14:48 26.02.2021
Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր հյուրընկալեց աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներին, «Solidarités International» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեին և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ, ֆրանսիացի գրող Պատրիս Ֆրանսեսկին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ այս կազմակերպություններն ու նրանց հիմնադիրները տարիներ շարունակ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանում և այժմ էլ պահպանում են գործընկերային հարաբերությունները:
«Այս օրերին էլ նրանք շարունակում են իրենց գործունեությունն Արցախում»,- ասաց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «Ավրորա» մրցանակային կոմիտեին՝ բժշկական համալսարանում աշխարհահռչակ գիտնականների ներկայությունն ապահովելու, ինչպես նաև բուհի ձեռքբերումները միջազգային ասպարեզում ներկայացնելու համար: «Սա «Ավրորայի» հետ կազմակերպված հերթական հանդիպումն է՝ մեր հարկի տակ եղել են նաև Արա Դարզին ու Թոմ Քաթինան»,- հիշեցրեց Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ Բեռնարդ Քուշներին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու նպատակով միջնորդություն է ներկայացրել բուհի «Նոմինացիոն կոմիտե»:
Գիտական խորհրդի որոշմամբ՝ Բեռնարդ Քուշներն արժանացավ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման:
Հանդիսավոր արարողությունից հետո անցկացվեց «Գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամի կառավարում» թեմայով քննարկում, որի ընթացքում բանախոսներն անդրադարձան, թե ինչպես պետք է կառավարել և բարելավել ճգնաժամից տուժած համայնքներում հանրային առողջապահությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ ինչպես ավելի լավ նախապատրաստվել ճգնաժամերին և ապահովել արագ վերականգնում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...