14:05 06.12.2020
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի կողմնակիցները հակակառավարական բողոքի ցույցի են դուրս եկել Քիշնևի կենտրոնում, նրանց պահանջում են նախարարների կաբինետի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հաղորդում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Մայա Սանդուն դիմել էր Մոլդովայի բնակիչներին՝ բողոքի ձայն բարձրացնելով հասնել կառավարության հրաժարականին, որը, ըստ նրա, չի կարողանում հաղթահարել համաճարակային և տնտեսական ճգնաժամը,ինչպես նաև պահանջել երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն հայտարարել են բողոքի ցույցին միանալու մասին:
Սանդուի կողմնակիցները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ հրապարակում։ Քիշնեւի կենտրոնում երթեւեկությունը արգելափակվել է: Ցույցի մասնակիցները Քիշնև են եկել երկրի տարբեր մարզերից:
Մոլդովայի խորհրդարանն այս շաբաթ կրճատել է նախագահի լիազորությունները՝ տեղեկատվության և անվտանգության ծառայությունների վերահսկման ուղղությամբ: Սանդուն այս քայլն անվանել է «գործող իշխանությունը յուրացնելու փորձ» գործող նախագահ Իգոր Դոդոնի և նրան սատարող սոցիալիստական կուսակցության կողմից։ Այս որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում:
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...