TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

15:11 17.02.2021

Փետրվարի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

̰
Բայդենը Սպիտակ տունն անվանել է «ոսկե վանդակ»

14:43 17.02.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր կյանքը Սպիտակ տանը համեմատել է «ոսկե վանդակում» ապրելու հետ: Ամերիկյան առաջնորդի խոսքը փոխանցում է Associated Press-ը: «Ես առավոտյան արթնանում եմ, նայում կնոջս՝ Ջիլլին ու ասում. «Որտե՞ղ ենք մենք, գրողը տանի»»,- պատմել է Բայդենը: Քաղաքական գործիչը ասել է, որ դեռ չի կարողանում համակերպվել, որ ինչ-որ մեկն իր համար վերարկու է պահում: […]

̰
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը

14:20 17.02.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասաց. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը հասել է վերջնական փուլին

12:54 17.02.2021

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով քննվող քրեական գործի դատավարությունը հասել է վերջնական՝  դատական վիճաբանությունների փուլին։ Մի քանի նիստ է՝ դատարանում հնչում են պաշտպանական ճառերը։ Այսօր պաշտպանական ճառով ներկայացավ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։ Հիշեցնենք՝ Բարսեղյանը մեղադրվում է երկու ոստիկանի սպանության համար: Դատավարությունը սկսվել է չորս տարի առաջ` հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը […]

̰
Կապտականաչ ջրիմուռները կարող են դառնալ Մարսի առաջին «բնակիչները»

12:16 17.02.2021

Գերմանիայի Բրեմեն քաղաքի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են միկրոօրգանիզմներ, որոնք ի վիճակի են աճել և բազմանալ Մարսի վրա, հաղորդում է Frontiers in Microbiology ամսագիրը։ Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ցիանոբակտերիաներից կամ կապտականաչ ջրիմուռներից կարելի է ստանալ մոլորակի հետագա բնակիչների կենսակայուն համակարգեր։ Այդ միկրոօրգանիզմները կսնվեն մոլորակի մթնոլորտային գազերով։ Գիտնականները համոզված են, որ այդ միկրոօրգանիզմները կարող են բազմանալ […]

̰
Առողջ աշխատանքային միջավայր՝ առողջ աշխատանք․ Ֆիլիպ Մորրիսի հաջողության պատմությունը

11:23 17.02.2021

Գրասենյակում միջին աշխատանքային օրվա տևողությունը 8 ժամ է։ Եթե հաշվի առնենք, որ չափահաս մարդը օրական ևս 7 ժամ միջինում ծախսում է քնի վրա, ակնհայտ է, որ աշխատատեղում անցկացրած կամ աշխատանքին նվիրած ժամանակը օրվա կտրվածքով գերակշիռ մաս է կազմում։ Սա է պատճառը, որ աշխատանքային պայմանների ու առողջ աշխատանքային միջավայրի կարևորությունն անհնար է գերագնահատել։ Այն մասին, թե […]

̰
Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զրույցում առանձնահատուկ ընդգծել է գերիների անհապաղ վերադարձի հրամայականը

23:45 16.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման […]

̰
Ռուսաստանն ու Պակիստանը սպառազինությունների մատակարարման պայմանագրեր են ստորագրել

23:18 16.02.2021

Ռուսաստանը և Պակիստանը հակատանկային համալիրների, ՀՕՊ միջոցների և հրաձգային զենքի մատակարարման պայմանագրեր են ստորագրել, հայտարարել է Պակիստանի բանակի շտաբի պետ գեներալ Կամար Ջավեդ Բաջվան: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Aman-2021 միջազգային ռազմածովային զորավարժությունների շրջանակներում, որոնք ավարտվել են երեքշաբթի օրը Պակիստանում: Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել: Գլխավոր շտաբի պետը հիշեցրել […]

̰
Երևանում Լիտվայի դեսպանության շենքը լուսավորվել է ազգային դրոշի գույներով

22:28 16.02.2021

Փետրվարի 16-ին Լիտվան նշում է Պետականության վերականգնման 103 ամյակը: Այս առիթով Երևանում Լիտվայի դեսպանության շենքը լուսավորվել է ազգային դրոշի գույներով: 

̰
Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ուենդի Մորթընի հետ

22:14 16.02.2021

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Այվազյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Այվազյանը նշեց, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու երկկողմ օրակարգին և ուրվագծելու այն հարստացնելուն ուղղված համատեղ քայլերը: «Մենք բարձր ենք գնահատում […]

̰
Սոչիում տեղի է ունեցել Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում

21:49 16.02.2021

Սոչիում հանդիպում է սկսվել Սիրիայում «Աստանայի գործընթացի» երաշխավորների պատվիրակությունների ՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը: Միջազգային խորհրդատվությունները կտևեն երկու օր: Երաշխավոր երկրների պատվիրակություններից բացի, բանակցություններին կմասնակցեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների ներկայացուցիչներ: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի հայտարարությամբ՝ […]

̰
Ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ-ին Իրանի հնարավոր անդամակցությունը

21:33 16.02.2021

Իրանի պետական մարմինները սկսել են նախապատրաստել փաստաթղթերի փաթեթը, որը անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միաթյանը անդամակցելու հարցի պայմանների վերաբերյալ բանակցությունների համար: Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի նախագահը տեղեկացրել էր, որ նախապատրաստական աշխատանքը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի վերջ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Ուենդի Մորթընին

21:25 16.02.2021

Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարարին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը: Անդրադարձ […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

21:15 16.02.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ՝ այցի ընթացքում շվեդ դիվանագետը կհանդիպի Վրաստանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանիի հետ, որի ընթացքում կքննարկվեն Շվեդիայի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի հետ միջազգային համագործակցության արդիական հարցերը: «Հատկապես կարևոր է, որ ռուս-վրացական հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը […]

̰
Արցախ մուտք գործելու հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱԳՆ

20:50 16.02.2021

Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ «Արցախպրես» լրատվական գործակալության՝ թեմային առնչվող հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։ «Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։ Միևնույն […]

̰
Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ գագաթնաժողովը

20:44 16.02.2021

«Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը»,- ասված է  Ադրբեջանի արտգործնախարարության  տարածած հայտարարությունում: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն փետրվարի 18-ին կժամանի Բաքու ՝ հանդիպմանը մասնակցելու, իսկ Վրաստանի փոխվարչապետն ու արտգործնախարար Դավիդ Զալկալիանին կժամանի փետրվարի 19-ին: «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կանցկացնի վրացի և թուրք գործընկերների հետ»,- տեղեկացրել […]

̰ ̰
ՀՀ ՊՆ-ը պարզաբանում է տարածել զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ

20:21 16.02.2021

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է․ 1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ […]

̰
Վաղը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

20:15 16.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն  և Արաբկիր վարչական շրջանների՝ Գ.Էմին, Լ.Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի.Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ.Սարյան 2, 4, 20/1, 22 համարների, Տերյան 105 համարի, Մաշտոցի 51 համարի, Թամանյան 3, 5, 10 համարների, […]

̰ ̰
Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդը կարող է հայտնվել բանտում․ նրան այսօր զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

19:48 16.02.2021

Վրաստանի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային: Խորհրդարանի այս որոշումից հետո, դատախազությանը հնարավորություն է տրվում դիմել դատարան՝ Նիկա Մելիայի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ: Հիշեցնենք, «խմբակային բռնության ղեկավարման և դրան մասնակցության» համար քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին […]

̰
Վարչապետի օգնական Իսախանյանը գործուղվում է Արցախ

19:22 16.02.2021

Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը 2021 թվականի փետրվարի 17-19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաձայն  որոշման՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացվի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

̰
Ուկրաինայի Ռադայում ստորագրահավաք է սկսվել Զելենսկիին պաշտոնանկ անելու համար

18:25 16.02.2021

«Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունը սկսել է  ստորագրություններ հավաքել Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնանկ անելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Պատմական պահ է․ պատգամավորների ստորագրահավաքը նախագահ Զելենսկիի իմփիչմենթի համար սկսված է»,-գրել է նա: Ստորագրահավաք սկսելու որոշումը կուսակցությունը կայացրել է փետրվարի սկզբին տեղի ունեցած  համագումարում: […]

̰
Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում Շիկահող և Սրաշեն գյուղերում

17:47 16.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում: Քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր:

̰
Բարի օր, Հայաստա՛ն. Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Երևան

17:34 16.02.2021

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուենդի Մորթընն այդ առթիվ գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Բարի օր, Հայաստա՛ն: Հրաշալի է Հայաստանում առաջին անգամ լինելը: Ես վայելում եմ Երևան տանող ճանապարհի գեղեցիկ տեսարանները: Հայաստանը Միացյալ […]

̰
Նիստը հետաձգվեց, Յուրի Խաչատուրովի համար շտապօգնություն էին կանչել

15:49 16.02.2021

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարության ընթացքում այսօր վատացել է Խաչատուրովի առողջական վիճակը։ «Շտապօգնության բրիգադ է կանչվել դատարան, ինչի պատճառով հայտարարված ընդմիջումը մի փոքր երկար է տևել,- տեղեկացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 23-ին, թեև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց այդ օրը նիստ չնշանակել, քանի որ […]

̰
Իրանի պատգամավորական պատվիրակությունը կժամանի Հայաստան

15:15 16.02.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Մխիթար Հայրապետյանը լավագույն բարեմաղթանքներն է հղել Իրանի բարեկամ ժողովրդին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել […]

̰
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց

15:05 16.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը, ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի […]

̰
Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

14:54 16.02.2021

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, […]

̰
ԵՄ-ի հետ այս համաձայնագրի շրջանակներում բարեփոխումները սահմանված ժամկետներում իրականացվում են առանց քաղաքական որևէ իրադարձության. փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

14:45 16.02.2021

ԵՄ-ն արդեն ծանուցել է Հայաստանին, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է. համաձայնագիրը լիարժեքորեն գործում է, և դա կլինի մարտի մեկից։ Ի՞նչ է դա գործնականում նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս հարցին է անդրադարձել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Նախ նշեմ, որ այն համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա մարտի մեկից, […]

̰
BACK_TO_TOP