TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.66 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժիրինովսկին առաջարկել է քաշի սահմանափակում մտցնել ռուսաստանցիների համար

14:02 21.02.2021

Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել առաջարկով ՝ Ռուսաստանի բնակիչների և պաշտոնատար անձանց նկատմամբ քաշի սահմանափակումներ ներդնելու մասին: Նրա խոսքով ՝ պետությունը ստիպված է մեծ գումարներ ծախսել ավելորդ քաշ ունեցող քաղաքացիների, նրանց «բուժման ու սննդակարգի» վրա: «Միաժամանակ մարդիկ, որոնք նորմալ են զգում, պետությունից ավելի քիչ գումար են ստանում: Ես ասացի դեռ […]

̰
Հայտնի է դարձել, թե նախագահությունից հեռանալուց հետո Թրամփն առաջին անգամ երբ ելույթ կունենա

10:32 21.02.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Օրլանդոյում պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Նրանց խոսքով՝ պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո Թրամփի առաջին հրապարակային ելույթը տեղի կունենա փետրվարի 28-ին: Նա կխոսի Հանրապետական ​​կուսակցության և պահպանողական շարժման ապագայի մասին: Բացի այդ, ակնկալվում է, որ Ամերիկայի նախկին ղեկավարը հանդես […]

̰
Բայդենը Տեխասը տարերային աղետի գոտի է հայտարարել

21:20 20.02.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխասը տարերային աղետի գոտի է հայտարարել անոմալ եղանակի պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։ Քաղաքական գործիչը խոստացել է դաշնային բյուջեի միջոցները հատկացնել նահանգին օգնելու համար։ Մասնավորապես, միջոցները կարող են ուղղել ժամանակավոր բնակարանների տրամադրման կամ բնակարանների վերանորոգման հարցի լուծմանը, ինչպես նաև էժան փոխառությունների տրամադրմանը նրանց, ովքեր չունեն ապահովագրություն: Գումարը կծախսվի […]

̰
Ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին

20:30 20.02.2021

Այսօր՝ ժամը 15։00-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հավաքը տևել է երկու ժամ: Հավաքի ողջ ընթացքում ձյուն է տեղացել: Մինչ այս, վերջին օրերին «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այցելում էր Ազատություն հրապարակ և պատասխանում այստեղ հավաքվող քաղաքացիների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Փետրվարի 22-ին կրկին հանրահավաք է անցկացվելու

19:13 20.02.2021

Կառավարության դիմաց ավտոմեքենայից բարձրախոսով ելույթ է ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարել է, որ երկուշաբթի ժամը 18-ից Կոմիտասի «Պրագա» այգուց կրկին երթ է մեկնարկելու: Հիշեցնենք , Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակցները քայլերթ են սկսել՝ բաժանվելով  4 խմբերի և դուրս եկել  փողոցներ, շարժվել տարբեր ուղղություններով:  

̰
Հանրահավաքի մասնակիցները քայլերթ են սկսել

18:46 20.02.2021

Իշխան Սաղաթելյանի կոչից հետո մոտ մեկ ժամ փակվել են կենտրոնական չորս փողոցներ: «Շանթնյուզի»նկարահանող խումբը եղել է փակ փողոցներից մեկում՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում: Ավտոմեքենայից բարձրախոսներով հավաքի մի քանի մասնակիցներ ելույթներ են ունեցել: Դրանք հիմնականում ունեցել են Ազատության հրապարակից հնչած քննադատական ելույթների բովանդակությունը: Այդ ընթացքում ոստիկանները բարձրախոսներով հորդորել են բացել փողոցների երթևեկելի հատվածը: Այդ ընթացքում ոստիկանները բարձրախոսներով հորդորել […]

̰
Կրեմլը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից երկխոսության պատրաստակամություն չի տեսնում

17:45 20.02.2021

Ռուսաստանը հետաքրքրված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հայտնում է Ռիա Նովոստին:   Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ շատ բան է անում, սակայն փոխադարձ քայլեր չի տեսնում: «Ռուսաստանը եղել և մնում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից: Մենք այդ ուղղությամբ […]

̰
Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր պայքարի նոր էջ. Իշխան Սաղաթելյան

17:00 20.02.2021

Ազատության հրապարակում հարթակից ելույթ ունեցող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից՝ փետրվարի 20-ից, իրենց պայքարի համար նոր էջ են բացում: Նա հավաքվածներին կոչ արեց Ազատության հրապարակից բաժանվել 4 խմբի և դուրս գալ փողոցներ: Ըստ Իշխան Սաղաթելյանի, ամեն օր անհնազանդության տարբեր ակցիաներ կիրականացնեն, մինչև հասնեն իրենց նպատակին:

̰
Վազգեն Մանուկյանն առաջարկել է իշխանափոխության հասնելու երկու պլան՝ Ա և Բ

16:21 20.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է երկու պլան, որոնցով պետք է առաջնորդվեն իրենք հետագա քայլերում: Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա: Հետևաբար իշխանափոխության երկու ճանապարհ են տեսնում. պլան Ա-ի համաձայն՝ պատրաստվում են կոտրել իշխանության երեք հենարանները, այն է՝ իշխանությանը հարող հայրենակիցների հատվածին, ուժային […]

̰
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել

22:28 19.02.2021

Վրաստանի խորհրդարանի առջև այսօր  իրավապահների և ընդդիմության կողմնակիցների միջև առճակատման հետևանքով ձերբակալված ընդդիմադիր 20 ակտիվիստները ստորագրությամբ ազատ են արձակվել: Բախումը  ընդդիմության կողմնակիցների ու  ոստիկանության միջև  սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանի  հետնամուտքի մոտ արդեն մի քանի ամիս վրաններով բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են վրանները  տեղափոխել Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի դիմաց: Իրավապահները թույլ չէին տվել նրանց […]

̰
Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը

21:54 19.02.2021

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, ով  դեռ երկուշաբթի պետք է հաստատվի վարչապետի պաշտոնում, ներկայացրել է կառավարության նոր կազմը: Այն հայտնի է դարձել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» քաղաքական խորհրդի նիստից հետո: Կառավարության կազմը գրեթե մնացել է նույնությամբ: Կա ընդամենը երկու փոփոխություն. Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջուանշեր Բուրճուլաձեն, իսկ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար կլինի Իրակլի Քարսելաձեն: Խորհրդարանը […]

̰
Այվազյանը Ալմագրոյին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը

21:18 19.02.2021

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու […]

̰
Բաքվում բողոքի ակցիա անցկացնող կանանց և  լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել

20:07 19.02.2021

Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ քաղբանտարկյալների եւ ընդդիմադիրների  ընտանիքների մի խումբ կանայք փետրվարի 19-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս մասին հաղորդում է  infoteka24 պորտալը։ Ցուցարարները Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ փորձել են արեւմտյան դիվանագետների ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը: Ակցիային մասնակցել են ընդդիմադիր կայքերի հիմնադիրների կանայք Փոլադ Ասլանովան […]

̰
Սոցցանցերում հայտնվել է Գախարիայի լուսանկարը՝ վերելակում՝ հրաժեշտի ժեստով

19:59 19.02.2021

  Սոցցանցերում հայտնվել է Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի լուսանկարը` վերելակում` հրաժեշտի ժեստով:    Հիշեցնենք` նախօրեին Գախարիան հրաժարական տվեց` իր որոշումը կապելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ, ինչի պատճառով իր թիմում անհամաձայնություններ է ունեցել։

̰
Ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

16:59 19.02.2021

Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարին տեղեկություններ ստացան նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում էր հայտնվել Քասախ գյուղում բնակվող 41-ամյա մի տղամարդ: Ըստ տեղեկությունների՝ նա 2019-2021 թթ. ընկած ժամանակահատվածում Քասախ և Պռոշյան համայնքների առանձնատներից, ինչպես և մի չգործող արտադրամասից գողություններ էր արել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով կասկածները հիմնավորվեցին, և տղամարդը բերման ենթարկվեց […]

̰
Գախարիայի հրաժարականի պատճառ դարձած Մելիան մտադիր է շարունակել իր գործունեությունը

16:54 19.02.2021

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան մտադիր է դուրս գալ գրասենյակից և մասնակցել ինչպես քաղաքական, այնպես էլ այլ միջոցառումներին: «Ես ապրում եմ, աշխատում եմ: Դրանից առաջ ես մեկ անգամ չէ, որ գիշերել եմ գրասենյակում, կա նորմալ աշխատելու հնարավորություն: Ի՞նչ կարող եմ թաքցնել այստեղ, իրավիճակն արտառոց է, բայց դա չի նշանակում, որ ես չեմ մասնակցելու գրասենյակից […]

̰
Լիտվայի իշխանությունները Վրաստան ներկայացուցիչ են ուղարկել քաղաքական ճգնաժամի կարգավորմանն օգնելու համար

16:37 19.02.2021

Լիտվայի Սեյմի անդամ, Խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Զիգիմանտաս Պավիլիոնիսն այսօր կժամանի Թբիլիսի` օգնելու լուծել քաղաքական ճգնաժամը: Այս մասին գրել է Բալթյան BNS լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն, որոշումը կայացվել է Վրաստան փետրվարի 18-ին լիտվական Սեյմում կայացած արտակարգ նիստից հետո: Նշվում է, որ հատուկ նրա վրաստանյան  առաքելության համար՝ կփոխվի համաճարակի պատճառով Սեյմի անդամների արտասահմանյան ճանապարհորդության արգելքի […]

̰
Վատիկանում կորոնավիրուսի դեմ չպատվաստվածները կկորցնեն աշխատանքը

16:08 19.02.2021

Վատիկանը տեղեկացրել է իր աշխատակիցներին, որ նրանք կկորցնեն աշխատանքը, եթե առանց հարգելի պատճառի հրաժարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց,- հայտնում է Reuters-ը: Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոյի՝ Վատիկանի փաստացի ղեկավարի հրամանագրում նշվում է, որ «պատվաստումը «պատասխանատու ընտրություն է՝ մյուսներին ռիսկի չենթարկելու համար»: Աշխարհի ամենափոքր պետությունում՝ Վատիկանում, որը քառասուներեք հա հողատարածք է  զբաղեցնում, աշխատում է մի քանի հազար մարդ, որոնց […]

̰
Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամը ներկայացրել է «Դադարեցնել ներդրումները Թուրքիայում» նախագիծը

15:55 19.02.2021

Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում, հայտնում է Asbarez-ը: «Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստումը

15:23 19.02.2021

Պատժամիջոցների միջոցով ճնշումների անարդյունավետությունը բազմիցս արդեն ի ցույց է դրվել: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Նախագահի խոսնակի խոսքերով՝ դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ են քննարկվում: «Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակի ողջամտությունը կգերակշռի մեր զրուցակիցների մոտ, և մենք ավելի հեռու չենք գնա […]

̰
Մոսկվան և Մինսկը համաձայնագիր են կնքել

14:41 19.02.2021

Ռուսաստանը և Բելառուսը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներում բելառուսական նավթամթերքի փոխադրման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այլ մանրամասներ դեռ պարզ չեն։

̰
Սևանի ոստիկանները բնակարանագողին բռնեցին դեպքի վայրում

14:04 19.02.2021

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում: Մեկնեցին և համոզվեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Մնացածը` ըստ կարգի: Արձանագրվեց, որ առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ մոտ […]

̰
ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հայտարարել են ՆԱՏՕ-ն ուժեղացնելու անհրաժեշտության մասին

13:25 19.02.2021

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները վիրտուալ հանդիպման ընթացքում ընդգծել են ՆԱՏՕ-ի ուժեղացման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարվել է հինգշաբթի՝ փետրվարի 18-ին, Փարիզում բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ի հետազոտական ​​կենտրոնի առաջարկությունների հիման վրա նախարարները համաձայնության եկան ՆԱՏՕ-ի հետագա ուժեղացման և դաշինքի այսօրվա ռազմավարական իրականությանը համապատասխանության ապահովման կարևորության վրա»,- ասված է Գերմանիայի […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի

12:57 19.02.2021

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով, հայտնում է Ermenihaber-ը։ Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի  ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում:  Ըստ այդմ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները […]

̰
Հուսով եմ, որ վարչապետի թեկնածուն և հաջորդ կառավարությունը կկարողանան կասեցնել այդ բարդ գործընթացները․ Զուրաբիշվիլի

23:55 18.02.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել․ «9 ամիս առաջ ես կայացրեցի ամենադժվար և ցավոտ որոշումը, որը պայմանավորված էր միայն և միայն պետության կայունության պահպանմամբ և ծառայում էր քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը և ապաբևեռացմանը: Ցավոք, երկրում օրեցօր աճում է բևեռացումը, լարվածությունն ու հակասությունները: Օրինականորեն ճանաչված ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելը, անհնազանդության բոլոր ձևերի կիրառումը, հասարակական և […]

̰
Ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր կրակոց․ՄԻՊ

23:12 18.02.2021

Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը: Այս մասին գրել է Հհ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «1) Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են […]

̰
Մոսկվայում Արա Այվազյանը հանդիպում է ունեցել ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

22:36 18.02.2021

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: «Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը»,- տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

̰
Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա Վրաստանում զարգացող ներքաղաքական ճգնաժամը

20:50 18.02.2021

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: Նա ժամանակին եղել է կառավարության ղեկավար: Վերջին տարիներին ղեկավարել է պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ վարչապետ Գիորգի Գախարիան այսօր առավոտյան հայտնել էր հրաժարականի մասին: Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա Վրաստանում զարգացող ներքաղաքական ճգնաժամը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։  

̰
Զախարովան խոսել է ԼՂ-ում «Գորշ գայլերի» և Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին

20:20 18.02.2021

Զախարովան նշել է, որ զարմանքով է տեղեկանում աշխարհում պաշտամունքային օբյեկտների վաճառքի գործելակերպի մասին։

̰
ՀՀ և ԳԴՀ ԱԳՆ-ներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանն ու տարածաշրջանային անվտանգության հարցերին

20:13 18.02.2021

Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Միխայել Զիբերթը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ՝ […]

̰
BACK_TO_TOP