Ձախողված են իրավիճակը խեղաթյուրելու փորձերը. Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է՝ ինչու է «Հայաստան» հիմնադրամը 101 մլրդ դրամ հատկացրել կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Ձախողված են իրավիճակը խեղաթյուրելու փորձերը. Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է՝ ինչու է «Հայաստան» հիմնադրամը 101 մլրդ դրամ հատկացրել կառավարությանը

13:30 09.12.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին այսօր ԱԺ-ում անդրադարձել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախ մատնանշել է դրա նպատակն ու առաքելությունը, նշել.

««Հայաստան» համահայկական հիմնադրամը, 1992-ին հիմնադրվելով, նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին, աշխարհի հայերին ու իրականացնել Հայաստանի ու Արցախի համաչափ զարգացմանը միտված ծրագրեր, 1300 կարևոր ծրագրեր իրականացրած կառույց է: Առաքելությունն է՝ համահայկական ցանցային համակարգի ձևավորումը, որի նպատակն է ապահովել աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը»:

Ընթերցել է, որ պետության ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական  և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերությունը ստացողին տրամադրվել է «Հայաստան» հիմնադրամի կողմից բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար, իսկ ստացողը պարտավորվում է օգտագործել բացառապես սույն նպատակներով օգտագործվելու համար, բնականաբար, պետք է լինի հաշվետվություն, հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարն է:

«Գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել հատկացված միջոցներն ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի իրագործմանը, որոնք տվյալ օրվա դրությամբ կազմել են 101 մլրդ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են կառավարության որոշումներով: Ռազմական գործողություններով պայմանավորված ի հայտ եկած նոր ծախսային ծրագրերի համար 101 մլրդ դրամի անհրաժեշտություն է եղել, որևէ միավոր որևէ պետության մեջ մեր մասշտաբի գործնականում չի կարող իրացնել այդ ժամանակահատվածում, եթե պարզվի, որ հիմնադրամն ունի այնպիսի կարողություններ, ինչպիսին պետությանն է, դա կպարզվի, որ ունենք պետություն պետության մեջ: Այստեղ կարծում եմ՝ փորձերը ձախողված են խեղաթյուրել իրավիճակը կամ ներկայացնել այնպես, որ տեղի է ունեցել շեղում հիմնադրամի նպատակներից, ճիշտ հակառակը, բովանդակային առումով ամբողջությամբ ծառայել է նպատակին, և ես համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան կայացված ինստիտուտների միջոցով միջոցառումների իրականացումն է, չկա»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

21:09 18.06.2025

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

21:02 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

20:25 18.06.2025

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

BACK_TO_TOP