03.2021
ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը։ «Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳ նախարարության ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Միայն երեկ՝ մարտի 8-ին արձանագրվել է 5 դեպք: Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ Հ. Հ.-ն ոստիկանության քաղաքային վարչություն է կամովին հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 90 փամփուշտ, […]
13:14 09.03.2021
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել, քննարկել կառավարությանն ու պետական տարբեր մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը 251 հարց էր ուղարկել: Պարետ Տիգրան Ավինյանից ստացվել է պատասխան, որով առաջարկվել է մինչև մարտի 30-ը ամփոփել և ներկայացնել տվյալները: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն իրականացրել է […]
09:20 09.03.2021
ՌԴ դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն արձագանքել է ԱՄՆ-ում Կիևի նախկին դեսպան Վալերի Չալիի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու կոչին` ասելով, որ դիվանագիտական հարաբերությունները հեշտ է խզել, բայց դժվար է վերականգնելը: Նրա խոսքերը մեջբերել է RBC- ն: Ջաբարվն Ուկրաինային հիշեցրել է Վրաստանի ճակատագիրը, որը, ըստ նրա, բազմիցս փորձել […]
09:13 09.03.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է Եվրոպայի վերջին բռնապետ: Այս մասին նա ասել է մարտի 8-ին՝ աշխարհի տարբեր երկրների կանանց, այդ թվում՝ Բելառուսում ձերբակալված ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային, քաղաքացիական խիզախության համար Պետդեպարտամենտի ամենամյա՝ 15-րդ մրցանակաբաշխության առցանց արարողության ժամանակ: Բլինկենը հիշեցրել է, որ Կոլեսնիկովան, երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին, ամբողջ […]
08:32 09.03.2021
Ամերիկյան 12 նահանգներ հայց են ներկայացրել երկրի նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի դեմ՝ բնակչության առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանի ստորագրման համար։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Հայցում, որը ներկայացվել է Միսսուրի նահանգի դաշնային դատարան, ասվում է, որ դաշնային կարգավորիչ մարմինների լիազորությունների ընդլայնումը կարող է լուրջ տնտեսական վնաս հասցնել։ Հայցվորների կարծիքով՝ […]
21:33 08.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակիրները ժամը 16-ին հավաքվել են Բաղրամյան պողոտայում և պողոտայի որոշ հատվածը օրեր շարունակ փակ պահող ցուցարարների հետ ավտոերթով գնացել Եռաբլուր: Ժամը 17-ին քաղաքացիները Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել զոհված հայորդիների շիրիմներին: Իսկ մինչ այդ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։
19:59 08.03.2021
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային և նշանակել արտահերթ ընտրություններ, եթե ոչ, ապա մարտի 20-ին բողոքի զանգվածային ակցիաներ կսկսեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խատիա Դեկանոիձեն: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Եթե «Վրացական երազանքը» չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել և ազատ չարձակի […]
19:22 08.03.2021
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար: ԵԱՀԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: «Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, […]
18:05 08.03.2021
Նիդեռլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Սխերմերսը: «Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդեռլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել […]
15:49 08.03.2021
ԱՄՆ-ը կանխել է Պակիստանին թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը, այժմ, ամենայն հավանականությամբ, տենդերում կհաղթի Չինաստանը, ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը՝ մեկնաբանելով ռուսական С-400-ների գնման հետ կապված իր երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները: Ինչպես 2018-ի հուլիսին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է պաշտպանական արդյունաբերության թուրքական քարտուղարության ներկայացուցիչը, Թուրքիան և Պակիստանը պայմանագիր են ստորագրել 30 […]
15:04 08.03.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր Հետպատերազմյան Հայաստանում բոլոր տոների խորհուրդն է փոխվել, ու գիտեմ, որ գարունն ու զարթոնքը խորհրդանշող Մարտի 8-ը ևս այս տարի ձեզ համար այլ երանգ ունի․․․ Մեր հայրենիքը վերքեր ունի, իսկ դրանց ցավն ամենից առաջ ու ամենից շատ կանայք են զգում […]
14:24 08.03.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Twitter-ում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Նա գրել է. «Անցյալ տարի հակամարտության ժամանակ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ անդրադարձ կատարվի այս խնդիրներին»: Azerbaijan committed […]
14:00 08.03.2021
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի ապօրինի գաղտնալսումը որակել է որպես հեղաշրջման փորձ։ Նրա խոսքերով՝ դրանում ներգրավված են իշխող կուսակցության գործիչները և ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները: Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը կիրակի գիշերը Անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է, որ ըստ իրավապահ մարմինների՝ պետության ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին ապօրինաբար 1 572 անգամ գաղտնալսել են։ […]
22:00 07.03.2021
Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով աղմկոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ: Ցուցարարները Թբիլիսիի Ռուսթավելի պողտայից բողոքի երթով հասել են «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ակցիայի պատճառը սկանդալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետ Ղարիբաշվիլին, Իվանիշվիլիի որդին ու պետանվտանգության ծառայության ղեկավարը խոսում են […]
21:49 07.03.2021
Ամերիկացիների մեծ մասը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտեցմանը նոր կորոնավիրուսային համավարակին՝ սահմանափակումների «ագրեսիվ» մեղմացման վերաբերյալ հասարակության մտավախությունների ֆոնին, այդ մասին վկայում են ABC News- ի և Ipsos- ի հարցումները: Այսպիսով, պետության ղեկավարի գործողություններին հավանություն է տալիս երկրի քաղաքացիների 68% -ը: Միևնույն ժամանակ, դեմոկրատների կողմնակիցների շրջանում աջակցությունն 98% է, անկախների շրջանում՝ 67%: Բացի […]
20:41 07.03.2021
Արցախի ախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»:
16:17 07.03.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ կսկսեն «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլը: Այս մասին հայտնում է «Ռոսիա» հեռուստաալիքը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթ հեռուստակամրջի միջոցով: Ռուս-թուրքական լայնածավալ նախագծերը, ինչպես բազմիցս ընդգծել է Պուտինը, իրականացվում են արագ տեմպերով, քանի որ անկախ որևէ քննադատության, դրանք իրականացնելու քաղաքական կամք կա: «Այս շաբաթ նախատեսված […]
15:14 07.03.2021
Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։ «Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը: Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը […]
14:23 07.03.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
13:37 07.03.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված՝ արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»: Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են […]
13:02 07.03.2021
Կան ուժեր որոնք չեն ուզում ընտրություն լինի. կան ուժեր որոնք պատրաստ չեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Տելեգրամ ալիքներում սուտ տեղեկություններ են տարածվում իմ՝ իշխանության հետ համաձայնության գնալու մասին. մեր դեմ քարոզչություն է սկսվել»,-ասաց նա։ «Միակ ճանապարհն այս էներգետիկան ընտրություններին ուղղելն է. մնացած ճանապարհները լեգիտիմ չեն. կամ մարդիկ են […]
22:08 06.03.2021
Մարտի 6-ին՝ ժամը 20:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բերքանուշ գյուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի վարելահողերում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 20:52-ին: Այրվել են վագոն-տնակի […]
19:20 06.03.2021
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց , որ շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Ինչքան […]
18:30 06.03.2021
ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շարժման ներկայացուցիչներին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է հանդիպման: Նրա խոսքով՝ շատ հստակ Հանրապետության նախագահին ներկայացրել են իրենց պահանջը, ստացել են հավաստիացումներ, որ Գլխավոր շտաբի պետի ազատման պահանջով առաջարկություններով հարցը դիմվելու է Սահմանադրական դատարան: «Մենք մինչև այս պահը […]