16:43 20.01.2021
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի կարգադրությամբ ստուգումներ են անցկացվել ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ ստուգվել է ավտոմոբիլային տեխնիկայի սարքինությունը, ձմեռային պայմաններում մեքենաների տեխնիկական սպասարկման վիճակը։ Ավտոմոբիլային տեխնիկային կցագրված վարորդները ստացել են ցուցումներ մեքենաների հետագա շահագործման և ծառայության որակի բարելավման վերաբերյալ։
16:00 20.01.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարար Ա․ Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա. Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի․ Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության […]
15:48 20.01.2021
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման օրակարգում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի […]
15:25 20.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Տեղի կունենա խորհրդակցություն Եվրասիական տնտեսական տարածքում՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն նախագծերի թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով: Բնականաբար, կլինի Պուտինի ելույթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Ըստ նրա՝ անդրադարձ կլինի կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարմանը: «Սա ինտեգրացիոն միավորման համատեքստում ամենակարևոր առաջնահերթություններից […]
14:39 20.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2020 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը` ժամը 00:05-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կոտայքի մարզի […]
14:34 20.01.2021
ՊԵԿ-ը պարզաբանումներ է ներկայացրել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ․ «Պետական եկամուտների կոմիտեն, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում թույլտվություն ստացած հարկ վճարողների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովում և ԶԼՄ-ներում լայն հնչեղություն ստացած հրապարակումների առնչությամբ, անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը. Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են […]
14:06 20.01.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, կարևորել 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկուստեք հարաբերությունների որակական նոր փուլ մտնելն ու Հայաստանում դեսպանատուն բացելու Նիդեռլանդների որոշումը։ Ռուստամ Բադասյանը […]
13:54 20.01.2021
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Դատական առաջին նիստը նշանակվել է հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին: Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր […]
13:35 20.01.2021
Հունվարի 20-ին` ժամը 11։11-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։
12:29 20.01.2021
Պաշտոնաթող ամերիկացի գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել է Պենտագոնի ղեկավար նշանակվելու դեպքում Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ մտադիր է ուղիներ որոնել «լարվածության վտանգավոր սրումը կանխելու համար», պաշտպանել Միացյալ Նահանգների շահերն ու արժեքները: «Եվ ես բաց կթողնեմ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ավելի մեծ համագործակցության դռները»,- ասել է […]
12:22 20.01.2021
Սիցիլիա կղզում «արթնացել է» Էթնա հրաբուխը։ Այս մասին հայտնում է Իտալիայի հրաբխագիտության և գեոֆիզիկայի ազգային ինտիտուտը: Ժայթքումն ուղեկցվել է երկրակեղևի ցնցումներով: Իտալիայում հայտարարված է նախազգուշացում՝ մթնոլորտ նետված մոխրի վտանգավոր քանակի պատճառով: Հրաբխային ակտիվությունը ներկա պահին նվազել է: Փորձագետների համոզմամբ՝ Էթնան, որը Եվրոպայում գործող ամենաբարձր հրաբուխն է, այժմ վտանգ չի ներկայացնում կղզու բնակիչների համար, թեև զգոնության […]
11:58 20.01.2021
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել կառուցվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դրանք վերաբերում են խողովակաշարը կառուցող «Fortuna» ընկերությանը, դրա սեփականատիրոջը`«KBT-Rus»- ին, և «Rustanker» ընկերությանը: Պատժամիջոցների կենթարկվի նաև «Մաքսիմ Գորկի» նավը: Հունվարի 19-ին նախագծից հրաժարվել էր գերմանական «Bilfinger SE» ընկերությունը՝ ենթադրաբար ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Ավելի վաղ նախագիծը լքել էին նորվեգական ու […]
11:56 20.01.2021
Իրանը կվերադառնա միջուկային գործարքի իրականացմանը, եթե նույնն անի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է վերադառնալ գործարքին՝ […]
11:27 20.01.2021
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրը ներում է շնորհել 73 մարդու և մեղմացրել պատիժը ևս 70-ի համար: Այս մասին հունվարի 20-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ 45-րդ նախագահի կողմից ներում ստացածների շարքում է լոբբիստ Թոդ Բուլանժեն, որը 2008-ին իրեն մեղավոր էր ճանաչել ծառայությունների ժամանակ խարդախության վերաբերյալ համաձայնության գալու կետով և Արիզոնայի […]
11:17 20.01.2021
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Եթե ունեն ինքնակամ շինություններ, մինչև հունվարի 31-ը կարող են դիմել իրենց համայնքներին, դրական որոշման […]
11:13 20.01.2021
ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Մինչ քվեարկություններն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ պատճառաբանելով, որ խորհրդարանը քվեարկելու է սահմանադրական օրենքներ պարունակող նախագծեր, որի համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների 3/5-րդը, իսկ ոմանք դեռ ճանապարհների պատճառով չեն հասցրել ներկայանալ ԱԺ: Ընդմիջումից հետո քվեարկել ու ընդունել են տասնյակ նախագծեր: «Տնտեսական […]
21:41 19.01.2021
Ազգային ժողովում այսօր շարունակել է լիագումար նիստի աշխատանքները: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, քննարկել օրակարգի […]
21:15 19.01.2021
Տևական ընդմիջումից այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների բողոքի ակցիաներին, բացի դրանից՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ առողջական խնդիր ուներ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:40 19.01.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին ու անորոշություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական կառավարման համակարգի օղակների անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել […]
20:28 19.01.2021
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս […]
19:50 19.01.2021
Իրանն իր պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին և պաշտոնատար այլ անձանց։ Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեի հայտարարել է, որ բացի Թրամփից և պետքարտուղար Մայք Պոմպեոյից, պատժամիջոցների ցուցակում են ԱՄՆ ֆինանսների նախարարը, Պենտագոնի նախկին ղեկավարը, ԱՄՆ պաշտպանության նախարարի […]
18:08 19.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում: Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է. «Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը նաև Եվրոպական […]
17:58 19.01.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Հունվարի 13-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները կասկածյալի տան բակից հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ` առանձնապես խոշոր չափի՝ 60 գրամից ավելի չորացված, կիսամանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածով: Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է […]
17:23 19.01.2021
Մինչ հերթական անգամ ադրբեջանական շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կանցներ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածը, տեղացիներն ու հարակից այլ գյուղերի բնակիչները նրանց առաջ փակեցին այդ ճանապարհը և բողոքի խաղաղ ակցիա իրականացրին։ «Ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից, եթե այդ նույն ճանապարհից հիմա օգտվում են ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար»,- ռուսական կողմից հետաքրքրվեցին ակցիայի մասնակիցները։ Այս և այլ հարցերի մտահոգությամբ […]
17:20 19.01.2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 19-ին ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորամիավորումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման ուղղությամբ իրականացված միջոցառումների, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զորքերում կատարված աշխատանքների մասին։ Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ԶՈՒ […]
15:46 19.01.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է ազդի որևէ երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցի վրա, քանի որ խոսքը ինքնիշխան պետությունների մասին է: «Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանը չի կարողանա դա կանխել: Արդյո՞ք Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ին, այս հարցը վերաբերում է միայն Վրաստանին և Դաշինքին»,- ասաց Ստոլտենբերգը: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն աջակցում […]
15:41 19.01.2021
Տևական ընդմիջումից հետո վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների կողմից կազմակերպած բողոքի ակցիաներին և չէր ներկայանում դատական նիստերին: Դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացնել: Նիստն ընդմիջվել է, քանի որ ներկա չի եղել Յուրի Խաչատուրովի համար ներգրավված […]
14:44 19.01.2021
Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) Բելառուսին զրկեց այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունից: Որոշումը կայացվել է ֆեդերացիայի խորհրդի նիստում: Ի սկզբանե նախատեսվում էր, որ մրցաշարը պետք է անցկացվի Մինսկում և Ռիգայում: Մինսկից տեղափոխված խաղերի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել: Քանի որ Ռիգան և Մինսկը միասին են ներկայացրել աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը, Լատվիայի կարգավիճակի վերաբերյալ հարցը […]