20:24 25.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում: Նրանք գիշերն անցկացնելու են այնտեղ: Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Պողոտայի մի մասը շարունակում է փակ մնալ: Ազգային ժողովի երկու մուտքերի մոտ ոստիկանները հերթապահություն են […]
19:50 25.02.2021
Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ անում բոլոր կողմերին պահպանել զսպվածություն ու հանդարտություն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունում։ «Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակին: Իրադարձությունների բոլոր մասնակիցներին կոչ եմ անում դրսևորել հանգստություն և խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի»,- […]
19:40 25.02.2021
Թբիլիսիում վաղը՝ փետրվարի 26-ին, բողոքի երթ կանցկացվի: Այսօր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո «Լեյբորիստական» կուսակցության անդամներից Լաշա Չխարտիշվիլիի հայտարարությամբ` խորհրդարանի շենքից հետո ակցիան կտեղափոխվի կառավարության շենքի դիմաց: Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանի ընդդիմության հիմնական պահանջներն են՝ ազատ արձակել Նիկա Մելիային և բոլոր քաղբանտարկյալներին, իրականացնել ընտրական օրենսդրության փոփոխություն, հնարավորինս կարճ ժամկետում նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիշեցնենք, որ […]
19:15 25.02.2021
Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ Հայաստանում վերջին իրադարձությունները չեն ազդի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վրա:
19:05 25.02.2021
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի […]
18:52 25.02.2021
Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»,- գրել է վարչապետը:
18:43 25.02.2021
Նախապես հայտարարված ժամը 16-ից մի փոքր ուշ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և մոտեցել Հանրապետության Հրապարակում արդեն տեղադրված հարթակին: Խոսքը սկսելուց առաջ, Փաշինյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը: Ելույթը տևել է ավելի քան երեսուն րոպե Իր խոսքում Փաշինյանը դարձյալ սեղմ ներկայացրել է ստեղծված իրավիճակը, դարձյալ շեշտելով, որ իր […]
18:38 25.02.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր նոր փոխվարչապետներ է նշանակել։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում։ Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը հաստատել էր կառավարության նոր կազմը՝ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Փոխվարչապետների պաշտոններն այսուհետ կզբաղեցնեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունում նաև Դավիթ Զալկալիանին զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: Իվանե Մաճավարիանին […]
17:11 25.02.2021
Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և իր եվրոպական դաշնակիցների համար՝ չնայած ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցներին,- այս կարծիքն է հայտնել ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության ղեկավար Թոդ Ուոլթերսը ռազմաօդային ուժերի ասոցիացիայի համագումարի ժամանակ։ Նա նշել է, որ ՌԴ-ն աշխարհում իրականացնում է ապակայունացնող և չարամիտ գործողություններ, ընդ որում, իրականացնում է դրանք Եվրոպային մոտ,- հաղորդում է ТАСС-ը։ Ուոլթերսը […]
15:52 25.02.2021
«Հեռանկարի» տաղավարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոսել է այն մասին, թե արդյոք այս չորս տարիների ընթացքում, բոլոր պատմություններից՝ ձերբակալումից, ադրբեջանական բանտից ազատումից հետո ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական շփում ադրբեջանցիների հետ։ «Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և լրագրողների հետ, իհարկե, ունեցել եմ: Կան որոշակի քանակի ծանոթներ, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ, բայց նրանք բոլորն ապրում […]
15:43 25.02.2021
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր […]
14:50 25.02.2021
Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]
22:16 24.02.2021
Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և […]
21:50 24.02.2021
Փետրվարի 24-ին Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ողջունելով ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշեց, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ […]
21:23 24.02.2021
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ․ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։ Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը […]
20:45 24.02.2021
Վենեսուելան երկրում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարին «persona non grata» է հայտարարել և 72 ժամ ժամանակ է տվել երկրից հեռանալու համար՝ ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Եվրամիությունը որոշեց կիրառել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության 19 պաշտոնատար անձանց նկատմամբ: «Այսօր, նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ, մենք տիկին Իզաբել Բրիլյանտեին, ով վերջին տարիներին եղել է Վենեսուելայում ԵՄ պատվիրակության ղեկավարը , փոխանցել […]
20:16 24.02.2021
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցել են էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է […]
19:58 24.02.2021
Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքն ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Հաղորդում է Еrmenihaber-ը։ Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման ծավալներում ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2020թ. դեկտեմբերին։ Նշվում է, որ եթե 2020թ. նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194 մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է […]
19:22 24.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 24-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ։ Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Խոսելով տեղահանված բնակիչների խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է հատկապես մայրաքաղաքում գործող բնակվարձերի չափերին: «Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական […]
18:25 24.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ժամը 17։00-ին Ազատության հրապարակ է գնացել՝ հանդիպելու համակիրների հետ: Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին, իրենց շարժման քայլերին, հայտարարել, որ վաղը ավտոերթով լինելու են Մասիսում և Էջմիածնում: Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իրենց կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, մասնավորապես կարևոր քայլ է համարել այսօր […]
18:11 24.02.2021
Եթե մի պահ պատկերացնենք, որ տարածաշրջանը ապաշրջափակվել է, արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են դրան, թե՛ երկաթուղային և թե՛ ավտոմոբիլային, պատրա՞ստ են մեծածավալ բեռների փոխադրումներ իրականացնել։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրացրել է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։ Այս համատեքստում նախկին նախարարը ընդգծում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի անավարտ լինելը, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքը և […]
15:40 24.02.2021
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 23-ին բաժին է ներկայացել 34-ամյա Մարատ Ս.-ն, որը փետրվարի 1-ից ՌԴ Յակուտսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Հետախուզվողի ինքնակամ ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի: `
13:59 24.02.2021
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները: ՀՀ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ […]
13:28 24.02.2021
Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, թուրքական օդուժի գործողությունների հետևանքով փետրվարի 23-ին 8 քուրդ զինյալ է սպանվել: ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու […]
12:34 24.02.2021
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Հիշեցնենք՝ այս վարույթով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը: Դատարանը վճռեց՝ Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարվա 8 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Վարուժան Ավետիսյանին՝ 7 […]
23:38 23.02.2021
Գրոհայինները արգելափակում են Իդլիբի նոր անցակետերի աշխատանքը ՝ զենքի կիրառման և ձերբակալման սպառնալիքի ներքո արգելելով փախստականներին լքել ապաէսկալացիայի գոտին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը: «Սերակաբ», «Միստազ» և «Աբու Ազեյդին» անցակետերը Իդլիբից բնակիչների դուրս գալու համար բացվել են Սիրիայում երկուշաբթի օրը, նշել է Սիտնիկը: «Արմատական զինված […]
22:47 23.02.2021
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից անմիջապես հետո կուսակցության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է ընդդիմությանը հասնել հաղթանակի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դրա համար կանի ամեն ինչ: Իսկ տեղի ունեցածն, ըստ նրա, խոսում է երկիրը ոչնչացնելու վրացական իշխանությունների ցանկության մասին: Նշենք, որ Մելիայի ձերբակալության գործով անհամաձայնության […]
22:35 23.02.2021
Փետրվարի 18-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող, չգործող սառնարանային պահեստից կատարվել է գողություն: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Զննվեց պահեստի տարածքն ու շրջակայքը, քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ի վերջո, ստացված տվյալների համադրմամբ որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո, բաժին բերման ենթարկվեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 46, 44 […]