17:20 15.11.2020
Հայկական զինուժի և խաղաղ բնակչության դուրս բերումը Քարվաճառից կհետաձգվի մինչև նոյեմբերի 25 -ը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդագրության, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանին կապող ճանապարհին մարդկանց հոսքի պատճառով խցանումներ են առաջանում:
16:42 15.11.2020
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր նստավայրում ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրիյ Շուվայկինի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին ԱՀ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է զինադադարից հետո երկրում ներքին կացության համապատկերում հումանիտար իրավիճակի, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների ճակատագրի, նրանց գտնվելու վայրերի և ամենակարևորը զոհվածների դիակների […]
16:13 15.11.2020
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կոչով դիմել է հայրենակիցներին․ «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք: […]
13:27 15.11.2020
Վաշինգտոնում տեղի ունեցած ցույցի ժամանակ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումներ են տեղի ունեցել,ինչի հետևանքով 20 տարեկան երիտասարդ է վիրավորվել է։Նա դանակի հարված է ստացել մեջքի հատվածում ։Տուժածը հոսպիտալացվել է։Հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին։ Ծեքկռտուքը , որի ընթացքում ամերիկացի տղամարդը դանակահարվել է,տեղի է ունեցել Սպիտակ տնից մի քանի […]
12:15 15.11.2020
Մոլդովայի տարածքում բացվել է 2 004 ընտրատեղամաս, ևս 139 ընտրատեղամաս կգործի 26 այլ երկրներում։Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուսաստանում, որտեղ գտնվում է մոլդովացի միգրանտների մեծամասնությունը, 17 ընտրատեղամաս է բացվել այդ երկրի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համար։ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է ավելի քան 2.6 հազար դիտորդների,նրանց թվում են ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև […]
11:45 15.11.2020
Միացյալ Նահանգների գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը պահանջել է Ջորջիա նահանգում դադարեցնել ձեռքով վերահաշվարկը, քանի դեռ ընտրական հանձնաժողովները չեն անցել փոստով ստացված քվեաթերթիկների ստորագրությունների ստուգմանը , որոնք ընտրողները թողել են գրանցման ժամանակ: «Ջորջիայում ընթացող վերահաշվարկը ժամանակի կորուստ է: Դրանք չեն ցույց տալիս համապատասխան ստորագրությունների համընկնումները: Մենք պետք է դադարենք հաշվել, քանի դեռ թույլ չեն տալիս […]
23:39 14.11.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Դոնբասի բնակիչներին ռուսերենով և կրկին խոստացել է դադարեցնել պատերազմը: «Ուզում եմ դիմել մեր ուկրաինացիներին, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում։ Ուկրաինան ձեզ համար բաց է այս բառի բոլոր իմաստներով»,- ասել է Զելենսկին հիվանդանոցից տեսաուղերձի ժամանակ, որտեղ նա գտնվում է կորոնավիրուսի ախտորոշմամբ: «Պատերազմն անպայման կավարտվի, և մեզ ոչ մի հսկիչ-անցագրային կետ […]
23:24 14.11.2020
Չեզենայի համայնքը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման որոշումը։ Այս մասին հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
22:13 14.11.2020
Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ «Յասին և Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը ՝ Ասիֆը, տեղափոխվել է հիվանդանոց», – ասված է գերատեսչության […]
21:45 14.11.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, […]
20:50 14.11.2020
United Launch Alliance ընկերությունը նոյեմբերի 14-ի գիշերը Կանավերալ հրվանդանից արձակել է Atlas V ծանր հրթիռակիրը ՝ ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության NROL-101 գաղտնի արբանյակով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Արբանյակի, որի արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար, նպատակների, ուղեծրի, չափի և այլ բնութագրերի մասին ոչինչ չի հաղորդվում։ Այս տեսակի արբանյակների առաքելությունն ու հնարավորությունները գաղտնի են։ […]
20:15 14.11.2020
Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշեց Նաղդալյանը: Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
19:57 14.11.2020
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը: Ստորագրված փաստաթղթի վերջնական տարբերակից տեղյակ չեն եղել անգամ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները: Դիմումը դեռ ստորագրված չէ:
18:49 14.11.2020
Նոյեմբերի 13-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հյուրընկալել եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը:Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի […]
18:29 14.11.2020
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին:Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ-ի դեսպանությունից: Երախտագիտության խոսք հայտնելով Ղ. Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծեց, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել […]
18:20 14.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման […]
18:05 14.11.2020
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը:Այս մասին հայտնում էՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցավոք, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ […]
17:40 14.11.2020
Վրաստանում ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հերթական բողոքի ակցիան է անցկացնում Թբիլիսիում:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ինչքան էլ ցուցարարներին ցրեն, միևնույն է մենք շարունակելու են հավաքվել»,- ասել է ընդիիմության առաջնորդներից Նիկա Մելիյան: Բողոքի ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 15-ին: Մինչ այդ «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» […]
00:31 14.11.2020
«Արցախը այնտեղ ապրող մարդով է Արցախ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, պարոն վարչապետ: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Պարոն վարչապետ, ակնհայտ է, որ համաձայնագրի կնքումից հետո լինելու են պրոցեսներ, որ սա ընդամենը փաստաթուղթ է խաղաղապահների մասով, և հետագայում շատ լուրջ պրոցեսներ են լինելու: Եվ […]
23:55 13.11.2020
Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին դժգոհություն է հայտնել Շուշիում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ադրբեջանցի ընդդիմադիրը նկար է հրապարակել Շուշիից և հարց է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ինչ գործ ունեն Ռուսաստանի զինված ուժերը Շուշիում: «Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահները մտել […]
23:29 13.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:00 13.11.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 22:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 49, 49/12, 51, 59/6, 59/7, Մամիկոնյանց 41, 42, 44, 40-42 հասցեների գազասպառողների գազամատակարարումը:
22:23 13.11.2020
Ռուսաստանը Արցախում հումանիտար հարցերով արագ արձագանքման կենտրոն կստեղծի, – հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հումանիտար հարցերին վերաբերող հատուկ նիստում: Կենտրոնի ստեղծման համակարգումը կիրականացնի ՌԴ ՊՆ-ն: Նա հույս է հայտնել, որ դրան կաջակցեն միջազգային կառուցները, այդ թվում՝ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն: Նիստի ընթացքում Պուտինը որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Մենք հավաքվել […]
22:10 13.11.2020
Օրերս, կեսգիշերն անց, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի օպերատիվ խմբերը «տագնապ ազդանշանի» հետքերով մեկնել են Սեբաստիայի փողոց։ Օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները «Արդշինբակի» մասնաճյուղում բռնել են 26-ամյա մի երիտասարդի, որը, նախնական տվյալներով, փորձել էր տերմինալից գողություն անել։ Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Բացի այդ, Արտաշատի […]
20:58 13.11.2020
17 արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքն այսօր ավարտվեց: Հիշեցնենք,նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր բանակցություններ՝ հայտնի համաձայնագրի վերաբերյալ: Հանրահավաքի ավարտին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղեկացրին հանրահավաքի մասնակիցներին, որ հենց այդտեղ, Ազատության հրապարակում, ստացել են ծանուցագրեր ՀՔԾ-ից և հրավիրվել են հարցաքննության:
19:46 13.11.2020
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են»,- ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված խորհրդակցությանը ՌԴ նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը «հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը»: «Հուսով եմ, որ մենք արդեն […]
19:19 13.11.2020
Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը: Ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքը մեկնարկել է մի փոքր ուշ՝ 16.30-ին: Թե՛ մինչ հանրահավաքը, թե՛ հանրահավաքի ժամանակ ոստիկանները բարձրախոսներով շարունակում էին զգուշացնել, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, հորդորում էին ենթարկվել համապատասխան դրույթներին, հակառակ դեպքում կանցնեն համապատասխան գործողությունների: Հանրահավաքի ընթացքում ելույթներ են […]
18:27 13.11.2020
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը: «Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար […]
18:05 13.11.2020
«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
16:58 13.11.2020
Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ութ ինքնաթիռ մեկնել է Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներ տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Օդանավերը Հայաստանի օդանավակայան կհասցնեն բարձր անցանելիության 10-ից ավելի մեծ բեռնախցիկներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև 100-ից ավելի զինծառայողներ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]