TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ձկնորսի համազգե՞ստ», «թռնել չիմացող ԶՈՒ ավիացիայի վարչության պե՞տ»․ ՊՆ-ն հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին

22:05 16.11.2020

ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այս ընթացքում Պաշտպանության նախարարի հետ կապի մեջ եղել է թե ոչ: Քոչարյանը այս հարցին պատասխանել է քննադատական շեշտադրումներով: Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Նախարարությունը երկու […]

̰
Փոփոխության չեն ենթարկվում Իրանի և տարածաշրջանի աշխարհագրական սահմանները. Սայիդ Խաթիբզադե

20:56 16.11.2020

«ԼՂ հարցում խաղաղության շուրջ ձեռքբերված նախագծով փոփոխության չեն ենթարկվում Իրանի և տարածաշրջանի աշխարհագրական սահմանները»,- Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

̰
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի

20:28 16.11.2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: «Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների

20:15 16.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

19:35 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո երկու երկրների միջև համագործակցության օրակարգը և հրատապ հարցերը:

̰
Ի՞նչ էր ենթադրում վարչապետի՝ կեսգիշերին կատարած գրառումը․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է այն

18:47 16.11.2020

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Գրառում, որը կեսգիշերին, համենայնդեպս, սոցիալական ցանցերում, բուռն քննարկումների առիթ տվեց։ Հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ, արվեցին տարբեր վերլուծություններ ու տրվեցին բազում գնահատականներ։ Այնուհետև այդ ամենին հաջորդեցին […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

15:52 16.11.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
ԱԺ խորհրդի նիստում կքննարկվի Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը

15:45 16.11.2020

Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Հարգելի՛ պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին՝ ժ. 16:00-ին, Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, […]

̰
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. ԱԳՆ խոսնակ

15:19 16.11.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Շուշի քաղաքից հրաժարվելու հարցի՝ խաղաղ գործընթացի փաստաթղթերում ներառված լինելու վերաբերյալ հարցին․ Հարց. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեր Շուշին: Ինչպես կմեկնաբանեք՝ որ փաստաթղթերում և ինչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը: Պատասխան. Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու […]

̰
Եթե պարզվի, որ բավարար չէ վստահությունը, մենք չենք կարող մասնակցել բանակցություններին. վարչապետ

14:44 16.11.2020

Կարծո՞ւմ եք, որ հանրային վստահությունը ձեր նկատմամբ բավարար է, որ մասնակցեք ԼՂ շուրջ բանակցություններին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները նման հարց էին ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է մասնակցի բանակցություններին, բայց տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց, և եթե պարզվի, որ բավարար չէ վստահությունը, մենք չենք կարող […]

̰
Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն մտցնելը․ վարչապետ

14:30 16.11.2020

Լրագրողները վարչապետին այսօր հարց են ուղղել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հրաժարականի պահանջների մասին: Արդյո՞ք նման հարց կա իր օրակարգում, ինչին վարչապետը պատասխանել է․ «Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն մտցնելը: Ուրիշ հարց իմ օրակարգում չկա»:

̰
Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի. վարչապետ

14:20 16.11.2020

Ռուս խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը՝ հետաքրքրվել էին լրագրողները վարչապետից այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, այն Արցախի ՊԲ-ն է, նաև երբ խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, նրանց մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ զինվորների մասին է խոսքը, սա նշանակում է, որ […]

̰
Ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության. Փաշինյան

13:44 16.11.2020

Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ ճի՞շտ է, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին՝ ավելի նպաստավոր պայմաններով, եթե այո, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչո՞ւ էին ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց առաջ տեղափոխվում այստեղ: Վարչապետը պատասխանել է. «Դա բացարձակապես անհիմն է, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարությունը ստորագրելուց հետո, ինչ վերաբերում է […]

̰
ԱԺ նախագահի հետ էն, ինչ տեղի ունեցավ, ՀՀ-ում վերջին երկու տարում ոչ մի ընդդիմադիրի հետ նման բան տեղի չի ունեցել. վարչապետ

13:34 16.11.2020

Վարչապետին այսօր լրագրողները հարցրել են, թե արդյոք մտավախություն չունի, որ երկրում կարող է պառակտում մտնել, երբ թիրախավորվում են վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ: Փաշինյանը պատասխանել է. «Ես ուզում եմ հասկանալ, երբ որ ասում են՝ թիրախավորում են, ինչ են հասկանում, կարող ենք տասնյակ և հարյուրավոր օրինակներ ցույց տալ, երբ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում: ԱԺ նախագահի հետ էն, […]

̰
Ռուսական առաջարկները ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել. Փաշինյան

13:24 16.11.2020

Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են Մարգարիտա Սիմոնյանի այն հարցադրման մասին, թե ճիշտ է, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ: «Իհարկե ճիշտ չէ, ես այս ընթացքում ունեցել եմ 5 խոսակցություն ԱՄՆ ներկայացուցիչների հետ, և այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները: Ռուսական առաջարկները ամերիկյան կողմի […]

̰
Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից, այո, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին. վարչապետ

13:18 16.11.2020

Շուշիի մասին կային կարծիքներ, որ անառիկ է, և այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրատվամիջոցները վարչապետին հարց են ուղղել նաև Շուշիի անկման մասին: Վարչապետն ասել է, որ կարևորագույն քննարկումներից ու ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ, շատ են ասում, որ ուղղակի հանձնվել է: «Այսօր ԱՀ նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասում էր, որ Շուշիում 100-ից ավելի մարմիններ […]

̰
Վարչապետը՝ անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների, նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին

13:00 16.11.2020

Լրագրողներն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ վարչապետից հետաքրքրվել են նաև անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, հարց ուղղել նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նրանց թիվը հայտնի է։ Խոսքը մի քանի 100 զինվորների մասին է։ «Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ՝ ողջ-առողջ: Օրինակ՝ երեկ իմացա, որ […]

̰
Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը. վարչապետ

12:42 16.11.2020

Լրագրողները վարչապետից հետաքրքրվել են տարբեր քաղաքական ուժերի այն հայտարարությունների մասին, որ կարող են հայտարարության կետերը հայանպաստ դարձնել։ Հետաքրքրվել են, թե ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա: «Ես չեմ ստացել առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից։ Այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որն ունեցել ենք տվյալ իրավիճակում: Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը՝ […]

̰
ՀՀ նախագահը և մյուս ինստիտուտները պետք է ոչ թե չգործեն, այլ գործեն. Փաշինյանն՝ ի պատասխան Արամ Աբրահամյանի հարցի

12:32 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև «ՇԱՆԹ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին, որը հետևյալն էր. «Եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունած որոշումից, փաստաթղթից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Չե՞ք կարծում, […]

̰
ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ ու կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում. վարչապետ

12:26 16.11.2020

Պաշտոնավարման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ Ո՞րն է դա, այսօրվա ասուլիսի ժամանակ հարց են ուղղել լրագրողները: Փաշինյանը պատասխանել է. «Սեփական կետ ասելով՝ նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնել, դա է այն կետը, և դրան, ըստ էության, նախորդ հարցին ի պատասխան՝ անդրադարձա։ […]

̰
Կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին. Փաշինյան

12:00 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատերազմն իր վարած քաղաքականության հետևա՞նք է, և ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատվություն է կրում: Նշել է, որ որևէ կասկած չկա, որ ինքն է թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այն, որ կրում է պատասխանատվություն, այստեղ […]

̰
Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն․ Փաշինյան

11:53 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ […]

̰
Ի՞նչ էր նշանակում վարչապետի երեկոյան գրառումը. ասուլիսի առաջին անդրադարձը

11:25 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս առցանց ասուլիսով՝ պատասխանելով 12 լրատվամիջոցների հարցերին: Մինչ դրանց անդրադառնալը, նա խոսել է երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում արած իր գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Նա մեկնաբանել է, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են մանիպուլյատիվ մեխանիզմները գործում: Պարզաբանել է, թե ինչ է ցանկացել ասել […]

̰
Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին

23:00 15.11.2020

Նոյեմբերի 15-ին՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքի Դինամո մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 2։1 հաշվով։ Գոլերը՝ Գևորգ Ղազարյան, 34, Սարգիս Ադամյան, 86 (Հայաստան), Քազաիշվիլի, 65 (11մ) Տեսանյութը՝ Vnews.am կայքից  

̰
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների բոլոր ստորաբաժանումներն ու շտաբները տեղակայված են․ՌԴ ՊՆ 

22:07 15.11.2020

«Ռուս խաղաղապահների 9 դիտորդական կետեր տեղակայվել են  Լեռնային Ղարաբաղի հարավային և հյուսիսային պատասխանատվության գոտիներում: Լաչինի միջանցքում տեղադրվել են նաև  7 ժամանակավոր դիտակետեր»,- ասված է ՌԴ ՊՆ կիրակի հրապարակված տեղեկագրում: «2020 թվականի նոյեմբերի 10-ից խաղաղապահ զորակազմի տեղակայումը կազմակերպելու համար Լաչինի միջանցքում ստեղծվել են յոթ ժամանակավոր դիտակետեր (Աղավնո, Լիսագոր, Զարիսլի ճանապարհահատվածի երկայնքով): Երեկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի […]

̰
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումն աղաղակող է․ՀՀ ԱԳՆ

21:21 15.11.2020

ՀՀ ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծման վերաբերյալ․ «Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, […]

̰
Մենք կվնասենք թուրքական միջազգային բիզնեսին,այնպես, ինչպես նրանք և Ադրբեջանը վնասեցին Արցախին և Հայաստանին․Ջոն ԴԻ

20:32 15.11.2020

Rock Aid Armenia(Ռոքն օգնում է Հայաստանին ) բարեգործական ծրագրի հեղինակ Ջոն Դին ֆեյսբուքյան  իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Իմ բոլոր հայ ընտանիքների և ընկերների համար: Ես մի գաղափար ունեմ: Եկեք բոլորս սկսենք մեկնաբանություններ գրել  թուրքական գործարար ընկերությունների Twitter-յան էջերին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է սպանել հայերին և չի ճանաչում ցեղասպանությունը: Մենք կվնասենք թուրքական միջազգային […]

̰
ՀՀ ՊՆ-ն անընդունելի է համարում տեղեկատվական մանիպուլյացիաները,որոնք առնչվում են  իսրայելական ԱԹՍ-ին

19:34 15.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել , որում ասվում է․ «Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային […]

̰
ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին

18:45 15.11.2020

Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման ախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ […]

̰
ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները քննարկել են հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքների ընթացքը

18:36 15.11.2020

Նոյեմբերի 15-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար ԶոհրաբՄնացականյանի հետ:Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Արտաքին գերատեսչության ղեկավարները  քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի   համատեղ հայտարարության իրականացման ընթացքը ,ներառյալ  հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված […]

̰
BACK_TO_TOP