20:07 26.02.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ անում ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը: ԵՕԻ Գլխավոր […]
18:48 26.02.2021
Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, վրաններում գիշերած ցուցարարները այսօր կեսօրին հանրահավաք են անցկացրել, այնուհետև երթ են կազմակերպել: Ելույթներով հանդես են եկել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի ներկայացուցիչներ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրանք խոսել են իրենց հետագա անելիքների մասին: «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանն ասել է, որ այս […]
17:00 26.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
16:58 26.02.2021
Փետրվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուն պես հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Օհանավան գյուղի երկու բնակչի։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ էլ նմանատիպ զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Նրա մեքենայի զննությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց՝ 31 գրամից ավելի քաշով։ Նյութերի […]
16:24 26.02.2021
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից: «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով […]
16:07 26.02.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդաժողովի ժամանակ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը։ «Այսօր մենք կքննարկենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ: Ես կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, արտակարգ իրավիճակների նախարարությունը, սահմանապահները և ինչպես է համագործակցությունն այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ՝ մեր արտասահմանյան գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:
16:00 26.02.2021
Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավանից Լուսաձոր գյուղ տանող ճանապարհին հայտնաբերեցին «Ուրալ» մակնիշի բեռնատար՝ մոտ 10 խմ փայտանյութ բարձված։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փայտանյութի ձեռք բերման աղբյուրը և այլ […]
15:53 26.02.2021
Հանրապետության Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]
15:41 26.02.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Սակայն ԱԺ խորհրդի նիստը չի կայացել: Խմբակցությունների ղեկավար անդամները ներկայացրել են իրավիճակն ու մեկնաբանել իշխանական խմբակցության դիրքորոշումը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:31 26.02.2021
Մոսկվայում փետրվարի 27-ին տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Դա լինելու է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախորդ հանդիպումները կայացել են հունվարի 30-ին և փետրվարի 12-ին: […]
15:31 26.02.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Սևան-Մարտունի ճանապարհի ռեստորանահյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել 39-ամյա Բելլա Մ.-ն, որը փետրվարի 12-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:26 26.02.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Обозреватель պորտալը իր Telegram ալիքում: Նրա խոսքերով՝ ուկրաինացիների ու ռուսների միջև ատելությունը վերացնելու համար Ռուսաստանը պետք է «վերադարձնի» Ղրիմն Ուկրաինային: «Ղրիմը Ուկրաինայի սիրտն էր: Արևոտ, բարի, պայծառ: Յոթ տարի առաջ մեր սիրտը հանեցին: Մենք երբեք չենք մոռանա, թե ով է դա արել, և երբեք […]
15:08 26.02.2021
Ցուցարարները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության դեմ՝ պահանջելով ազատ արձակել նրան և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երթին մասնակցում են նաև հատուկ այդ նպատակով շրջաններից ժամանած մարդիկ: Կուսակցության առաջնորդները կրում են «Ազատության համար» գրությամբ պաստառ: Երթը կավարտվի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ տեղի կունենա գործողության հիմնական […]
14:48 26.02.2021
Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր հյուրընկալեց աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներին, «Solidarités International» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեին և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ, ֆրանսիացի գրող Պատրիս Ֆրանսեսկին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ այս կազմակերպություններն […]
14:27 26.02.2021
Ադրբեջանը անհրաժեշտ է համարում օրակարգից բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անմիջապես կարձագանքի Հայաստանի կողմից «ռևանշիզմի ցանկացած փորձի», ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: ՏԱՍՍ-ը հավաքել է Ալիևի առանցքային հայտարարությունները: Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանում առկա հակամարտության մասին Ալիևն ասել է. «Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար […]
14:09 26.02.2021
Ռուսաստանը խստորեն դատապարտում է Սիրիա-Իրաք սահմանին փետրվարի 26-ի գիշերը Միացյալ Նահանգների հասցրած ավիահարվածները: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք խստորեն դատապարտում ենք նման գործողությունները: Մենք կոչ ենք անում անվերապահորեն հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք վերահաստատում ենք Սիրիայի տարածքը աշխարհաքաղաքական հաշիվները կարգավորելու ասպարեզ դարձնելու ցանկացած փորձի […]
14:02 26.02.2021
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ին Դավիթաշեն 3-րդ թաղամասից բերման են ենթարկել Հարություն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:00 26.02.2021
Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետներ վերադառնալու համար, բայց եթե խոստանամ՝ կանեմ: Ես միշտ պահում եմ իմ խոստումը, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրա խոսքերով՝ ինքը միշտ պատրաստ էր օգնել, սակայն չէր ցանկանում միջամտել ընդդիմության միասնությանը, քանի որ Վրաստանում որոշ ընդդիմադիր կուսակցությունների դուր չի գալիս նրա ժողովրդականությունը: «Այո, ճիշտ է, որ ես բացարձակ […]
13:50 26.02.2021
Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին […]
13:35 26.02.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, և միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտներն» են պահվում Ադրբեջանի կողմից: «Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, մենք բոլորին վերադարձրել ենք: Եվ մենք վերադարձրել ենք ավելի վաղ, քան մեզ են վերադարձրել: Այս մարդիկ (ներկայումս գտնվում են Ադրբեջանում) […]
13:27 26.02.2021
Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․ • Ամուսնության գրանցման, • ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, • Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, • Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես […]
13:27 26.02.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Գայ գյուղից բերման են ենթարկել 25-ամյա Եղիշ Ա.-ին, որը հունվարի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:02 26.02.2021
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտակ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արտակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
12:28 26.02.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Այս մասին նա ասել է փետրվարի 26-ին ՝ արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում: «Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի […]
10:33 26.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարություններ են տարածել նաև մի շարք քաղաքական ուժեր: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ սատարում է վարչապետին և անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը։ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» կուսակցությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մի շարք այլ […]
10:29 26.02.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Այսօր՝ 11:00-ին, նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։ Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի: Հուսով եմ, […]
00:39 26.02.2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բռնության էսկալացիայից, իսկ զինվորականներին՝ չխառնվել քաղաքականությանը։ «Մենք գիտենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Մենք բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, կոչ ենք անում խուսափել ցանկացած էսկալացիայից և բռնությունից։ Հիշեցնում ենք բոլոր կողմերին հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, որ պետությունների Զինված ուժերը […]
22:53 25.02.2021
ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստությունը։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նաև կոչ […]
22:43 25.02.2021
Այսօր կեսօրից ներքաղաքական իրավիճակը կրկին սրվեց: Նախ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, այնուհետև վարչապետը քաղաքացիական խաղաղ հավաք հրավիրեց հանրապետության հրապարակում: Դեպքերի կարճ քրոնիկան՝ ռեպորտաժում:
20:58 25.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ: