Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել․ ոստիկանության նոր բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել․ ոստիկանության նոր բացահայտումը

15:33 22.02.2021

Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենը, իր լիազորությունների շրջանակում կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ սահմանված նորմատիվ ակտերի խախտմամբ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության վերադարձած և, ըստ նախնական պայմանավորվածության, 2019 թվականին ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված, Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտին, արդեն 2020 թվականին հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու համար, 2020 թվականի օգոստոսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ 300 ԱՄՆ դոլար։

Այնուհետև, 2021 թվականի փետրվարի 16-ին ուսումնական հաստատության տնօրենը կաշառք տված ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ 300 դոլարից իրեն փոխանցվել է ընդամենը 100-ը, պահանջել է 200 դոլար։ Իսկ երկու օր անց՝ փետրվարի 18-ին, իր աշխատասենյակում հրաժարվել է վերցնել պահանջած 200 դոլարը՝ պատճառաբանելով, որ մյուս ծնողն արդեն իսկ կարգավորել է խնդիրը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակներում՝ նույն օրը ուսումնական հաստատության տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։ Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP