23:15 22.02.2021
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը տեղի է ունեցել այսօր Սոչիում, ավարտվել է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ բանակցությունները տեւել են ավելի քան վեց ժամ: Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն ՝ ներկա հանդիպման տևողության վերաբերյալ կանոնակարգ չի եղել։ Առաջնորդները միասին ճաշել են ու դահուկներով սահել։
23:00 22.02.2021
Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և երկու դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նախարարների նոր կաբինետին: Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է դարձել անցյալ շաբաթ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո: Նա այս որոշումը կայացրել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին ՝ ասելով, որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) […]
22:49 22.02.2021
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը խիստ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Նա բացահայտ մեղադրել է հայերին ռուսատյացության մեջ ու հայտարարել, թե իբր արցախահայերը սեփականացրել են ու հայացրել են Շուշի քաղաքի ռուսական պատմական ժառանգությունն և ռուս ուղղափառ եկեղեցու տաճարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:54 22.02.2021
Հանրահավաքն ավարտվեց Իշխան Սաղաթելյանի հայտարարությամբ: «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում բարձրախոսով հայտարարեց, որ վաղը ժամը 11:30-ին պետք է հավաքվեն Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերի մոտ, ապա ժամը 18-ին էլ հավաքվելու են Արամ Մանուկյանի արձանի մոտ: Այնուհետև հասնելու են գլխավոր դատախազության շենքի մոտ ու դատախազությանը հստակ պահանջներ ներկայացնեն:
20:35 22.02.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը․ «Տիկին նախագահ, Տիկին Բարձր Հանձնակատար, Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։ Այն փաստը, որ […]
20:20 22.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի կողմից իրականացվող հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են Ֆրանսիայի հրապարակ: Հիշեցնենք, որ ըստ շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարության՝ այստեղ պետք է իրականացվեն անհնազանդության ակցիաներ: Այս պահին հրապարակն ամբողջ երկայնքով փակ է, հնչում են կոչեր, ելույթներ:
19:52 22.02.2021
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային: Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունն ավելի թիրախային դարձնելու նպատակով: «Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական […]
19:17 22.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
19:12 22.02.2021
Հանրահավաքի մասնակիցները քայլերթը մի քանի րոպեով դադարեցրին և հավկիթներ նետեցին ՀՔԾ շենքի ուղղությամբ: Այդ ժամանակ բարձրախոսով ելույթ էր ունենում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ապա ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը բարձրախոսով հորդորեց դադարեցնել հավկիթներ նետելը և քայլերթը շարունակվեց:
19:07 22.02.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևորել է ռեզիդենտ դեսպան ունենալու Շվեդիայի որոշումը և շնորհավորել դեսպանին այդ կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում, որի իրացման ուղղությամբ […]
18:50 22.02.2021
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմության «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու մասին: Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 17-ին որոշում էր կայացրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, դատարանի որոշումն իրականացնել արգելեցին կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի համակուսակիցները: Երեկոյան […]
18:29 22.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը ժամը 18:15-ին մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի): Հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին Հրաչյա Քոչար փողոց, այնուհետև հասնելու են Բաղրամյան պողոտա, ապա՝ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի է ունենալու անհնազանդության ակցիա:
18:00 22.02.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին ՀՀ-ում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վեռգառան իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է դեսպան Վեռգառային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների և միջպետական կապերի առավել զարգացման […]
16:45 22.02.2021
Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանին Եվրոպական ինտեգրման և Սփյուռքի և Կովկասի և միջազգային հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է, որ Հարավային Կովկասի 3 պետություններն էլ պետք է որոշում կայացնեն 3+3 և 3+2 ձևաչափով հարթակ ստեղծելու հարցով: Նրա խոսքերով՝ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հարցը քննարկել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ […]
15:55 22.02.2021
ԱՄՆ-ը չի կարող մասնակցել միջուկային գործարքի հետ կապված հանդիպմանը, քանի որ համաձայնագրի կողմ չէ, բայց Թեհրանն ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կարգավիճակը որպես այդպիսի միջոցառումների հյուրի կարգավիճակ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել էր, որ ԵՄ-ն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ մասնակցությամբ իրանական միջուկային […]
15:33 22.02.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենը, իր լիազորությունների շրջանակում կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ սահմանված […]
14:53 22.02.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ: Նախարարությունը պարզաբանում է․ «IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը. Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները […]
13:52 22.02.2021
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կանցկացնեն Կրասնայա Պոլյանայում: Երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մանրամասները բացահայտել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նախագահների զրույցը կտևի փաստորեն մի ամբողջ օր: Ճաշի ժամից նրանք շփվելու են Ալեքսանդր Գրիգորիի հետ. կարելի է ենթադրել, որ մինչ երեկո»,- ասել է նա: Նախկինում Պեսկովն ասել էր, որ երկու երկրների […]
13:28 22.02.2021
2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, վերջինիս տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության համակարգի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների պետերը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության բաժնի […]
13:21 22.02.2021
Փետրվարի 22-ին նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիին` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ նախարարը շնորհակալություն հայտնեց մշտական ներկայացուցչին Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։
12:22 22.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանի խոսքով՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը։ Հիշեցնենք, […]
09:38 22.02.2021
ԱՄՆ-ն սպառնացել է Ռուսաստանին պատասխան քայլով՝ իր ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների համար: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հավաստմամբ՝ պատասխանը կներառի ոչ միայն պատժամիջոցներ: Պատճառված վնասի մասշտաբները դեռ պարզվում են և հավանաբար կտևեն շաբաթներ, նրա խոսքերն է մեջբերել TАСС-ը: «Պատասխանը կներառի տեսանելի և անտեսանելի գործիքների շարք: Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն լինելու», – ասել է […]
23:30 21.02.2021
Psychologee մականունով TikTok սոցիալական ցանցի օգտատերը տեսանյութ է հրապարակել, որում բացահայտել է արագ քնի գաղտնիքը։ «Սկսեք ձեր գլխում թվարկել իրերը, միայն համոզվեք, որ դրանք միմյանց հետ կապ չունեն»,- բացատրել է նա: Որքան ավելի շատ պատահական իրեր են ձեր գլխում, այնքան լավ, նշել է աղջիկը։ Նա նաև հավելել է, որ այս մեթոդը օգնել է հաղթահարել իր […]
23:02 21.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանին։
20:34 21.02.2021
Վրաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները 8 մարդու են ձերբակալել, որոնք փորձում էին վրաններ տեղակայել Թբիլիսիում օրենսդիր մարմնի շենքի մոտ: Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է ՆԳՆ-ն։ «Այսօր կայացած բողոքի ցույցի ժամանակ իրավապահները 8 մարդու են ձերբակալել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածով (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին չենթարկվել)«-նշված է հայտարարության մեջ: Գերատեսչությունը հանրահավաքի կազմակերպիչներին կոչ […]
20:14 21.02.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը El Mundo- ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքը պատրաստ է ինչպես Ռուսաստանի հետ բախման, այնպես էլ փոխգործակցության: Ըստ նրա՝ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն չի հավատում հարաբերությունների բարելավմանը: «Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությանը. եթե նրանք բախումներ են ուզում, մենք պատրաստ ենք: Եթե նրանք […]
16:21 21.02.2021
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն արդյունավետ բանակցություններ են վարել, ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Թեհրան շաբաթ երեկոյան և կիրակի օրը հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհիին: «Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն բեղմնավոր քննարկումներ են ունեցել՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Արդյունքները […]
15:47 21.02.2021
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, որը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի տակ է: «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է […]