TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրահավաքի կազմակերպիչներն ու աջակիցները շարժվում են դեպի Կառավարության շենք

15:35 11.11.2020

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները և նրանց աջակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարության շենք: 17 կուսակցության ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

̰
Նիդեռլանդական կոալիցիան ցանկանում է զենքի էմբարգո դնել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ

15:08 11.11.2020

Նիդեռլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար: Այդ մասին հայտնում է նիդերլանդական NOS կայքը: Հոդվածում նշված է, որ չորս կուսակցությունները արտաքին գործերի նախարարության […]

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

14:11 11.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին: «Մեկ Հայաստան» […]

̰
Բաշար Ասադը Դամասկոսում բացեց փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով միջազգային խորհրդաժողովը

13:50 11.11.2020

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում կատարում է փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով միջազգային խորհրդաժողովի բացումը:

̰
Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը. Ժոզեպ Բորել

13:28 11.11.2020

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կօգնի դադարեցնել մարդկային կորուստները և կարող է քայլ լինել տարածաշրջանում համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: «Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի […]

̰
Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանությունը բերման է ենթարկում հանրահավաքի մասնակիցներին

13:16 11.11.2020

Ազատության հրապարակում 17 քաղաքական ուժերի հանրահավաքի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում՝ պատճառաբանությամբ, որ ռազմական դրության ընթացքում չի թույլատրվում հավաքներ անցկացնելը: Այս գործողությունների ընթացքում բերման են ենթարկվել մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը: Բողոքի ցույցի մասնակից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետը սլաքները […]

̰
̰
Առաջիկա օրերին սպասվում է Պոմպեոյի այցը Վրաստան

09:19 11.11.2020

Նոյեմբերի 17-18-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Վրաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը: Պոմպեոն Վրաստանում կհանդիպի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում կողմերը նախատեսում են «քննարկել Վրաստանում և տարածաշրջանում անվտանգության միջավայրը և երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով»: […]

̰
Սիլվեստեր Ստալոնեն աճուրդի է դնում իր ժամացույցերի հավաքածուն

09:06 11.11.2020

Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն ծրագրում է Նյու Յորքում աճուրդի ներկայացնել ձեռքի ժամացույցերի իր հավաքածուից 5 նմուշ։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։ Մասնավորապես, դերասանն աճուրդի կդնի Panerai ժամացույցը, որով նա 1996 թվականին նկարահանվել է «Ցերեկային լույս» ֆիլմում, և որը գնահատվում է 40-80 հազար դոլար։ Իսկ Richard Mille RM032-TI-ը գնահատվում է 60-120 հազար դոլար։ Դրանով դերասանը երևացել […]

̰
Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոն․ Զախարովա

00:05 11.11.2020

Կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և կապ չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հետ: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեջ Անկարայի դերը սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի […]

̰
ԼՂ-ում պատերազմի դադարեցման պայմանների խախտման դեպքում ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

23:55 10.11.2020

Թուրքիան պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև կնքված հրադադարի պայմանները, հակառակ դեպքում, ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել այդ երկրի նկատմամբ: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը ՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նիստում։ «Այս գիշեր տեղի ունեցած իրադարձություններից հետո կնքված […]

̰
Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները

23:15 10.11.2020

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքբերված […]

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

21:49 10.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ

21:16 10.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարներին

20:50 10.11.2020

Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ ԳՄ անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ

20:28 10.11.2020

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր […]

̰
Ֆրանսիայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել ներքին անվտանգության խորհուրդ ստեղծել՝ ահաբեկչությանը դիմակայելու նպատակով

20:00 10.11.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիությանը կոչ է արել ներքին անվտանգության խորհուրդ ստեղծել՝ ահաբեկչությանը դիմակայելու նպատակով և պետք է արագ միասնական արձագանքեն ահաբեկչության սպառնալիքին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Եվրոպական երկրները պետք է արագ միասնական արձագանք տան ահաբեկչության սպառնալիքին: Եվրամիության ցանկացած երկրի արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքը վտանգ է ներկայացնում ամբողջ Միությանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: […]

̰
Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ ու նոր նախարարներ է նշանակել 

18:40 10.11.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք նոր նախարարների և փոխվարչապետի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել, որոնց առաջադրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը և հաստատվել է Պետդումայի կողմից: Էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Նովակը կգլխավորի փոխվարչապետի պաշտոնը: Նովակից հետո վարչությունը կգլխավորի «Ռուսհիդրո»-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Շուլգինովը: Տրանսպորտի նախարարությունը կգլխավորի «Աերոֆլոտի» ղեկավար Վիտալի Սավելևը, բնական ռեսուրսների նախարարությունը՝ Արկտիկայի գործերի նախկին […]

̰
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

18:21 10.11.2020

Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց  երկուշաբթի Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է, որ Բրյուսելը վերլուծում է համաձայնագրերի հետևանքները: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։   «Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի վերաբերյալ զեկույցները: Եվրամիությունը […]

̰
17 կուսակցությունները հայտարարություն են տարածել

17:15 10.11.2020

17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատելով իրավիճակը՝ կտրուկ անհամաձայնություն է հայտնել ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ այս պահին խիստ անհրաժեշտ են հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Կուսակցությունների խորհուրդը նաև վաղը՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաք է հրավիրել Երևանում:

̰
Թրամփը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Մարկ Էսպերին

15:51 10.11.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Մարկ Էսպերին: Նա հայտարարել է Հակաահաբեկչական ազգային կենտրոնի ղեկավար Քրիստոֆեր Միլլերին պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակելու մասին: «Քրիսը հիանալի աշխատանք կկատարի: Մարկ Էսպերը հեռացվեց: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան ծառայության համար»,- գրել է Թրամփը Twitter-ում:

̰
Պեսկովը հերքել է Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը

14:19 10.11.2020

Ղարաբաղում թուրք խաղաղապահների գտնվելու հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի նշվում, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես կարող եմ սա մեկնաբանել հետևյալով. հրապարակված հայտարարության տեքստում այս մասին ոչ մի բառ չկա, այդ մասին պայմանավորվել են երեք կողմերը, և Ղարաբաղում թուրք զինվորների […]

̰
Սաակաշվիլին ցանկանում է վերադառնալ Վրաստանում գտնվող իր բանջարանոցը

14:07 10.11.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է վերադառնալ Վրաստանում գտնվող իր բանջարանոցը: Քաղաքական գործիչն այս մասին ասել է նոյեմբերի 9-ին ՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում: Սաակաշվիլին ասել է, որ ինքը կհրաժարվի ցանկացած պետական ​​պաշտոնից, եթե ընդդիմությունը հաղթի: «Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում. հաղթանակի դեպքում ինձ ինչ էլ չառաջարկեն, ես կհրաժարվեմ: Ես ուզում եմ […]

̰
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը

13:53 10.11.2020

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը

12:59 10.11.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ այժմ ինտենսիվ հաղորդակցություն կա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև: Մենք պարզապես հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի […]

̰
Արկադի Տեր-Թադևոսյանը կոչ է արել երկրի ներսում դերակատարում ունեցող անձանց բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից

12:55 10.11.2020

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել է հայրենակիցներին՝ նշելով հետևյալը. «Այսօր առավել քան երբևէ մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։ Ես տեսնում եմ մեր հասարակության […]

̰ ̰
Արցախի նախագահն առաջիկայում ուղիղ եթերում կներկայացնի առկա իրողությունները

09:05 10.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը առաջիկայում հանդես կգա ուղիղ եթերով: «Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա մեկ ժամվա ընթացքում հանդես կգամ ուղիղ եթերով և բոլորին կներկայացնեմ այն իրողությունները, որոնք արդեն արձանագրված են»,-նշել է նախագահը ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

̰
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված ռուսական ուղղաթիռի խոցման հետ

01:46 10.11.2020

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՝ կապված Մի-24 ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման հետ: «Այն փաստը, որ Բաքուն անմիջապես ընդունել է իր մեղքը, դրական ենք գնահատում։ Նշում ենք նաև ադրբեջանական կողմի մեզ տված հավաստիացումներն այն մասին, որ տեղի կունենա այդ միջադեպի օպերատիվ հետաքննություն և մեղավորները կպատժվեն»: Հիշեցնենք, որ Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է խոցվել․ կա երկու զոհ […]

̰
Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ-ի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք․ ՀՀ ԱԳՆ

00:24 10.11.2020

Նոյմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին: Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է […]

̰
BACK_TO_TOP