TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյոք ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի վերաբերմունքը հայերի և ՀՀ-ի նկատմամբ. զրույց Հարութ Սասունյանի հետ

21:36 22.01.2021

Ինչպիսի՞ն են Ջո Բայդենի և նրա վարչակազմի հարաբերությունները Հայ դատի գրասենյակի և առհասարակ հայկական կազմակերպությունների հետ, արդյո՞ք ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ։ «Հեռանկար»-ում այս և այլ հարցերի է անդրադարձել ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ Սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

20:58 22.01.2021

ԱՄՆ Սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։Գրում է Ռիա Նովոստին ։ 93 սենատոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, դեմ՝  երկուսը: Սակայն այդ պաշտոնի թեկնածուների համար, ովքեր թոշակի են անցել յոթ տարուց ավելի, պահանջվում է հատուկ կոնգրեսական հաստատում:   Պաշտոնաթող գեներալը 67 տարեկան է ։ Օստինը թոշակի է անցել 2016 թվականին։ 2013-2016 թվականներին ղեկավարել […]

̰
Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և  խախտումներով ուղեկցվելու հարցերով ՄԻՊ-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների

20:26 22.01.2021

Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցերով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ մի […]

̰
Նոր նախարարություն Արցախում․խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին

20:15 22.01.2021

Արցախի հանրապետության Ազգային ժողովն այսօր գումարված արտահերթ նստաշրջանում 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նոր նախարարություն ունենալու օրենքի նախագիծը:    «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը […]

̰
Մոտ ապագայում Հայաստանի բնակչության 3 տոկոսը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ

20:10 22.01.2021

Նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

20:00 22.01.2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն […]

̰
Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

19:45 22.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Իրանի ԱԳ նախարարը հունվարի 24-ին կլինի Ադրբեջանում: Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է […]

̰
Ժողովուրդն ինքն է արժևորել Առնո Բաբաջանյանի վաստակը. ԿԳՄՍ նախարար

18:25 22.01.2021

Այսօր՝ հունվարի 22-ին, լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանի առթիվ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին: Այնուհետև […]

̰
Ղրղզստանի նոր նախագահը հրաժարվել է բոլոր թանկարժեք միջոցառումներից

17:28 22.01.2021

Ղրղզստանի ընտրված նախագահ Սադիր Ժապարովը հրաժարվել է իր երդմնակալության հանդիսավոր արարողությունից և դրանից հետո նախատեսվող բանկետից,- հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը: «Ես որոշում ընդունեցի հրաժարվել այդ ամենից, քանի որ դրանք մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում: Կարևոր է հաշվի առնել ու իրականացնել պաշտոնը ստանձնելու համար միայն օրենսդրությամբ նախատեսվող անհրաժեշտ արարողությունները: Կարևոր է, որ պետությունը ուշադրության […]

̰
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

17:19 22.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ […]

̰
ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ. ընդունվել են նոր փաստաթղթեր

16:58 22.01.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է արժանացրել ոսկերչական իրերի հարգափորձման, հետազոտման և հարգադրոշման նկատմամբ կիրառվող պահանջները և հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղափոխվող ոսկերչական իրերի արտադրության ժամանակ թույլ տրվող խախտումների ցանկը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը։ «Ընդունված փաստաթղթերը հնարավորություն կտան ոսկերչական արտադրատեսակների փոխադարձ առևտրի համար ստեղծելու […]

̰
Անցկացվել է ենթակա զորամասերի ինժեներական ծառայությունների պետերի եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունք

16:47 22.01.2021

5-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի ինժեներական ծառայությունների պետերի եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Զորամիավորումում ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Ն. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված հավաքների ընթացքում ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, քննարկվել են ինժեներական ապահովման խնդիրների կազմակերպման և կատարման ժամկետները:

̰
ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

16:27 22.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների […]

̰
Օլիմպիական խաղերը նորի՞ց կհետաձգվեն

16:23 22.01.2021

2021-ի հուլիսին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը մոտ են հետաձգվելուն: Ինչպես տեղեկացնում է The Times պարբերականը, Ճապոնիան, որն ընդունելու է  խաղերը, արդեն որոշում է կայացրել հետաձգել այս տարվա խաղերն ու այն տեղափոխել 2032 թվական: Այսինքն՝ 2020-ի խաղեր չեն լինի, 2024-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, 2028-ին՝ Լոս Անջելեսում, իսկ 2032-ին արդեն Ճապոնիայում: Ճապոնիան դեռ 2020-ին պետք […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

16:11 22.01.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Asbarez-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ծնկի չի գա

15:27 22.01.2021

Բելառուսը 2021 թվականին «ծնկի չի գա», բայց իր զարգացման ընթացքում հանրապետությունը պետք է հաշվի առնի աշխարհում տիրող անորոշ իրավիճակը, որը, ի թիվս այլ բաների, կապված է նաև COVID-19 համավարակի հետ, ինչպես նաև արտաքին և ներքին ճնշման հետ, ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա զեկույցով ընդունել է Մոգիլևի շրջանի նահանգապետ […]

̰
Բայդենի իմպիչմենտի պահանջ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես

14:54 22.01.2021

Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամներից հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը ԱՄՆ նորընտիր նախագահի իմպիչմենտի համար հոդվածներ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ: Նա այդ մասին հայտնել է իր կայքում: Մարջորի Գրինը այդ մասին հայտարարել, էր դեռ մի քանի օր առաջ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա ասել էր, որ այդ հարցը կբարձրացնի նրա երդմնակալության հենց հաջորդ օրը՝ հունվարի 21-ին: Ըստ […]

̰
Պարզաբանում 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին. ԱՀ ՏԿԵՆ

14:38 22.01.2021

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է մի քանի պարզաբանում 300 000 դրամ և 250 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին: «Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում: Եթե հաշվառված է, ապա հայտը լրացվում է որպես ստանդարտ դիմում, իսկ եթե ոչ՝ […]

̰
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

14:34 22.01.2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 10-ին և 2021 թ. հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունների կատարման վերաբերյալ:  

̰
Արտակ Բեգլարյանը հետաքրքրվել է գերիների վերադարձման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից

14:31 22.01.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ […]

̰
Արդյո՞ք իրավաչափ է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում. ԱԺ-ն քննարկում է հարցը

13:43 22.01.2021

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է՝ Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների ընտրությունը: «Իմ քայլը» խմբակցությունը այս պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Նախ քննարկվել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյանը՝ իր ունեցվածքի ձեռքբերման մասին

13:24 22.01.2021

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գագիկ Ջհանգիրյանին հարց է ուղղել իր ունեցվածքի մասին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել դղյակն ու բիզնեսները: «Ակադեմիայի 9 կոոպերատիվի բազմաբնակարան շենքի նախագահն եմ եղել, ստացել եմ 4 սենյականոց բնակարան, դա վաճառել եմ, էդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել էդ բնակարանը, անցել եմ […]

̰
Դատախազները չեն հեռացվի գործի վարույթից․ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

13:17 22.01.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։ Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և […]

̰
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. Աննա Նաղդալյան

13:12 22.01.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե՝ «եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»: ՀՀ ԱԳՆ խոսնակը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով PanARMENIAN.Net լրատվականի հարցին: Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն […]

̰
Մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության տրամադրումը. Էնթոնի Բլինքեն

12:10 22.01.2021

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման ֆոնին ԱՄՆ վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենն՝ ի պատասխան ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսի գրավոր հարցերին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: «Ես աջակցում եմ անվտանգության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական աճի խթանման հարցում […]

̰
Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր

11:57 22.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր: Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը: 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների […]

̰
Բայդենը կերկարաձգի Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագիրը․ The Washington Post

09:07 22.01.2021

ԱՄՆ նախագաh Ջո Բայդենի վարչակազմը որոշում է կայացրել երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցման և սահմանափակմանն ուղղված միջոցառումների մասին պայմանագիրը: Այս մասին գրում է The Washington Post- ը ՝ հղում անելով երկու բարձրաստիճան պաշտոնյայի: Հրթիռային պայմանագիրը կգործի ևս հինգ տարի: Պարբերականը հայտնում է, որ միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի նախատեսում Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնում»: Նոր […]

̰
ԱՄՆ հետախուզությունը Նավալնիի թունավորման ու կիբերհարձակումների ուսումնասիրման հանձնարարություն է ստացել Բայդենից

08:55 22.01.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզական ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործով: Հանձնարարվել է նաև ստուգել անցյալ տարի ամերիկյան մի շարք գերատեսչությունների վրա կատարված կիբերհարձակումների հետ ռուս ցանցահենների կապը: «Նախագահ Բայդենը հետախուզական համայնքին հանձնարարել է լիարժեք վերլուծություն կատարել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ»,-ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ […]

̰
Հանրապետականներն առաջարկում են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել փետրվարին

08:43 22.01.2021

ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության առաջնորդ Միտչ Մաքքոնելն առաջարկել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով գործընթացի նախապատրաստման ժամկետներ, որոնք թույլ չեն տալիս գործընթացը սկսել փետրվարի կեսերից շուտ։ «Սպասվող գործընթացի առաջին փուլերի ժամանակացույցի վերաբերյալ ես առաջարկ եմ ուղարկել դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերին և ակնկալում եմ նրա հետ շարունակել քննարկումը», -Մաքքոնելի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: […]

̰
Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է գալիս ելույթով

23:59 21.01.2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի Սպիտակ տանը՝ իր պաշտոնավարման հաջորդ օրը, հանդես է գալիս ելույթով։ Ակնկալվում է, որ Բայդենը կպատմի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարության պլանների, ինչպես նաև ներգաղթի և կլիմայի փոփոխության հարցերում իր գործողությունների մասին։

̰
BACK_TO_TOP