TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բազում գյուղի վերջնամասում՝ թունելի վերին հատվածում, այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

22:10 15.02.2021

Փետրվարի 15-ին, ժամը 12։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի վերջնամասում՝ թունելի վերին հատվածում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 17։35-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնկացել է […]

̰
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ միջանցքի ստեղծման դրույթ չի պարունակում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի հայտարարությանը

19:57 15.02.2021

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին: – Ադրբեջանի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահի այց Հայաստան ու Ադրբեջան չի նախատեսվում․ նա Վրաստանից կմեկնի Մոլդովա

19:42 15.02.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կատարած այցից հետո կմեկնի Մոլդովա։ «Արմենպրես»-ին հայտնել են  ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, նշելով, որ այցի շրջանակներում չի նախատեսվում այցելություն Հայաստան և Ադրբեջան:   «ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կայցելի փետրվարի 16-ին և փետրվարի 17-ին կմեկնի Մոլդովա` բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: […]

̰
Բայդենը G7-ի ժամանակ կքննարկի համավարակը, տնտեսական մարտահրավերները և Չինաստանի հետ հարաբերությունները

19:00 15.02.2021

Հունվարի 20-ին նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո դեմոկրատ Ջո Բայդենը փորձում է վերակառուցել հարաբերությունները աշխարհի և համաշխարհային կառույցների հետ։

̰
Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ -ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

18:27 15.02.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:  Հովհաննես Հարությունյանը դեսպանին ներկայացնելով Շիրակի մարզը՝ նշել է, որ մարզը զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում, ինչպես նաև տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ ունի։ «Ողջունում ենք ձեզ Շիրակում, ուրախ ենք ձեզ տեսնելու մեր հյուրընկալ մարզում, հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների մասին մենք գիտենք դեռ 88-ի ծանր տարիներին, երբ […]

̰
Ադրբեջանական կողմից հնչած անկանոն կրակոցների փաստն արձանագրել են հայ և ռուս սահմանապահները

18:21 15.02.2021

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։   «Փաստն արձանագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ […]

̰
«Արտահերթ ընտրություններին իմ մասնակցությունը բացառում եմ». Վազգեն Մանուկյան

17:43 15.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը գնացել է Ազատության հրապարակ՝ հանդիպելու և զրուցելու իրենց աջակցող քաղաքացիների հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վազգեն Մանուկյանն ինքն էր առաջարկել Ազատության հրապարակը դարձնել իրենց շտաբը և այնտեղ ամեն օր ժամը 17-ից 19-ը քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումներ ունենալ այնքան ժամանակ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի: Վազգեն […]

̰
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ

14:09 15.02.2021

Փետրվարի 10-12-ը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքերով՝ նման միջոցառումները միտված են հարկ վճարող-կոմիտե հարաբերությունները տեղափոխել ավելի անմիջական և գործընկերային դաշտ՝ առկա խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ հաճախ հանդիպող ռիսկերը […]

̰
Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերն Էրդողանին հաղթելու շանսեր ունեն

13:30 15.02.2021

Հրապարակել են «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս […]

̰
Իրանի Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

10:13 15.02.2021

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ Հյուրերը հետաքրքվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա […]

̰
Լոռու մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը, և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել հողամասում. կա 1 զոհ, 2 վիրավոր

19:27 14.02.2021

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Արամ Միլիտոսյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել բնակչի տան հողամասում։ […]

̰
Ուկրաինացի զինվորականները պայթել են Դոնբասում անհայտ սարքի վրա

19:18 14.02.2021

Դոնբասի Նովոլուգանսկոյե բնակավայրի մոտ պայթուցիկ սարքի պայթյունից զոհվել են երեք ուկրաինացի զինվորականներ: Այս մասին Facebook-ում հայտնել է «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբավորման մամուլի ծառայությունը: Երեքն էլ ԶՈՒ միացյալ ուժերի զինծառայողներ են եղել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին և գլխավոր շտաբի ղեկավար Ռուսլան Հոմչակին հանձնարարել է շտապ մեկնել դեպքի վայր: «Անհապաղ հետաքննություն է պահանջվում, որպեսզի […]

̰
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

18:30 14.02.2021

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, նպատակակետին ուղղորդել […]

̰
Իրանում նշել են Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները

16:10 14.02.2021

Իրանի և Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովմանը, հայտնել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբուլա Սայարին: «Ռուսաստանի հզոր ռազմածովային նավատորմի կողմից Իրանի բանակի ռազմածովային ուժերի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ զորավարժությունների անցկացումը հստակ ուղերձ է պարունակում», – IRNA գործակալությունը մեջբերել է իրանցի զինվորականի խոսքը, որը նշել է, որ իրանական […]

̰
Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը չի թողնի Դոնբասը

11:22 14.02.2021

Փետրվարի 10-ին փակ ձևաչափով ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ՌԴ-ն, անկախ ամեն ինչից, չի թողնի Դոնբասը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լրագրողների հետ շփման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ իր «աչքի առաջ որոշ մարդիկ են, որոնք Դոնբասում վնասվածքներ են ստացել, հատկապես՝ երեխաները»: «Մեր ու ձեր ուսերին, […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

11:13 14.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ:

̰
ԱՄՆ-ի Սենատն արդարացրել Է Թրամփին

10:33 14.02.2021

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը փետրվարի 13-ին կայացած նիստի ընթացքում արդարացրել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում: CNN-ը գրում է, որ ԱՄՆ նախկին առաջնորդին արդարացնելու օգտին քվեարկել է 57 սենատոր, 43-ը կողմ է արտահայտվել Թրամփին դատապարտելուն։ Նախկին նախագահին դատապարտելու օգտին քվեարկածների թվում են ոչ միայն դեմոկրատները, այլև Հանրապետական կուսակցության յոթ ներկայացուցիչներ: Իմփիչմենտը չի […]

̰
Որոտանի հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

09:53 14.02.2021

Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

̰
Մոսկվայի Ս․Պայծառակերպություն եկեղեցու բակում վառվել է տոնական խարույկը

22:15 13.02.2021

Ս․Պայծառակերպություն եկեղեցու բակում վառվել է տոնական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

̰
Տեղ համայնքում կավելացվեն հանդապահների հաստիքները, իսկ Խոզնավարում նախակրթարան կբացվի

21:10 13.02.2021

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հերթական այցով Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում էր։ Հանդիպելով գյուղացիների հետ՝ վերջինս անդրադարձավ նրանց հուզող հարցերին։ Արոտավայրերի հարցը օրակարգում առաջնային էր։ Գյուղացիները բարձրացրեցին խմելու ջրի ներքին ցանցերի, կապտաժների բարեկարգման, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման, ինչպես նաև հանդապահների հաստիքներին առնչվող այլ հարցեր։ Առաջ քաշվեցին սահմաններին վերաբերող խնդիրներ։ Քիչ չէին նաև անձնական կարիքներով դիմողները։ […]

̰
Ֆիլիպիններում ծնվել է շան մուտանտ ձագ` մեկ աչքով և երկու լեզվով

12:07 13.02.2021

Ֆիլիպինների մարզերից մեկում՝ Ակլանում, ծնվել է շան ձագ՝ սպիտակ, միաչքանի, երկլեզվանի, առանց քթի։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով շան տիրոջը։ Կինը պատմել է, որ ձագերից մեկը նորմալ է ծնվել, իսկ մյուսը՝ մուտացիաներով։ Փոքրիկ մուտանտին արագ տեղափոխել են անասնաբույժի մոտ՝ փրկելու հույսով։ Սակայն քթի բացակայությունը լուրջ խորընդոտ է եղել, ձագը չի կարողացել նորմալ […]

̰
Թուրքիան պետք է մոռանա ՌԴ-ի տարածքների մասին․ Յուրի Գեմպել

11:43 13.02.2021

Թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրված այն կանխատեսվող քարտեզը, որում Անկարայի ազդեցության գոտին տարածվում է դեպի ՌԴ հարավ, անհեթեթ է, Անկարան պետք է մոռանա Ռուսաստանի տարածքների մասին երազանքները,-հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության  և միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելը։ Հիշեցնենք՝ TGRT -ն ցուցադրել էր մի քարտեզ, որտեղ, Stratfor -ի կանխատեսումներով, թուրքական ազդեցության գոտին պիտի տարածվի դեպի ՌԴ […]

̰
Պետդումայում մեկնաբանել են Թուրքիայի՝ մինչև 2050թ. տարածքներն ընդլայնելու մասին հայտարարությունը

09:28 13.02.2021

Թուրքիայի TRT1 պետական ​​հեռուստաալիքը ցուցադրել է պետության քարտեզը 2050 թվականի դրությամբ, որտեղ ներգրավված են  ռուսական տարածքներ: Պետդուման մեկնաբանել է մինչ 2050 թվականը Թուրքիայի՝ տարածքների ընդլայնման մասին հայտարարությունը: «Թուրքիան երբեք չի թաքցրել Ղրիմը գրավելու իր ցանկությունը, և այդ հարցը լրջորեն քննարկվել է: Թուրքիան ցանկանում է վերականգնել իր ազդեցության ոլորտը, որը եղել է մի քանի դար առաջ», […]

̰
Խնդրահարույց նախագծեր, քաղաքական հայտարարություններ․ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել ճեպազրույցներով

20:10 12.02.2021

Խորհրդարանական խմբակցություններն այսօրվա ճեպազրույցներում անդրադարձել են լիագումար նիստերի օրակարգում տեղ գտած խնդրահարույց նախագծերին և քաղաքական հարցերի: Լրագրողներին հետաքրքրել են համացանցում տարածում գտած Արցախի և Սյունիքի մասին փաստաթղթի, Հայաստանի շուկայի վրա Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի ազդեցության և սահմանների վերաբերյալ հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լավրովի խոսքերը ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին

17:40 12.02.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Բրյուսելից համապատասխան նախաձեռնության դեպքում Եվրամիության հետ հարաբերությունները խզելու պատրաստակամությունը: Այսպիսով, գերատեսչությունը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որը նախկինում հանդես էր եկել նման դիրքորոշմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք պատրաստ ենք խզման, եթե այն նախաձեռնի ԵՄ-ն: Մենք խստորեն կոչ ենք անում ԵՄ անդամներին հավասար և փոխադարձ […]

̰
Աշխատանքային իրավունք. աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառ

16:52 12.02.2021

2020թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը մահվան ելքով։ -2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ, -1 դեպք՝ շինարարության ոլորտ, -1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։ Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել է 28 մարդ։ – Ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6, – Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։ 2020 թվականին աշխատավայրում […]

̰
Ազատության հրապարակում հանրահավաք է սկսվել

15:31 12.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երեկ կատարած հայտարարությամբ՝ այսօր ժամը 15-ից Ազատության հրապարակում հանրահավաք է սկսվել: Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակ հասնելուն պես ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Ի պատասխան այն հարցին, թե ինչու է հավաքված անձանց թիվը սակավ և արդյո՞ք մարել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի աջակիցների հետաքրքրությունն ու ոգևորությունը, […]

̰
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին

15:15 12.02.2021

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ «Մենք, Շվեդիայի Ռիքսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի ներքոնշյալ անդամներս, հղում անելով՝ – ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, – 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին չինական նոր տարվա առթիվ

14:35 12.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական նոր տարվա կապակցությամբ: Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի […]

̰
Աշխատանքային խումբը կսահմանի ԵԱՏՄ-ում տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմները

14:27 12.02.2021

Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ստեղծվի թվային փոխակերպման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը կզբաղվի  տվյալների շրջանառման ոլորտի կարգավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը՝ այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել  Կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում մինչև 2025 […]

̰
BACK_TO_TOP