17:55 04.12.2020
Ամերիկյան կենսատեխնիկական Moderna ընկերությունը մտադիր է դեկտեմբերին թողարկել կորոնավիրուսային պատվաստանյութի 20 միլիոն դոզա: 2021 թվականին նախատեսվում է դեղաչափը 500 միլիոնից հասցնել մեկ միլիարդի: Ընկերությունը մարտի վերջին կարող է պատվաստանյութեր տրամադրել ԱՄՆ-ում մինչև 60 միլիոն մարդու, իսկ երկրի սահմաններից դուրս՝ 12,5 միլիոն մարդու պատվաստման համար, գրում է The Wall Street Journal-ը: Moderna-ի ներկայացուցիչները հայտնել են, որ […]
16:31 04.12.2020
Հետպատերազմյան փուլում վերագնահատելով իրավիճակն ու ի հայտ եկած հարցերը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկումներ է անցկացնում մի շարք խնդիրների շուրջ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջնահերթություններից են քաղաքացիական պաշտպանության հարցերը: Դրանք վերաբերում են թե տեխնիկական հագեցվածությանը, թե ապաստարաններին, թե քաղաքացիների իրազեկվածությանը: «Մեր նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում […]
15:52 04.12.2020
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Թուրքիայի իշխանությունների հետ՝ պարզաբանելով ռուս լրագրողների հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունները, ТАСС-ի Telegram ալիքի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Լրագրող Ալեքսեյ Պետրուշկոյին և օպերատոր Իվան Մալիշկինին ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայում: Դեկտեմբերի 3-ին նրանք խմբագրությանը զեկուցել են Ստամբուլի արվարձաններից մեկում իրենց պահելու մասին և այլևս կապ չեն հաստատել:
15:44 04.12.2020
Ռուս խաղաղապահները և մարդասիրական առաքելությունը համաձայնեցնում են իրենց գործողությունները Լեռնային Ղարաբաղում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) գլխավոր չկա, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները […]
15:00 04.12.2020
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայրենակիցներին ուղղված ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության` ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով և տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը` մենք, այնուամենայնիվ, […]
14:53 04.12.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և միջազգային հեռախոսազրույց կանցկացնի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր Պուտինը նաև օրվա երկրորդ կեսին խորհրդակցություն կունենա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և երեկոյան մենք ակնկալում ենք միջազգային հեռախոսազրույց»,- ասել է նա:
13:35 04.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Վարչապետ Փաշինյանը հանդես […]
12:49 04.12.2020
Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Նախագահ Ռոհանին շեշտել է ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան և դրանից բխող խնդիրները կանխելու անհրաժեշտությունը:
12:36 04.12.2020
Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կներկայացվի մյուս կողմի ուշադրությանը», -հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
12:33 04.12.2020
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը` IOTA-ն, հրապարակել է հոդված Հայաստանում COVID-19-ի տնտեսական մարտահրավերների և հակազդման քայլերի վերաբերյալ։ Կորոնավիրուսի համավարակը անսպասելի մարտահրավեր նետեց ինչպես աշխարհին, այնպես էլ Հայաստանին: Առողջապահական ահռելի խնդիրներից բացի, ի հայտ եկան տնտեսական և սոցիալական խոչընդոտներ: Համավարակի պայմաններում հարկադիր անգործության մատնվեցին տնտեսության զգալի ճյուղեր` պետության համար ռիսկային դարձնելով հարկերի հավաքագրումը: Այս իրավիճակում ՀՀ պետական […]
10:00 04.12.2020
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են։ ԿԸՀ-ն ամփոփել է տվյալները՝ համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանի 150 մանդատից ստացել է 90-ը: Մնացած 60 ձայները բաշխվել են ընդդիմադիր 8 կուսակցությունների միջև: Այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը գերազանցել է իր իսկ ռեկորդը և կարողացել երրորդ անգամ պահել իշխանությունը՝ հաղթելով մեծամասնական բոլոր շրջաններում և ստանալով ընտրողների […]
22:11 03.12.2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը․ «Շնորհակալություն տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը՝ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։ 2020 թվականը նշանավորվեց կորոնասիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից […]
19:27 03.12.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։
19:21 03.12.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է վարչապետի իր թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ […]
18:54 03.12.2020
Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք վստահեցրել են, որ անցումային ժամանակահատվածից հետո Մանուկյանն իր թեկնածությունը չի առաջադրելու հաջորդ ընտրություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
17:31 03.12.2020
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան են մտել միանգամից ինը կուսակցություններ, ինչը թույլ է տվել ընդդիմությանը ստանալ 60 մանդատ։ «Երկրի այդպիսի նվաճումը պետք է օգտագործվի»,- գտնում է իշխող կուսակցությունը: «Ընդդիմությունը պետք է որոշում կայացնի՝ ելնելով պետության, այլ ոչ թե կուսակցության շահերից»,- նշել է ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ Վրաստանի միջազգային և ռազմավարական բոլոր գործընկերները […]
16:34 03.12.2020
«Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել մեր և մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները, ղեկավարել իր գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարությունը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա չի մանրամասնել հայտարարությունը՝ նշելով, որ այդ մասին առաջիկայում ասուլիս կհրավիրեն: Հարցին, թե հաջորդ ընտրություններին Վազգեն Մանուկյանը մասնակցելո՞ւ է, վստահեցրել է, […]
16:00 03.12.2020
1992 թվականին ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ն ընդունվել է որպես Հաշմանդամների միջազգային օր: Ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվում են հաշմանդամների խնդիրների վերաբերյալ միջոցառումներ նրանց պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Վերջին 2 տարում առողջապահության նախարարությունը բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել` ընդլայնելով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման անվճար ծառայությունները: Մասնավորապես, […]
15:59 03.12.2020
«Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի կողմից կատարվում է ԼՂ տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները»,- ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա նշեց, որ իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ստանալու նպատակով բոլոր դիտակետերում աշխատում են տեսահեռարձակման […]
15:45 03.12.2020
Իտալիայում կառավարությունն արգելել է դեկտեմբերի 21-ից հունվարի 6-ը շրջանների միջև ճանապարհորդությունները: Այս մասին հայտնում է Corriere Della Sera-ն դեկտեմբերի 3-ին։ «2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2021 թվականի հունվարի 6-ն արգելվում է տարբեր մարզերի կամ ինքնավար մարզերի տարածքների միջև ազգային տարածքի սահմաններում ցանկացած տեղաշարժ, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 25-ի և 26-ի և 2021 թվականի հունվարի 1-ի […]
15:41 03.12.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանն ազատվել է Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ […]
15:34 03.12.2020
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Դրան կհաջորդեն մի շարք նշանակումներ: ԺՀՄԻԳ-ի նոր տնօրեն կլինի Մատեո Մեկաչին, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ՝ Թերեզա Ռիբեյրուն և ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն կոմիսար՝ Կայրաթ Աբդրահմանովը: Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը բացելով՝ Էդի Ռաման […]
14:18 03.12.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ասել է, որ իր պարտքն է համարում պաշտպանել ԱՄՆ ընտրական համակարգը, որը, նրա կարծիքով, ենթարկվել է «համակարգված հարձակման»: Ամերիկացի առաջնորդը 46 րոպե տևողությամբ տեսաուղերձ է տեղադրել իր Facebook- ում, որի սկզբում նշել է, որ այդ ելույթը, հնարավոր է, «ամենակարևորն է իր բոլոր ելույթների մեջ»: «Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես […]
13:27 03.12.2020
Նախարար Մեսրոպ Առաքելյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Մեզանում այսօր՝ առավել քան երբևէ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայական են։ Ուստի, նրանց սոցիալական ներառումն ապահովող ծրագրերին զուգահեռ մեր կողմից նախատեսված են նաև հատուկ […]
12:47 03.12.2020
Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն տրամադրված է պաշտպանական հաջորդ բյուջեի վրա վետո դնելուն, եթե օրենսդիրները չհանեն հաղորդագրություններում պատշաճության մասին օրենքի 230-րդ հոդվածը, որն օգնում է սոցիալական ցանցերին խուսափել օգտատերերի հրապարակումների համար պատասխանատվությունից և իրականացնել դրանց նկատմամբ խմբագրական քաղաքականություն։ «Այո, նախագահը լուրջ է վերաբերվում դրան», […]
11:13 03.12.2020
«Մենք ուժեղացնում ենք մեր գործնական և քաղաքական աջակցությունը Վրաստանին: Քննարկմանը մասնակցել են Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները: Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են և զգալի ներդրում ունեն առաքելություններում: Մենք քննարկել ենք նրանց բարեփոխումների օրակարգը և ամրապնդում ենք գործնական և քաղաքական աջակցությունը: ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները համաձայնել են Վրաստանի համար նորացված փաթեթի ընդունմանը», – […]
23:18 02.12.2020
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձան […]
21:38 02.12.2020
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ս.թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր:
21:26 02.12.2020
Սիրիացի թրքամետ վարձկանների 900 հոգանոց մի խումբ Ադրբեջանից Սիրիա է վերադարձել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը՝ SOHR-ը՝ վկայակոչելով իր վստահելի աղբյուրները: Աղբյուրի տվյալներով՝ նոր ժամանած սիրիացի վարձկանների՝ վարձկանների խումբը վերադարձել է Սիրիա, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը: Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային […]
20:57 02.12.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցին։Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից […]