TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրեմլն անդրադարձել է Պուտինի առողջական խնդիրների վերաբերյալ պնդումներին

14:38 08.12.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հետ կապված առողջական խնդիրների վերաբերյալ պնդումներն անվանել է բացարձակ անհեթեթություն. նա նշել է, որ այդ տեղեկատվությունը տարածողները գոնե կարող էին հարցնել, իսկ Կրեմլը կպատասխաներ: «Ինչ վերաբերում է առողջությանը, դա բացարձակ անհեթեթություն է: Այստեղ, հավանաբար, պարկեշտություն ընդհանրապես չկա: Դե, գոնե հարցնեին, մենք կպատասխանեինք»,- ասել է Պեսկովը: Նա […]

̰
Լուկաշենկոն պատասխանել է «Բախի ավազակախմբին»՝ կապված օլիմպիական խաղերին մասնակցելու արգելքի հետ

14:30 08.12.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը՝ կազմակերպության բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն արգելելու վերաբերյալ: Նա ասել է, որ նախատեսում է դիմել դատարան՝ պարզելու դրա պատճառը: «Մենք պետք է դիմենք դատարան: Թող Բախը և ավազակախումբն ասեն, թե որն է իմ մեղքը, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է Белта-ն: Հիշեցնենք, […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»

14:10 08.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը:  «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա […]

̰
Թրամփը գնահատել է ԱՄՆ նախագահական ընտրությունների մակարդակը

13:56 08.12.2020

ԱՄՆ նախագահական ընտրություններն անցել են երրորդ աշխարհի երկրների մակարդակով, երկուշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ասել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը: «Ընտրությունները կեղծվել են: Սա ամոթ է մեր երկրի համար: (Ընտրություններն անցկացվեցին-խմբ․) ինչպես երրորդ աշխարհի երկրներում»,- մեջբերում է նրան ABC News-ը: Միաժամանակ, Թրամփը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել վիճարկել քվեարկության արդյունքները: Բացի […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

13:43 08.12.2020

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր  էլ հետաձգվեց, այս անգամ պաշտպաններից մեկի՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Նա տեղեկացրել էր, որ առավոտյան ջերմությունը բարձրացել է: Ի դեպ, նախորդ նիստը չկայացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով, ինչի մասին պաշտպանը տեղեկացրել էր նախօրոք  դատարանին: […]

̰
Պատմությունը ցույց է տալիս՝ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման պարտված կարգավիճակում, հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան

13:15 08.12.2020

Անցած շաբաթ Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանի միջանցքում լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են որոշման պատճառների մասին և հարցրել՝ արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ «Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են […]

̰
«Հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները». Գարեգին Բ

13:12 08.12.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ. «Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր […]

̰
Եվրամիությունը մարդու իրավունքների ոլորտում պատժամիջոցների գլոբալ ռեժիմ է ընդունել

12:48 08.12.2020

Եվրամիությունը մարդու իրավունքների ոլորտում պատժամիջոցների գլոբալ ռեժիմ է ընդունել: Համաձայն կառույցի կայքում հրապարակված որոշման՝ պատժամիջոցների նոր ռեժիմը թույլ կտա ԵՄ-ին «ամբողջ աշխարհում թիրախավորել անհատներին, կազմակերպություններին, պետական և ոչ պետական սուբյեկտներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների համար»։ Նշվում է, որ նոր ռեժիմի կիրառման դեպքում կգործի ֆիզիկական անձանց ուղևորությունների արգելք և ԵՄ-ի տարածքում […]

̰
Իշխան Սաղաթելյանը մինչև ժամը 17.00-ն խաղաղ անհնազանդության ակցիաներ անցկացնելու կոչ է արել

12:35 08.12.2020

17 կուսակցությունների կողմից ձևավորված «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր մինչև ժամը 12.00-ն ժամանակ էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար: Քանի որ վարչապետը պահանջված ժամկետում հրաժարական չի տվել, շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնել մինչև ժամը 17.00-ն:

̰
Արցախի կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում

12:17 08.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ԱՀ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու տեխնոլոգիական ոլորտը: Այդ համատեքստում […]

̰
«Այրվածքաբանության ազգային կենտրոնի» տնօրենի ժ/պ է նշանակվել Արթուր Բերբերյանը

11:46 08.12.2020

ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

̰
Ռազմագերիների հարցով քննարկումը փակ կամ բաց ռեժիմով անցկացնելու հարցը՝ տարաձայնությունների առիթ. «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» քառօրյան սկսել են վիճաբանությամբ

10:51 08.12.2020

ԱԺ-ում մեկարկել են հերթական քառօրյա նիստերը: Խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է օրակարգը, որում ընդգրկված է 27 հարց: Այնուհետ նա ներկայացրել է պատգամավորների 1/5-րդի առաջարկը, այն է՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող` հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: Այն կարող է ընդունվել պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Լիլիթ Մակունցը հայտնել […]

̰
̰
ՀՀ ու ԱՀ ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց

23:43 07.12.2020

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: «Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու […]

̰
Գիտնականները մոդելավորել են Lուսնի ծագումը

23:16 07.12.2020

Երկու մոլորակների բախման արդյունքում Երկրի արբանյակի ծագման վարկածը փորձարկվել է նոր ալգորիթմի միջոցով: Բրիտանացի գիտնականները կարծում են, որ Լուսինը կարող է առաջացած լինել մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Թեյա հիպոթետիկ մոլորակի հետ Երկրի բախման արդյունքում: Այս մասին հայտնում է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Թեյան հիպոթետիկ մոլորակ է, որը ձևավորվել է 4,6 […]

̰
Լավրովը խոսել է Կովկասը կայունության տարածաշրջանի վերածելու հեռանկարից, Այվազյանը՝ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքից

22:51 07.12.2020

Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Նա այսօր հանդիպել է ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը նախ հիշատակել է Սպիտակի երկրաշարժի տարելիցը և ցավակցություն հայտնել այս կապակցությամբ: Այնուհետև կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, իսկ ավարտին հանդես եկել մամուլի ասուլիսով: Կողմերը շեշտել են, որ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

22:07 07.12.2020

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանից։ Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ:

̰
Հանրային լսումների նախաձեռնություն ԼՀԿ-ից․ ԱԺ-ում ծավալված քննարկմանը «Իմ քայլը» չի մասնակցել

21:55 07.12.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ, օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը: «Իմ քայլը» լսումներին չի մասնակցել, ներկա են գտնվել ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչներ, հանրային սեկտորի այլ ներկայացուցիչներ: Լսումները տևել են մոտ 6 ժամ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արա Այվազյանի խոսքը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը

20:19 07.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը. «Շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերի համար։ Այս կարգավիճակում իմ առաջին այցի ընտրությունը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների խորքային կապերի, բազմադարյա բարեկամության և եղբայրության ավանդույթների վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մեր հարաբերությունների էությունն իր մշտական արտացոլումն է գտնում տարբեր մակարդակներում` սկսած […]

̰
ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է դեկտեմբերի 8-ին գումարվող նիստերի օրակարգային նախագծերը

19:07 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

18:52 07.12.2020

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են  այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումները: ՀԱՊԿ […]

̰
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահը հայտնում է Հայաստանում քաղաքական նոր ուժ ձևավորելու մասին

18:25 07.12.2020

Հայաստանում քաղաքական նոր ուժ է ձևավորվում: Այս մասին հայտարարել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանը: Նա հանդես է եկել տեսաուղերձով, նշելով, որ ձևավորում են թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները նկարահանումներ են կատարել ԱԹՍ-ների ստեղծման մասին

15:58 07.12.2020

Թուրքիայում ձերբակալված НТВ-ի լրագրողները նկարահանում էին պատմություններ COVID-ի ու անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին, РИА Новости-ին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Կոշարնիցկայան: Ինչպես ավելի վաղ հայտնել էին НТВ-ի մամուլի ծառայությունից՝ «Կենտրոնական հեռուստատեսության» հաղորդման աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել էին Թուրքիայում և այլևս կապի դուրս չէին եկել: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը РИА Новости-ին հայտնել […]

̰ ̰
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

15:42 07.12.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին  համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության […]

̰
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել

15:21 07.12.2020

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի խախտումն  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը,  […]

̰
Արա Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է, որ Ադրբեջանում գերիների նկատմամբ վայրագություններ են դրսևորում

15:13 07.12.2020

Արդեն որոշ մանրամասներ են հայտնի ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների քննարկումների բովանդակությունից։ Խոսելով նոյեմբերի իննի համատեղ եռակողմ հայտարարության մասին՝ Լավրովը շեշտել է, որ այն դադարեցրել է պատերազմը, ապահովել պայմանավորվածությունները, որոնք թույլ են տալիս փախստականներին ու ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև ստեղծել պայմաններ տնտեսության վերականգնման, հումանիտար խնդիրների լուծման համար: «Մենք իրապես կարող ենք պայմաններ […]

̰
Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր է դուրս գալիս թեժ փուլից

15:05 07.12.2020

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռ գտնվում է թեժ փուլից դուրս գալու ընթացքում: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների բացման ժամանակ: «Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության […]

̰
Վանաձորի 48-ամյա բնակչի կողմից թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու և իրացնելու գործից անջատված մասն ուղարկվել է դատարան

14:24 07.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու, ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի՝ 48-ամյա բնակիչը 2020թ. հունիսի 26-ին իր համաքաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վերջինիս համար 140.000 ՀՀ դրամ գումարով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու շուրջ: […]

̰
Տիխանովսկայան պատրաստ է ղեկավարել Բելառուսը 45 օր

14:02 07.12.2020

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պատրաստ է երկիրը ղեկավարել անցումային ժամանակաշրջանում՝ 45 օրվա ընթացքում, այս մասին նա հայտարարել է TUT.BY-ին տրված հարցազրույցում: Տիխանովսկայայի խոսքերով՝ 45 օրն այն նվազագույն ժամանակահատվածն է, որն անհրաժեշտ է երկրին նոր ընտրություններ անցկացնելու համար: Նա չի բացառել, որ այդ ժամանակը կարող է երկարաձգվել, սակայն նշել է, որ ընտրությունների անցկացումն ընդդիմության […]

̰
BACK_TO_TOP