14:45 28.02.2021
Այսօր Վրաստան կայցելի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի շրջանակներում Եվրախորհրդի նախագահը հանդիպումներ կունենա՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:Հաղորդում է Jnews.ge-ն։ Շարլ Միշելը կհանդիպի նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ Շարլ Միշելի այցը Եվրամիության կողմից Վրաստանին, որպես տարածաշրջանում […]
13:20 28.02.2021
ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել ավելի քան 300 մարդու ՝ Կապիտոլիումի ներսում և նրա շուրջ հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների գործով։ Դաշնային օրենսդրության խախտելու համար 280 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Hill- ը՝ վկայակոչելով Արդարադատության նախարարությանը։ «Հանցագործների նկատմամբ հետաքննությունն ընթանում է աննախադեպ արագ տեմպերով, և դա միանգամայն արդարացի է: Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն […]
12:55 28.02.2021
Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր […]
10:05 28.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի հայրենակիցներ, երկուշաբթի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի»,- գրել է վարչապետը։
09:55 28.02.2021
Փոխվարչապետների մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կանցկացվի մարտի 1-ին ՝ տեսակոնֆերանսի ֆորմատով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝աշխատանքային խմբի երրորդ հանդիպման ավարտից հետո: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ըստ համաձայնագրի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը տրանսպորտային ու […]
22:16 27.02.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ […]
21:49 27.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
20:39 27.02.2021
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: «Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմն անհիմն […]
20:00 27.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմը դադարեցրած պայմանագրի կնքումից անցել է համարյա 4 ամիս: Ներքաղաքական խմորումները Հայաստանում պարբերաբար հանդարտվում են, հետո՝ ակտիվանում: Ինչպիսի զարգացումներ են կանխատեսում քաղաքագետները մոտ ապագայում: Մանրամասները ՝ռեպորտաժում ․
19:42 27.02.2021
Այսօր ԱԺ-ի տարածքում տեղի է ունեցել հանրահավաք, որից հետո ցուցարարները քայլերթ են իրականացրել: Նախաձեռնության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, վերահաստատել իրենց նպատակը, այն է՝ հասնել իշխանափոխության: Ելույթների ու հայտարարությունների առանցքում եղել են ԶՈՒ ԳՇ պետի ազատման դիմումի ու բանակի դերի կարևորության հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում․
19:22 27.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ. Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ […]
18:57 27.02.2021
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, անդրադարձել է փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավիրած ասուլիսին ու դրանում հնչեցված իրարամերժ և հակահայկական պնդումներին: – Երեկ Ադրբեջանի նախագահն օտարերկրյա լրատվամիջոցների համար ասուլիսին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ նոր սպառնալիքներով, ռազմագերիների հարցի, Արցախի կարգավիճակի […]
18:00 27.02.2021
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է […]
17:23 27.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության ներկայացուցիչներն ու համակիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում տեղակայված վրաններում: Բաղրամյան պողոտայում ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Նախաձեռնության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, վերահաստատել իրենց նպատակը, այն է՝ հասնել իշխանափոխության: Ըստ բանախոսների՝ իրենց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ներկայացրած պլան Ա-ն արդեն իրագործվում է: Նրանք խոսել են նաև ԶՈՒ ԳՇ պետի […]
16:17 27.02.2021
«Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում հրադադարի ռեժիմի վերահսկման համատեղ կենտրոնում թուրք զինվորների առկայությանը: Քննարկվե՞լ է հայկական կողմին այս կենտրոնի աշխատանքներում ներգրավելու հարցը» «ՌԻԱ Նովոստիի» հարցին ի պատասխան Արա Այվազյանն ասել է. «Անկարայի բացասական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և հատկապես վերջին ագրեսիայի մեջ ակնհայտ է: Սա, առաջին հերթին, վերաբերում է Մերձավոր Արևելքի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող շրջաններից […]
16:08 27.02.2021
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշման, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ, Այվազյանն ասել է. «Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից: Այնուամենայնիվ, ցանկացած հանդիպում, եթե այն կազմակերպված չէ […]
13:42 27.02.2021
Հայկական կողմը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը: «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին հարմարվելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մեր ունեցած զարգացումներով: Մենք մտադիր ենք […]
13:27 27.02.2021
«Այն, ինչ կատարվում է հենց այս օրերին մեզ մոտ, ես կանվանեի ելք դեպի մակերես, դեպի հանրայնացում, այն ճեղքված էլիտայի, որը կար ամենասկզբից: Ամենասկիզբ ասելով՝ նկատի ունեմ հեղափոխությունը: Դա շատ բնական պրոցես է, և չեն կարող հակասություններ չառաջանալ: Հաշվի առնելով անվտանգության և բանակի հարցերով զբաղվող մարդկանց առանձնահատկությունները՝ այդ հակասությունները ի հայտ չէին գալիս: Իհարկե, Հայաստանում ոչ […]
12:58 27.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմը դադարեցրած պայմանագրի կնքումից անցել է համարյա 4 ամիս, պայմանագրի կետերը կատարվել են և ընթացքի մեջ են, իսկ ներքաղաքական խմորումները Հայաստանում շարունակվում են: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ադրբեջանցիները կշարունակեն մանր տեղաշարժերը. «Նկատի չունեմ աշխարհագրական՝ Ադրբեջանի ու Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի սահմաններին, թեև դա էլ կլինի: Ամեն դեպքում ՝ […]
12:51 27.02.2021
Վրաստանի օրենսդիր մարմնի մոտ տեղադրված 11 վրաններում գիշերել են ընդդիմության ակտիվիստներն ու շրջաններից ժամանած նրանց աջակիցները: Նրանց խոսքով՝ օրենսդիր մարմնի մոտ վրանների քանակը կավելանա, չեն բացառել, որ անհրաժեշտության դեպքում վրանները կտեղադրվեն Ռուսթավելի պողոտայի երթևեկելի հատվածում: Երեկ ընդդիմությունը խորհրդարանի դիմաց «Հանուն ազատության» խորագրով երթ էր անցկացրել` ի պաշտպանություն «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի: Ակցիային զուգահեռ, քաղաքացիական […]
11:08 27.02.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է ռազմագերիների վերաբերյալ երեկ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի արած հայտարարությանը․ «Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող […]
10:19 27.02.2021
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը «Россия 24» ՀԸ-ի եթերից hայտարարել է, որ Ուկրաինայի առաջին տիկինը կանոնավոր կերպով վճարում է Ղրիմում իրեն պատկանող անշարժ գույքի կոմունալ վճարները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, 2013թ. Ղրիմի էլիտար «Իմպերատոր» բնակելի համալիրում մեծ զեղչով, շուկայական արժեքի մոտ կես գնով, բնակարան էր ձեռք բերել: Անշարժ գույքի համար նա վճարել էր 163,9 […]
09:52 27.02.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ իրանամետ խմբավորումների դեմ ավիահարվածներով Վաշինգտոնը Թեհրանին ցույց տվեց պատժի անխուսափելիությունը: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի կենտրոնը: Հարցին, թե ԱՄՆ-ն ինչ ազդանշան է ուզում ուղարկել Իրան, Բայդենը պատասխանել է. «Դուք չեք կարող անպատիժ գործել, զգուշացե՛ք»: Փետրվարի 26-ի գիշերը ԱՄՆ-ն օդային հարվածներ էր հասցրել սիրիա-իրաքյան սահմանի տարածքում: Պենտագոնը […]
00:21 27.02.2021
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է Սիրիային հասցված հարվածների օրինականության մասին։ Նրա խոսքերով ՝ նախագահ Ջո Բայդենն առաջնորդվել է ԱՄՆ զինվորականների պաշտպանության լիազորություններով: «Ինչ վերաբերում է ներքին օրենսդրությանը, նախագահն այդ գործողությունները ձեռնարկել է ԱՄՆ զինծառայողների պաշտպանության իր լիազորություններին համապատասխան, նպատակներն այնպես են ընտրվել …, որպեսզի զսպի հետագա շաբաթներին լրացուցիչ հարձակումների վտանգը»,- ասել է Փսակին […]
23:44 26.02.2021
Թեհրանը Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վճռականորեն դատապարտել է Սիրիայի արևելյան մասում ամերիկյան ուժերի անօրինական և ագրեսիվ հարձակումը, որը միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ինչպես նշել է Խաթիբզադեն, ԱՄՆ-ը հարված է […]
22:50 26.02.2021
Սիրիայի ուղղությամբ ամերիկյան ռազմաօդային ուժերի հարվածի ընթացքում ոչնչացվել են 9 օբյեկտներ, մասամբ ավերվել են երկուսը: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Երկու F-15-ը գցել են յոթ բարձր ճշգրտությամբ արկ ՝ ոչնչացնելով ամբողջությամբ ինը օբյեկտ և մասամբ ոչնչացնելով երկուսը՝ զրկելով նրանց գործելու հնարավորությունից»,- ասել է նա: «Մենք նախնական մանրամասներ ունենք […]
22:39 26.02.2021
Բաղրամյան պողոտայի մի մասը, ԱԺ-ին հարող մասը, այսօր էլ փակ էր: Երեկվա իրադարձություններից հետո «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի ներկայցուցիչներն ու աջակիցները վրաններ են տեղադրել այնտեղ: Այսօր առավոտվանից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները: Ներկայացնում ենք օրվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը: Դեպքերից հետո վերսկսված ընդդիմադիր շարժումն այսօր շարունակվել է:
21:46 26.02.2021
Փետրվարի 25-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Մարզումների նպատակն էր բարձրացնել ստեղծվող հաշվարկների համատեղ գործելու ներդաշնակության մակարդակը, ճշգրտել ՀՕՊ ստորաբաժանումների և ավիացիայի համատեղ խնդիրներն ու գործնականում դրանց կատարման կարգը։ Համատեղ շտաբային մարզումների ընթացքում զորատեսակները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ճշգրտվել են մարտական […]
20:55 26.02.2021
Երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ գիշերել են Ազգային Ժողովի դիմաց:Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում անցկացրած հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երթով շարժվել են նախագահի նստավայր՝ պահանջելու, որ չստորագրի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը։ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։Շարժման ղեկավարները հանդիպման մասին […]