Աբխազիան ցանկանում է հավասարազոր պայմաններով մասնակցել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկաթուղային հաղորդակցության նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Աբխազիան ցանկանում է հավասարազոր պայմաններով մասնակցել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկաթուղային հաղորդակցության նախագծին

14:21 10.02.2021

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումա հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասարազոր պայմաններով մասնակցելու Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այդ մասին Sputnik Абхазия-ին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան:

«Նախաձեռնության հեղինակը մեր հանձնաժողովն է: Մենք հետևում ենք տարածաշրջանի զարգացումներին և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ: Ողջունում ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման փաստը»,- ավելացրել է նա:

Պատգամավորը նշել է՝ Աբխազիան մշտապես պատրաստակամություն է հայտնել հավասարազոր պայմաններով մասնակցելու տարածաշրջանային մեծ նախագծերին: Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա։

Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որտեղ քննարկել են այս հարցում հաջողության հասնելու հնարավոր տարբերակները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

11:11 27.06.2025

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...

Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ

11:00 27.06.2025

Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ

Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ասել է, որ չի կարոտում իր նախկին աշխատանքը: «Հավաքականի խաղին կողքից հետևելը փոքր-ինչ տարօրինակ է ինձ համար, սակայն ես չեմ կարոտում հավաքականում աշխատելուն: Ուսերիս այլևս ծանր բեռ չկա: Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել Անգլիայի հավաքականի ղեկին, բայց հիմա նոր մարզչի հետ առաջ գնալու ժամանակն է»,-Սաութգեյթի խոսքերն է […] ...

Հրդեհ Շահումյան գյուղում

10:53 27.06.2025

Հրդեհ Շահումյան գյուղում

Հունիսի 27-ին, ժամը 03:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ 04։35-ին: Այրվել են տանը կից խորդանոցը, լոգարանը և անասնագոմը (ընդհանուր մոտ […] ...

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

10:45 27.06.2025

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես՝  պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը […] ...

Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ

10:39 27.06.2025

Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ

2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

10:20 27.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...

BACK_TO_TOP