13:31 07.12.2020
Տեղի է ունենում աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։
12:48 07.12.2020
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երեւան: Մինչեւ Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 11-ը: Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր […]
12:45 07.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից, այն 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 195 միլիոն 701 հազար խորանարդ մետր ջուր, […]
12:40 07.12.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են խորհրդարանական լսումներ, օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է 13 կետից կազմված իրենց ճանապարհային քարտեզը, որից հետո ներկաները զեկուցողին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Լսումների ավարտին ներկաներին ելույթների հնարավորություն կտրվի, որի համար հերթագրվել է ավելի […]
11:38 07.12.2020
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 36 պացիենտ: Այս մասին հայտնում է stopcov.ge-ն։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվ կազմում է 1 540: Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 2 501 նոր դեպք, ապաքինվել է 3 988 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 164 976 դեպք,ապաքինվել է 137 499 պացիենտ, մահացել՝ 1 540-ը:
09:41 07.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի […]
21:00 06.12.2020
Մինսկի ոստիկանությունը ավելի քան 300 մարդու է ձերբակալել չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։Այս մասին հայտնել է Մինսկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Քաղաքացիները մեղադրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման կարգը խախտելու մեջ։ Նրանց նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել ։ Ձերբակալվածներից մի քանիսը կենթարկվեն քրեական պատասխանատվության։
20:40 06.12.2020
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման […]
17:09 06.12.2020
«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։ Այս մասին ֆեյսբուքյան […]
15:59 06.12.2020
Երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության,ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏՀԿ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հարցերի լայն շրջանակը:Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Տեղի կունենա կարծիքների բովանդակային փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարարության և Հայաստանի արտգործնախարարության 2020-2021 թվականների […]
14:05 06.12.2020
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի կողմնակիցները հակակառավարական բողոքի ցույցի են դուրս եկել Քիշնևի կենտրոնում, նրանց պահանջում են նախարարների կաբինետի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հաղորդում է Ռիա Նովոստին։ Ավելի վաղ Մայա Սանդուն դիմել էր Մոլդովայի բնակիչներին՝ բողոքի ձայն բարձրացնելով հասնել կառավարության հրաժարականին, որը, ըստ նրա, չի կարողանում հաղթահարել համաճարակային և տնտեսական ճգնաժամը,ինչպես նաև պահանջել երկրում […]
13:50 06.12.2020
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթօրյա մամուլի հաղորդագրությունում:Այս մասին տեղեկացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը․ «Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային […]
12:04 06.12.2020
Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ Տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ։
23:13 05.12.2020
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը առաջընթաց են արձանագրել Brexit-ից հետո ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններում, սակայն տարաձայնությունները պահպանվում են նույն երեք ոլորտներում, ինչ նախկինում, ուստի բանակցությունները որոշվել է շարունակել կիրակի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Բրյուսելում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ հայտարարությունը։ […]
20:34 05.12.2020
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ պատմությունը գրվում է փաստերով և կոշտ քննադատության է ենթարկվում վարչապետն ու գործող կառավարությունը: Նաև ասվում է, որ երրորդ նախագահի գրասենյակն այս ու կարևոր այլ հարցերին առաջիկայում առավել հանգամանորեն կանդրադառնա: «Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո […]
20:26 05.12.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ մեղադրանքներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով՝ արձագանքելով դիվանագիտական հարթակում ձախողման մեղադրանքներին ու խոսել հետագա անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:40 05.12.2020
Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել AS պարբերականին՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ այդ թվում հայ-ադրբեջանական պատերազմին: «Բարդ էր․ մարզիչը փորձում է մոտիվացնել իր ֆուտբոլիստին՝ նպատակներին հասնելու համար, բայց մոտիվացնել մի խումբ մարզիկների, որոնք այլ առաջնահերթություններ ունեն, քանի որ սպորտը մղվել է 2-րդ պլան, չափազանց դժվար է: Կային անձնական իրավիճակներ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն […]
17:14 05.12.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերի գծով օգնական Քլարք Կուպերը:Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։ «Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- ասել է Կուպերը: Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել:
16:12 05.12.2020
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով: «Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը: Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ […]
16:00 05.12.2020
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: «Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման գործում առաջընթացը, ներառյալ՝ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,-նշվում է […]
14:47 05.12.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է ՉԺՀ-ի հետ մշակութային փոխանակումների հինգ ծրագիր, քանի որ դրանք, իբր, օգտագործվում են Պեկինի կողմից քարոզչական նպատակներով: «Պետդեպարտամենտը դադարեցնում Է Չինաստանի հետ հինգ ծրագիր, որոնք նշված են՝ որպես մշակութային փոխանակումներ», – ասված է Պոմպեոյի ՝ ուրբաթ երեկոյան տարածված հայտարարության մեջ: Միակողմանի միջոցառումները վերաբերում են Չինաստան քաղաքական […]
13:16 05.12.2020
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը մտադիր է իր նոր վարչակազմում նախարարների կաբինետը ձևավորել տարբեր գենդերային և ռասսայական պատկանելության թեկնածուներով, – այսպիսի հայտարարությամբ է նա հանդես եկել ուրբաթ օրը Ուիլմինգտոնում/Դելավերի նահանգ/: Ելույթի ժամանակ նրան հարց են ուղղել՝ արդյո՞ք նախագահը պատրաստ է խոստանալ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության և Պենտագոնի ղեկավարները կլինեն աֆրոամերիկացիներ: Նախագահը խոստացել է, որ իր […]
12:40 05.12.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին: Անդրադարձել է պատերազմի սանձազերծմանը, դիվանագիտական հարցերին, խոսել հետագա անելիքների մասին: Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ մեղադրանքների անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով՝ արձագանքելով դիվանագիտական հարթակում ձախողման մեղադրանքներին։ Վարչապետի խոսքով՝ իրենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի […]
11:42 05.12.2020
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի իրականացնել նաև դեղատներում, հայտնում է Aliq.ge-ն։ Այս դեպքում դեղատունը պետք է համապատասխանի տվյալ պայմաններին: Սա արվում է` պրոցեսն առավել հասանելի դարձնելու համար: «Ամեն ինչ հնարավոր է, մենք հետևում ենք այս փուլում: Թեստավորումը լայնամասշտաբ է դարձել, մինչ հիմա ունեինք 30 հաստատություն, […]
10:22 05.12.2020
Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից: Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: «Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել: […]
23:55 04.12.2020
Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է, գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում ռացիոնալ դաշտում ընտրություններ կազմակերպելու համար։ Այս մասին «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող […]
22:42 04.12.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսնանոյի» նախկին ղեկավար Անատոլի Չուբայսին նշանակել է միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ճշտել է, որ այդ պաշտոնում Չուբայսը չի լինի ոչ պետական ծառայող, ոչ նախագահի վարչակազմի աշխատակից: Ավելի վաղ դեկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Չուբայսը […]
21:50 04.12.2020
Աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ուղեկցությամբ այցելեց «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ: Նախարարն այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկվեցին առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը: Նախարարը ներկայացրեց Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում […]
20:28 04.12.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին եւ բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: