15:11 17.11.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, իր ելույթում իշխող կուսակցությանը դիմելով, նշեց, որ իշխանությունը որևէ բարեփոխում անելու էներգիա և ռեսուրս չունի։
«Հասկացեք, որ դուք չունեք այդ կարողությունները, հասկացեք, որ մենք պետություն ենք կորցնում և ձեր քայլը արեք։ Կապիտուլյացիայի փաստաթուղթը չեք ուզում քննարկել, շատ լավ, դրա հետևանքները չեք ուզում քննարկել, շատ լավ, ես հասկանում եմ՝ ինչու չեք ուզում քննարկել․ ձեր ձեռքում չէ այդ քննարկման հարցը, ձեզ ասում են՝ քննարկեք, թե՝ չէ։ Բայց եկեք, օրինակ, քննարկենք «Լուսավոր Հայաստանի» ճանապարհային քարտեզը, այն 13 կետերը, թե ինչ պիտի անենք այս ընթացքում»,- ասաց Անի Սամսոնյանը։
«Այստեղ կա մի միայն մեկ մարդ, ով ուզում է ամեն գնով պահել իշխանությունը, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Որևէ քաղաքական ուժ չի ձգտում իշխանության, այս իրավիճակում մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, պիտի լինի նոր բանակցող, Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա անցնցում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս ելույթներին, նշեց, որ այս պահին կրքեր բորբոքելը խանգարում է այն նպատակներին և խնդիրների լուծման ուղիներին, որոնք այսօր առաջնային են։
«Ո՛չ իշխանություն ստանձնելը, ո՛չ իշխանության մնալը նպատակ չեն և չպետք է լինեն։ Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր հասարակության մի մասնիկն ենք և ծանր ապրումներ ունենք մեր գրանցած անհաջողությունից։ Մենք պետք է ձևակերպենք և մատնանշենք նպատակները և ուղիները։ Որոնք են դրանք, ինչ խնդիր ենք դնում մեր առջև, իհարկե, չբացառելով նաև քաղաքական փոփոխություններ, և ինչպիսի՞ քաղաքական փոփոխություններ, որո՞նք են դրանք, ի՞նչն ենք ուզում փոխել։ Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2-2․5 տարվա համար։ Եվ որպես ազգ, ժողովուրդ՝ ունենք նաև տասնյակ տարիների թերացումների և ձախողումների պատասխանատվությունը։ Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները այս պահին վարում են շատ կարևոր բանակցություններ Արցախի շուրջ՝ որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունը և պետականամետության դիրքորոշումը»,- ասաց «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը։
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...
14:08 18.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
14:00 18.06.2025
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...
13:53 18.06.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքըԻրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...