TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ օրակարգում ընդգրկվեցին պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծերը

16:50 17.11.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ելույթ ունեցավ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում այս նախագծերը ընդգրկելու համար Արտակ Մանուկյանը բոլորին խնդրեց կողմ քվեարկել՝ նախագծերի կարևորությունից […]

̰
ԱԺ-ի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվեցին ևս երկու նախագծեր

16:26 17.11.2020

ԱԺ-ում քվեարկության դրվեց և 68 կողմ, 1 դեմ ձայներով ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Քվեարկության դրվեց դարձյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին […]

̰
 ԱԺ-ում այսօր հերթական նիստը սկսվել է ստեղծված իրավիճակի շուրջ բանավեճով

16:10 17.11.2020

ԱԺ-ում այսօր հերթական նիստը սկսվել է ոչ թե օրակարգի հարցերի քննարկմամբ, այլ ստեղծված իրավիճակի շուրջ բանավեճով: Ընդդիմությունը հանդես է եկել վարչապետի հրաժարականի, եռակողմ հայտարարության քննարկման նպատակով արտահերթ նիստ անցկացնելու պահանջներով, որոնց արձագանքել է իշխանությունը: Ի վերջո՝ նիստը վերածվել է վիճաբանության: Իսկ բուն օրակարգի հարցերը քննարկելուց առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում […]

̰
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը

16:00 17.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ջանքերն ու կարողությունները կներդնի՝ զարգացնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Թեև մեր […]

̰
Կրեմլը նշել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների հիմնական արդյունքները

15:59 17.11.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների հիմնական արդյունքները, ասել է, որ ամենաարժեքավորն այն է, որ «զենքերը լուռ են», և մարդիկ չեն մահանում: «Պետք է դիմել ռազմական փորձագետների, բայց առաջին հերթին, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լուռ են: Սա է հիմնական արդյունքը: Մարդիկ չեն մահանում: Սա ամենաարժեքավոր […]

̰
Ուկրաինան կալանք է դրել Ղրիմ թռչող 44 ռուսական ինքնաթիռի վրա

15:50 17.11.2020

Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի դատախազությունը, որը գտնվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի կազմում, կալանք է դրել ռուսական ավիաընկերությունների 44 ինքնաթիռների Ղրիմ թռիչքների համար, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը: «Դատախազության պահանջով կալանք է դրվել օկուպացված Ղրիմ թռչող խախտում կատարած 44 ինքնաթիռների վրա»,- իր Telegram ալիքում հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ իրավապահները […]

̰
Կառավարությունում ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական հնարավոր չէ․ Լենա Նազարյան

15:45 17.11.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ամփոփիչ ելույթում նշեց՝ ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախ և առաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, որից հնարավոր չէ հրաժարվել, և ինքը ևս ընդունում է դա։ «Հենց այս պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30․000 զինվորականների կյանք է փրկվել, ու նրանք հո դա […]

̰
«ՀՀ քրեական օրենսգիրք-օրենք»-ի նախագիծն ընդգրկվեց ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում

15:43 17.11.2020

ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք-օրենք»-ի նախագիծը՝ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Դեմ և ձեռնպահ գտնվողներ չեղան,  72 կողմ ձայներով որոշումն ընդունվեց։ 2-րդ բաժնի հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք-օրենք» նախագիծն էր։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը առաջարկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում թողնել այս նախագիծը […]

̰
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի տեսնում ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունը վերաշարադրելու փորձեր

15:38 17.11.2020

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վերանայումը կանխելու համար։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա մենք չենք տեսնում տարածված հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր… Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի փորձեր տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

̰
Թրամփին համոզել են զերծ մնալ Իրանում միջուկային օբյեկտի հարվածից. NYT

15:27 17.11.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 12-ին կայացած խորհրդակցությանը համոզել են զերծ մնաց ուրանի հարստացման համար նախատեսված Իրանի Նաթանզում ստորգետնյա գործարանին հարվածելու մտքից: Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներկայիս և նախկին պաշտոնյաների չորս աղբյուրների: Ըստ նրանց տվյալների՝ Թրամփը, անցյալ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հետաքրքրվել է, թե առաջիկա շաբաթների […]

̰
Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2․5 տարվա համար․ Լիլիթ Մակունց

15:11 17.11.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, իր ելույթում իշխող կուսակցությանը դիմելով, նշեց, որ իշխանությունը որևէ բարեփոխում անելու էներգիա և ռեսուրս չունի։ «Հասկացեք, որ դուք չունեք այդ կարողությունները, հասկացեք, որ մենք պետություն ենք կորցնում և ձեր քայլը արեք։  Կապիտուլյացիայի փաստաթուղթը չեք ուզում քննարկել, շատ լավ, դրա հետևանքները չեք ուզում քննարկել, շատ լավ, ես հասկանում եմ՝ ինչու […]

̰
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունն Արցախի շուրջ համաձայնությունների վերաբերյալ

14:48 17.11.2020

«Տարօրինակ է լսել ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է նրանց տեղեկացնել Ղարաբաղի հետ կապված համաձայնությունների մասին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մանրամասները դիվանագիտական խողովակներով հայտնել ենք»,- նշել է նա։

̰
Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ին և Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի և ԼՂ-ի վերաբերյալ

14:41 17.11.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան դրանք: «Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական ​​գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցերով կանոնավոր շփումներ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին կարևորել է ՌԴ դերակատարությունը խաղաղության հաստատման գործում

14:35 17.11.2020

Այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի […]

̰
Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ը կմիանա ԼՂ-ում կատարվող աշխատանքներին. Լավրով

14:27 17.11.2020

Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները, հետևելով ԿԽՄԿ-ին, կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով ենք, որ այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին ՄԱԿ-ի կառույցները, կմիանան: Նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում կան նաև մշակութային ժառանգության պահպանման սուր խնդիրներ: Եվ այստեղ […]

̰
Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, ցավոք, դուք հիմա զբաղված եք ցավի կապիտալիզացիայով․ Ռուբեն Ռուբինյան

14:21 17.11.2020

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ելույթում նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, դժվար է բառերով ներկայացնել։ Նրա խոսքերով՝ ստեղծվել է մի իրավիճակ և, որքան էլ, որ դժվար է, այսօր պետք է ամփոփենք տեղի ունեցածը և նայենք առաջ։ «Այս կառավարությունը, բոլոր պատասխանատուները, անկախ նրանից ով ո՞ր […]

̰
Մայք Պոմպեոյի այցի օրը Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա կանցկացնի

13:53 17.11.2020

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան կատարելիք այցի օրը նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել: Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան՝ անցկացվելու է լուռ ակցիա: Տեղեկացնում է aliq.ge-ն: «Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, օպերայի շենքից մինչև Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Ռուսթավելիի մետրոյից Ֆիլհարմոնիայի և Մելիքիշվիլիի ուղղությամբ 2 մետր հեռավորությամբ ակցիայի մասնակիցները կկանգնեն, ովքեր ստիկերներ […]

̰
Ի՞նչ էիք ուզում քննարկել այդ լարված իրավիճակում, հիմա այդ բոլոր հարցերը կարող ենք քննարկել․ Լենա Նազարյան

13:48 17.11.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե այն համաձայնությամբ, որ ստորագրված հայտարարությունը քննարկելու և դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ պետք է գումարեր, ինչո՞ւ այն տեղի չունեցավ։ Լենա Նազարյանն էլ նշեց, որ եղել է խորհրդի նիստ, ինքը վարել է այդ նիստը, և քվորում […]

̰
ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի այնքան կամք, ամրություն, որ սադրանքներին չտրվի․ Վաղարշակ Հակոբյան

13:25 17.11.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնի ելույթներն ուղղված են հայ ժողովրդին և ովքեր կասկածում են հայ ժողովրդի լայնախոհության վրա, մոլորյալներ են։ «Ես ուզում եմ բոլորս գիտակցենք, որ այս ամբիոնից նման հռետորաբանությունն անուղղակիորեն բախումների կոչ է։ ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի […]

̰ ̰
Պատերազմն ավարտվեց, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո․ Գորգիսյան

11:56 17.11.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ելույթները մեկնարկեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Ըստ նրա՝ կարևոր են այն քայլերը, որոնք պետք է կյանքի կոչվեն այս իրավիճակում։ «Պատերազմն ավարտվեց, ցավոք, մենք պարտվեցինք, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ցանկացած պատերազմի ավարտ նշանակում է հետհաշվարկ՝ մինչ հաջորդ պատերազմ։ […]

̰
Ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստանի» պահանջը

11:50 17.11.2020

ՀՀ ԱԺ ամբոնից մտքեր փոխանակելու համար նախ ելույթներ ունեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեսել են այն կադրերը Քարին տակ գյուղից մեր զինվորների դիերով։ Հարգելի՛ հայրենակիցներ, այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ հարց այս դահլիճում, մենք որևէ բարոյական իրավունք […]

̰
Վրացի փորձագետները կոչ են անում ամերիկյան զորքեր տեղակայել Վրաստանում

11:31 17.11.2020

ԱՄՆ  պետքարտուղար Մայք Պոմպեոյի Վրաստան այցին ընդառաջ անվտանգության և արտաքին քաղաքականության վրացական փորձագիտական համայնքը կոչ է արել նրան Վրաստանում մշտական հիմունքով ամերիկյան զորքեր տեղակայել։ ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրված բաց նամակը ստորագրել է 50 մարդ, ներառյալ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, հետազոտողներ, նախկին դեսպաններ և Վրաստանի կառավարության նախկին անդամներ, այդ թվում՝  պաշտպանության նախարարներ: «Վերջին տարիներին Հարավային Կովկասի և Սև […]

̰
ԱԺ-ում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը

11:16 17.11.2020

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի մեկնարկին ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Նիստին 3 խմբակցություններն էլ մասնակցում են։ Գրանցվեցին 81 պատգամավորներ, քվորումն ապահովվեց։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց ԱԺ 7-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ «Օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ-ի որոշման նախագծի […]

̰
Կիպրոսի արտգործնախարարը մտավախություն ունի, որ Թուրքիան կարող է բռնակցել կղզու հյուսիսը

11:14 17.11.2020

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը վախենում է, որ Թուրքիան, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, կարող է բռնի կերպով անեքսիայի ենթարկել կղզու հյուսիսային մասը մինչև 2023 թվականը, եթե մինչ այդ կիպրական խնդիրը չհանգուցալուծվի: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ցավոք սրտի, Կիպրոսի օկուպացված տարածքները, Սիրիայի հյուսիսային տարածքները, Իրաքի հյուսիսային շրջանները բոլորը թիրախ են […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր կժամանի Վրաստան

09:50 17.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր կժամանի Վրաստան։ Այցի շրջանակներում Պոմպեոն հանդիպումներ կանցկացնի նոյեմբերի 18-ին: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և  արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի,  ինչպես նաև պատրիարք Իլյա Երկրորդի հետ: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կանցկացնի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ պետքարտուղարի այցի շրջանակներում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում կքննարկվեն […]

̰
Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց ԼՂ  հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյառիտուի միջնորդությունը

08:24 17.11.2020

Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Ինյառիտուն ընդգծել է փախստականների ընտանիքներին մարդասիրական օգնության ցուցաբերման անհրաժեշտությունն ու միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքորոշման պահպանման կարևորությունը, որպեսզի ԼՂ հակամարտությունը հայտնվի միջազգային հումանիտար օրակարգում։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:33 16.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վարչապետը խոսել է կայացված որոշումներից ու իշխանության պատասխանատվությունից

23:17 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան առցանց հարցազրույց է տվել հայկական 12 լրատվամիջոցների, պատասխանել ներքաղաքական զարգացումներին ու պատերազմին վերաբերող հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ տուժածի վիճակը միջին ծանրության է

22:43 16.11.2020

Նոյեմբերի 16-ին` ժամը 21։03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լունիկ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
BACK_TO_TOP