20:03 21.01.2021
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում […]
19:30 21.01.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։ Դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։
16:00 21.01.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես […]
15:59 21.01.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ որպես քաղաքական գործիչ չի մասնակցի 2021 թվականի ընտրություններին: «Կառավարության կազմավորման վերջին բանավեճի տեսանկյունից ես կցանկանայի, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը գերարագ կազմվեր: Բայց 2017-ին ես նույնպես ցանկանում էի դա, և այն մի փոքր ավելի երկար տևեց: Բայց այլևս չեմ մասնակցի ոչ մի քաղաքական ենթատեքստում»,- ասել է Մերկելը Բեռլինում […]
15:45 21.01.2021
Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի […]
14:44 21.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1․ Քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ […]
14:30 21.01.2021
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է, որ իրենց առաջարկած ազգային համաձայնության կառավարության ձևավորելու դեպքում դրանում պետք է ներառվի «Իմ քայլը»: «Բնականաբար, ՀՀ-ում որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ չի կարող միայնակ այդ բեռը ստանձնել: Երբ ասում եմ կոնսենսուս, նկատի ունեմ քաղաքական ուժերի կողմից կոնսենսուս, և հետևաբար նաև ներդրում՝ այդ պրոցեսի մեջ՝ մասնագիտական, […]
14:18 21.01.2021
Խոհրդարանական խմբակցությունները հանդես են եկել ճեպազրույցներով. ոչ թե լիագումար նիստի աշխատանքներն են ամփոփել, այլ անդրադարձել ներքաղաքական իրավիճակին: Լրագրողների հարցերը մասնավորապես վերաբերել են եռակողմ հայտարարության 8-րդ կետի չկատարմանը, արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում իշխանության և ընդդիմության միջև առաջ եկած տարաձայնություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
13:32 21.01.2021
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրին ի պատասխան առաջարկել է կոնտր-հուշագիր: ԼՀԿ ղեկավարը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հիշեցրել է, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ […]
13:14 21.01.2021
Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ […]
10:42 21.01.2021
Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունում ի՞նչ փոփոխություններ արժե սպասել նոր վարչակազմի ձևավորումից հետո: Թուրքիայում ինչպե՞ս են ընդունում տեղի ունեցվող փոփոխությունները: Սպիտակ տան ձևավորող վարչակազմում բարձր պետական պաշտոններ են ստացել ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ներկայացուցիչներ: Դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Վերոնշյալ հարցերի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
10:23 21.01.2021
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է հինգ տարով երկարացնել երկրների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը։ Նախարարությունը կոչ է երկարաձգել պայմանագիրը՝ առանց փոփոխությունների ու նախապայմանների: «Դա թույլ կտա Ռուսաստանին և ԱՄՆ-ին միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ոլորտում լրջորեն զբաղվել այժմ ծագող հարցերի պատասխանների համատեղ որոնմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: […]
09:46 21.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Տաշիրի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գավառի, Դիլիջանի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Արարատի, Ջերմուկի, Կապանի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ?Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական և հանրապետական նշանակության […]
01:00 21.01.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին երդմնակալության կապակցությամբ ՝ այն անվանելով ժողովրդավարության հաղթանակ: Այդ մասին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական խոսնակ Շտեֆեն Զայբերտը: Չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Բայդենի երդմնակալության արարողությունը, և նա ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: «Իմ սրտանց շնորհավորանքները նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին […]
00:36 21.01.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշանակել է Պետդեպարտամենտի, ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության ժամանակավոր ղեկավարներին մինչև այդ պաշտոններում նրա առաջադրած թեկնածուների հաստատումը, հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակցին: Հաղորդվում է, որ պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Դեն Սմիթը, ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Էնդի Բոքոլը, արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Մոնտի Ուիլքինսոնը։ Հիշեցնենք, որ պետքարտուղարի […]
23:45 20.01.2021
Գերիների ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների հարցն այսօր բարձրացվել է նաև ԱԺ-ում: Խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանել են կառավարության անդամները: Հարցուպատասխանի համար հերթագրվել է 44 պատգամավոր, և այդ ընթացքում անդրադարձ է եղել ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:18 20.01.2021
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին: Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:
23:14 20.01.2021
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ, ճանապարհից էն կողմ, կամ չգիտեմ ինչից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, բա որ կողմ էիք քվեարկում, էն ժամանակ չէին մտածում, չքվեարկեիք կողմ»,- խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելով՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այսօրվա ընդդիմության անդամներից կողմ քվեարկողներ են եղել 2010 […]
22:54 20.01.2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին պատասխանելով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին, մասնավորապես՝ Սյունիքում, որևէ խնդիր չկա, որևէ միջադեպ չի եղել: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ապագայում էլ դա չի լինի: Մանրամասները՝ տեսանյութում։
22:29 20.01.2021
Նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները կլինեն COVID-ի դեմ պայքարը, կլիման, ռասայական արդարությունը, տնտեսությունը, առողջապահությունը, ներգաղթը և աշխարհում ԱՄՆ-ի դիրքերի վերականգնումը, հայտնել է Սպիտակ տունը: «Նախագահ Բայդենն ակտիվ գործողություններով և ամերիկյան ընտանիքներին անհապաղ օգնություն կցուցաբերի այն ժամանակաշրջանում, երբ երկիրը միաժամանակ պայքարում է մի քանի ճգնաժամերի դեմ։ «Նախագահ Բայդենը նախաձեռնողական և անհապաղ օգնություն կձեռնարկի ամերիկյան ընտանիքներին, քանի որ […]
22:14 20.01.2021
Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր փոխանակեցին համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների […]
22:05 20.01.2021
Ըստ իր թիմի հայտարարության՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենը իր նախագահության առաջին օրը նախատեսում է սկսել 100 days Masking Challenge, որի համաձայն` նա ամերիկացիներին խրախուսում է դիմակներ կրել առնվազն 100 օրվա ընթացքում: Իշխանությունները որպես օրինակ կծառայեն՝ ըստ ընտրված նախագահի թիմի: Բայդենը նախատեսում է իր նախագահության առաջին օրը հրամանագիր հրապարակել այն մասին, որ դիմակներ կրելը և սոցիալական […]
21:10 20.01.2021
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել պետության 46-րդ ղեկավարի պաշտոնը: Երդման 59-րդ արարողության շրջանակներում Բայդենը Կապիտոլիումում արտասանել է երդման տեքստը, որը բաղկացած է 35 բառից։ Երդման համար Բայդենն օգտագործել է Աստվածաշունչը, որը պահվում է իր ընտանիքում 1893 թվականից և արդեն օգտագործվել է որպես փոխնախագահ երդման համար։ Երդումն ընդունել է Գերագույն […]
20:18 20.01.2021
Գերիների ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների հարցն այսօր բարձրացվել է նաև Աժ-ում: Խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանել են կառավարության անդամները: Մանրամասները՝ տեսանյութում․
19:40 20.01.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը: «Մտադիր եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են»,- ասել է Զարիֆը: Զարիֆը նաև […]
18:47 20.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա […]
18:40 20.01.2021
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։
17:00 20.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: […]
16:45 20.01.2021
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների […]