TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1-ին զորամիավորումում անցկացվել են հավաքներ

17:00 18.02.2021

Անձնակազմի տեսական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով փետրվարի 16-18-ը 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի ավտոմատ կառավարման կետերի պետերի հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

̰
Ավազակությամբ զուգորդված սպանություն Քաջարան քաղաքում

16:53 18.02.2021

2021թ. փետրվարի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է նույն շենքի 58-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով և արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում: Նախնական տվյալներով, 2021թ. փետրվարի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 58-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո նրան […]

̰
2020-ին ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք

16:48 18.02.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցությամբ ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության […]

̰
Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն. Վրաստանում ԱՄՆ դեսպանություն

16:39 18.02.2021

«Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն, մենք բոլորին կոչ ենք անում հանգիստ լինել և խուսափել բռնությունից»,- այս մասին հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Տիրող վտանգավոր վիճակը, որը հետևում է Նիկա Մելիայի դատավճռին, գալիս է ընտրական և դատական համակարգի բազմամյա խնդիրներից: Պարտադիր է, որ իշխանությունը և ընդդիմությունը ցուցաբերեն առավելագույն զսպվածություն այս առավոտյան: Այժմյան […]

̰
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող աշխատանքները

16:32 18.02.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար […]

̰
Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ

16:28 18.02.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Իրանին դիտարկում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով արցախյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները: […]

̰
Վանաձորի մի առանձնատնից արված գողությունը բացահայտվել է թարմ հետքերով

16:15 18.02.2021

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարի 11-ին օպերատիվ տեղեկություններ ստացան, որ երկու հոգի Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցի մի առանձնատնից գողություն են անում: Երեկոյան ժամը հինգի կողմերն էր: Բաժնի ծառայողներն արագ մեկնեցին դեպքի վայր: Ընթացքում որոշում կայացվեց նախ դարանակալել: Տեղ հասնելով և մնալով աննկատ` ոստիկանները տեսան տան բակից հեռացող երկու երիտասարդի: Նրանց […]

̰
Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը

15:57 18.02.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջը: Նախօրեին՝ փետրվարի 17-ին, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության ղեկավար Կոնստանտին Չույչենկոն ասել է, որ ՄԻԵԴ-ի համապատասխան պահանջը անիրագործելի է մի շարք պատճառներով: Նա նաև Եվրոպական դատարանի միջամտությունը և գործունեությունը ինքնիշխան պետության դատական ​​համակարգի գործունեությանը բացահայտ և կոպիտ միջամտություն […]

̰
Վրաստանը վերադառնում է 90-ականների բուռն անցյալ. եվրախորհրդարանական

15:18 18.02.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր, Լեհաստանի նախկին արտգործնախարար Աննա Ֆոտիգան մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նրա կարծիքով` երկիրը վերադառնում է 1990-ականների բուռն անցյալ: «Ես անհանգստացած եմ Վրաստանից ստացված լուրերով: Մի երկիր, որը նախկինում օրինակ էր ուրիշների համար, բայց հիմա վերադառնում է բուռն անցյալ, ինչպես անցյալ դարի 90-ականներ: Նիկա Մելիային ձերբակալելու որոշումն անընդունելի է»,- գրել է նա Twitter-ում: […]

̰
Նիկա Մելիան ողջունել է Գախարիայի հրաժարականը

15:04 18.02.2021

Նիկա Մելիան, որի ձերբակալության հարցը պատճառ էր դարձել վարչապետ Գախարիայի հրաժարականի, արձագանքել է Գիորգի Գախարիայի հրաժարականին: «Այն փաստը, որ պրն. Գախարիան հրաժարվեց իր պաշտոնից և գործնականում ընդունեց, որ այսօր նախատեսվում է արյունահեղություն և բռնություն, դա չարեց, ինչը գնահատելի է: Այժմ արագ գործողությունները կօգնեն գործին: Մենք պահանջում ենք, որ ընդհանուր ընդդիմադիր շարժումը անհապաղ հանդիպի ռեժիմի ներկայացուցիչների […]

̰
Սաակաշվիլին՝ Վրաստանի վարչապետի հրաժարականի մասին

14:49 18.02.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը` այն համարելով «մեծ հաղթանակ»: «Այսօր Վրաստանում ուզուրպացնող կառավարության վարչապետը հրաժարական տվեց, քանի որ նա չէր ցանկանում պատասխանատվություն ստանձնել Իվանիշվիլիի արյունահեղության և ժողովրդի զանգվածային ցրման հրամանների համար: Վրաստանի նախկին նախագահը ստեղծված իրավիճակը մեծ հաղթանակ է համարել թե՛ վրաց ժողովրդի, ու  թե՛ միացյալ ընդդիմության համար: Այս […]

̰
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Բաքվում հետաձգվել է

14:18 18.02.2021

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը պլանավորված էր Բաքվում փետրվարի 19-ին, հետաձգվել է, հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը Twitter-ում: Պատճառն այն է, որ արտաքին գործերի նախարար, Վրաստանի փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին հետաձգել է իր այցն Ադրբեջան: Այս որոշումը կապված է վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի, ընթացակարգով նաև՝ կառավարության հրաժարականի հետ: Եռակողմ հանդիպումը չեղյալ հայտարարելու կապակցությամբ չեղյալ է […]

̰
«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը

13:34 18.02.2021

««Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը»,- ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ընդդիմադիր Միավորված ազգային կուսակցությունը/ՄԱԿ/ճգնաժամից դուրս գալու միակ ելքը համարում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին կարծում է, որ վարչապետի հրաժարականը վկայում է երկրում ճգնաժամի մասին, և որ միայն արտահերթ ընտրությունները կարող են պետությունը դուրս բերել այս ճգնաժամից. «Փաստ […]

̰
Վրաստանի վարչապետի հրաժարականի պատճառով ՆԳՆ-ն հետաձգել է ընդդիմադիր գործչի ձերբակալությունը

12:59 18.02.2021

Վարչապետի հրաժարականի հետ կապված ՝ ՆԳՆ-ն ժամանակավորապես հետաձգել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիայի ձերբակալությունը, ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: Վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել ներքաղաքական լարվածության ճգնաժամի ֆոնին: Փետրվարի 18-ին, կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Գախարիան որպես պաշտոնանկության պատճառ նշել է թիմի հետ տարաձայնություններն ընդդիմադիր Նիկա Մելիայի ձերբակալության հարցում: «Ես որոշում կայացրի […]

̰
ՄԻԵԴ-ը պահանջում է Ռուսաստանից անհապաղ ազատ արձակել Նավալնիին

09:52 18.02.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ) Ռուսաստանից պահանջում է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին ՝ հիմնվելով միջանկյալ միջոցների վերաբերյալ ՄԻԵԴ կանոնադրության 39-րդ կետի վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան: «ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել իմ դիմումի հիման վրա, որը ես ներկայացրել էի դեռևս հունվարի 20-ին: Դա կապված է Նավալնիի, մեր կարծիքով, ապօրինի կալանավորման […]

̰
ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգը միտված է լինելու Ռուսաստանին ու Չինաստանին զսպելուն․ Ստոլտենբերգ

09:36 18.02.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է դառնա քաղաքական երկխոսության հարթակ՝ Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար: Այս մասին փոխանցում է TASS-ը։ «ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը պետք է ընդունվի 2021 թ. դաշինքի գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ն պետք է դառնա դաշինքի երկրների հետ նույն մտածելակերպն ունեցող պետությունների քաղաքական երկխոսության հարթակ՝ ուղղված Մոսկվային և Պեկինին […]

̰
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կկալանավորվի

23:31 17.02.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել է Միացյալ ազգային շարժման (ՄԱԿ) նախագահ Նիկա Մելիայի խափանման միջոցը: Այսպիսով, դատավոր Նինո Չախնաշվիլին բավարարել է  Գլխավոր դատախազության հայցը: Ավելի վաղ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հրաժարվել էր վճարել գրավը, որը դատարանի կողմից ընտրվել էր որպես խափանման միջոց, իսկ խորհրդարանը, բավարարելով դատախազության միջնորդությունը, զրկել է նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Դատարանի այսօրվա որոշումից […]

̰
Արա Այվազյանը Լավրովի հետ զրույցում շեշտել է գերիների հայրենադարձման կարևորությունը

23:20 17.02.2021

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում […]

̰
Ի՞նչ նպատակ է հետապնդել Հոլոքոստի զոհերի հուշարձանը պղծած անձը ու ինչպե՞ս է նրա արարքն օգտագործվում հայերի դեմ

22:00 17.02.2021

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հայտնաբերվել է Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու մեջ կասկածվող անձը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰ ̰
Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ համալրվել է «ATAK» հարվածային ուղղաթիռով

21:22 17.02.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին Սոյլուն գրառում է արել Twitter-ում: «Բարի գալուստ «ATAK», բարեկամի համար՝ վստահություն, թշնամու համար՝ ապտակ»,-գրել է նախարարը: Հիշեցնենք, որ «T-129 ATAK» հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ […]

̰
Բացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նոր գրասենյակը 

20:26 17.02.2021

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և […]

̰
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

20:22 17.02.2021

Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Հաղորդում է  ermenihaber.am-ը։ Ըստ հայտարարության՝ կողմերը շարունակում են կարևորել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցը, հավելելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրանք դատապարտել են Սիրիայի տարածքում շարունակվող իսրայելական բանակի ռազմական հարձակումները: Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել […]

̰
Ի՞նչ դատավճիռ կհնչի. ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն ավարտվեց

19:42 17.02.2021

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի  վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Այսօր հնչել են վերջին պաշտպանական ճառերը, ռեպլիկներն ու ամբաստանյալների վերջին խոսքերը: Հիշեցնենք՝  դատավարությունը սկսվել է չորս տարի առաջ` հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը բաժանվել է երեք վարույթի: Այս վարույթով  անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը և […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

19:25 17.02.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին […]

̰
Մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի Հանրապետության համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

19:07 17.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ չեն անցկացվի: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

19:04 17.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները: Քննարկվել են նաև Հայաստանի […]

̰
Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում է

18:07 17.02.2021

Արդեն 3-րդ օրն է, ինչ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակ է գնում և հանդիպում համակիրների հետ: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Ազատության հրապարակը իրական շտաբի կվերածվի փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքից հետո: Հանրահավաքի հաջորդ օրվանից իր հետ Ազատության հրապարակ եկող կուսակցական առաջնորդների թիվը կշատանա: Իսկ մինչ այդ ամենօրյա գրաֆիկով ժամը 17-19-ը […]

̰
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահի մահվան կապակցությամբ

15:59 17.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։ Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Անգնահատելի է Կառլոս […]

̰
Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ

15:18 17.02.2021

Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի՝ ըստ անհրաժեշտության: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։  Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։  Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց […]

̰
BACK_TO_TOP