TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:59 09.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը և 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ԱԺ-ում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021թ․ բյուջեի նախագիծը

23:56 09.11.2020

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծում ներառված է 21 ծրագիր՝ 172 միջոցառումներով, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 177.658․916,3 հազ. դրամ` ՀՀ 2020 թ․ պետական բյուջեով հաստատված 179.744.957.1 հազ. դրամի դիմաց․ այսպիսով՝ նախարարությանն ուղղվող ծախսերը 2020 […]

̰
ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական ուղղաթիռի խոցման կապակցությամբ

23:23 09.11.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետեւանքով ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական ուղղաթիռը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը «հանգեցրել է տխուր հետևանքների»: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում են տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության […]

̰
Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սուրեն Սարումյան

23:00 09.11.2020

Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն այսօր, ամփոփելով օրը, ասել է, որ մարտական գործողություններից մեկի առանձնահատկությունն էլ այն է, որ ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր […]

̰
Կասետային ռումբեր և հնարավոր ռազմական հանցագործություններ․ CBN-ի անդրադարձը ԼՂ պատերազմին

22:51 09.11.2020

Չաք Հոլթոնը նշում է, որ հայերը խաղաղություն են ուզում, սակայն ադրբեջանցիները, ցավոք, ցանկանում են վերացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հայերի համար գոյատևման վտանգ առաջացնելով։

̰
Յուրային զորքերը որոշ հատվածներով առավել նպաստավոր բնագծեր են զբաղեցրել. Սուրեն Սարումյան

22:34 09.11.2020

Շուշիից զատ, այսօր մարտեր են ընթացել նաև այլ ուղղություններում. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը՝ նշելով, որ յուրային զորքերը որոշ հատվածներով առավել նպաստավոր բնագծեր են զբաղեցրել: «Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող […]

̰
Քաղաքական ճգնաժամ Վրաստանում․ Թբիլիսիում հանրահավաք է տեղի ունենում

21:13 09.11.2020

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում: Ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները համարում է ոչ լեգիտիմ, պահանջում է արտահերթ ընտրություններ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում` խորհրդարանի շենքի առջև այժմ ընդդիմության հանրահավաքն է տեղի ունենում: Նոր ընտրությունների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնանկության պահանջներին ավելացել է նաև բողոքը` ընդդեմ ոստիկանության գործողությունների: Վրաստանի վարչապետը կոչ է արել  […]

̰
Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը

16:04 09.11.2020

Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել. Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- (4-րդ բացասական): Անհրաժեշտ ու կարևոր են […]

̰
Ադրբեջանի բանակի ո՞ր «հաջողությունների» մասին է խոսքը․ պետք է ամաչել նման «հաջողություններից», ոչ թե ուրախանալ դրանցով. Ալեքսանդր Բորոդայ

15:46 09.11.2020

«Ես դիտել եմ Ալիևի հարցազրույցը, որում նա պատմում է պատերազմում իր «հաջողությունների» մասին: Ես մի մարդ եմ, որը երկու պատերազմ եմ տեսել. ապշած եմ: Ի՞նչ «հաջողության» մասին կարող է խոսք լինել»,- ասել է ինքնահռչակ ԴԺՀ -ի առաջին վարչապետ, «Դոնբասի կամավորների միության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը: «Երբվանի՞ց է քիմիական զենքի օգտագործումը, եկեղեցու և ծննդատան ռմբակոծումը, հիվանդանոցում կրակոցները […]

̰
Կրեմլում բացատրել են, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին հաղթանակի կապակցությամբ

15:22 09.11.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պեսկովի խոսքերով՝ Կրեմլը ճիշտ է համարում սպասել Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը: Հարցին, թե ինչու է նախորդ անգամ Պուտինը շնորհավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի պաշտոնական […]

̰
Մերկելը շնորհավորել է Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ

15:04 09.11.2020

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պետք է միասին պայքարեն կորոնավիրուսի համավարակի, կլիմայի փոփոխությունների և ահաբեկչության դեմ։

̰
Պեսկովը հաստատել է` Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

14:44 09.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ: «Շաբաթ օրը մենք զեկուցեցինք այն թեմաների մասին, […]

̰
Պուտինը փոխվարչապետների թիվը հասցրել է 10-ի. երեք նախարար հեռացվել է պաշտոնից

13:10 09.11.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետների թիվը հասցրել է 10-ի, նրանցից մեկը կլինի առաջին փոխվարչապետը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում: 2020 թվականի հունվարի 22-ի հրամանագրով՝ վարչապետն ուներ 9 տեղակալ: «Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ունի 10 տեղակալ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի մեկ առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ՝ Հեռավոր Արևելքի […]

̰
ԱՄՆ վարչակազմն Իրանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ է պատրաստում․ Axios

12:27 09.11.2020

Ներկայիս ամերիկյան վարչակազմը, համաձայնեցնելով Իսրայելի և Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների հետ, մինչև հունվարի 20-ը պատրաստում է մեծ ծավալի պատժամիջոցներ Իրանի դեմ: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Axios լրատվական պորտալը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին: Այսպիսով, ԱՄՆ գործող իշխանությունները ցանկանում են մտցնել այդ պատժամիջոցները մինչ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի պաշտոնը ստանձնելը, որը, ըստ ԶԼՄ-ների գնահատականների, […]

̰
Էրդողանի փեսան հրաժարական է տվել

23:52 08.11.2020

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։ Instagram-ի իր էջում նա գրել է, որ հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են։ Հատկանշական է, որ Ալբայրաքը  ջնջել է նաև իր թվիթերյան էջը։

̰
Թբիլիսիում իրավիճակը լարված է․ խաղաղ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

23:13 08.11.2020

Թբիլիսիի ԿԸՀ-ի շենքի մոտ իրավիճակն այս պահին ծայրահեղ լարված իրավիճակ է: Ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտից ԿԸՀ-ի շենքի մոտ շարժվող խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ ՌԻԱ «Նովոստիի» թղթակցի հաղորդմամբ՝ նաև արցունքաբեր գազ է կիրառվել։ Ցուցարարները պահանջում են ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի  հրաժարականը: Ցուցարարների թիվը ԿԸՀ-ի մոտ շարունակում է աճել:   Հիշեցնենք, […]

̰
ԱՄՆ-ը հնարավորություն է ստացել ուղղելու անցյալի սխալները․ Ռոհանի

22:56 08.11.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ջո Բայդենի հաղթանակից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն է ստացել ուղղելու անցյալի սխալները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն «ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները, վերադառնալու միջազգային կանոնների հարգմանը, միջազգային պարտավորություններին»,- ասել է Իրանի նախագահը:

̰
Թրամփի փեսան հորդորում է նրան ճանաչել պարտությունը

22:44 08.11.2020

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, հորդորում է նրան ճանաչել պարտությունը: Քուշները Թրամփի փեսան է և համարվում է նրա ամենամերձավորներից մեկը: Թրամփի արձագանքի մասին տեղեկություն դեռ չկա: Ի դեպ, Բայդենին արդեն շնորհավորել են տասնյակ պետությունների և միջազգային կառույցների ղեկավարներ:

̰
Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական. Արծրուն Հովհաննիսյան

22:15 08.11.2020

Իրավիճակը շարունակում է մնալ լարված. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարբեր ուղղություններում եղել են ինտենսիվ մարտեր։ «Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր […]

̰ ̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

21:29 08.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Բայդեն, Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ […]

̰
Վրաստանի ԿԸՀ-ի ավագ մասնագետը թողել է պաշտոնը «մասսայական կեղծիքների» պատճառով

20:58 08.11.2020

Վրաստանի ԿԸՀ-ի ընտրական հանձնաժողովների հետ կապերի դեպարտամենտի ավագ մասնագետ Վանո Բուրդուլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ազատման դիմումի նկարն ու գրել` «Մնաս բարով, ԿԸՀ…»: Նա իր դիմումն արդեն ուղարկել է ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային: Այդ մասին հաղորդել է «Ալիք Մեդիան»:   «Ազատման դիմում եմ գրել ու կարծում եմ, որ չպետք է աշխատեմ մի քանի պատճառներով. […]

̰
Իրանի արտգործնախարարությունը չի բացառել վերադարձն ԱՄՆ-ի հետ բանակցություններին

20:31 08.11.2020

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն չի բացառել, որ հնարավոր է վերսկսեն բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին հայտնում է Al-Alam հեռուստաալիքը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ վերադարձի գործընթացը հեշտ չի լինի: «Բանակցությունները դեռ օրակարգում են և հավանականություն կա, չնայած այն հանգամանքին, որ դրանց վերադառնալու ճանապարհը դժվար է», – ասել է Խաթիբզադեն: Բացի այդ, գերատեսչության պաշտոնական […]

̰
Վրացական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել իշխանություններին ԿԸՀ ղեկավարին պաշտոնանկ անելու մասին

18:34 08.11.2020

Վրաստանում ընդդիմադիր ուժերն իշխանություններից պահանջել են մինչև տեղական ժամանակով 20:00-ն աշխատանքից հեռացնել ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային, որը, նրանց կարծիքով, մասնակցել է հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծմանը: Կիրակի օրը բողոքի ցույցի վերջնագիրը հնչեցրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան: «Թող իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին որոշում ընդունի մինչ երեկոյան ժամը ութը: […]

̰
Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները դուրս են եկել ցույցի

18:18 08.11.2020

Մի քանի հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հավաքվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում էТАСС-ը: «Այսօր մենք այստեղ կանգնած չենք հանուն մանդատների, պատգամավորական աթոռների և ոչ էլ մարդկանց որոշակի խմբի: Մենք այստեղ կանգնած ենք ազատ ընտրությունների համար. ընտրությունների, որոնք որոշել են խլել […]

̰
Թուրքիայի իշխանամերձ շրջանակներն ԱՄՆ-ի նորընտիր նախագահին թշնամի են համարում

17:24 08.11.2020

Armenpress-ը հայտնում է, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը և մասնավորապես նախագահի թեկնածուներից Ջո Բայդենի հաղթանակը։ Քարագյուլը հիշեցրել է Բայդենի հետևյալ խոսքերը` «Մենք կաջակցենք ընդդիմությանը և կտապալենք Էրդողանին» և այդ համատեքստում Բայդենին որակել է որպես «Թուրքիայի թշնամի»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել […]

̰
Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

17:08 08.11.2020

«ՌԻԱ Նովստին» հայտնում է. Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարները Բաքվում են: Նրանց ընդունել է Իլհամ Ալիևը:

̰
Միացյալ Նահանգների հաջորդ փոխնախագահ Կամալա Հարիսը հպարտ է, որ այդ պաշտոնում ընտրված առաջին կինն է

16:51 08.11.2020

ԱՄՆ նորընտիր  փոխնախագահ Քամալա Հարիսը հպարտ է, որ այդ պաշտոնում ընտրված առաջին կինն է: «Ես կլինեմ այնպիսի փոխնախագահ, ինչպիսին Ջո  Բայդենն էր Բարաք Օբամայի համար…Ճիշտ է՝ ես առաջին կինն եմ, որը կզբաղեցնի այդպիսի բարձր պաշտոն, բայց հույս ունեմ` ոչ վերջինը: Յուրաքանչյուր ամերիկացի կին պետք է իմանա, որ այս երկիրը նրանց նման հնարավորություն է տալիս: Հետևաբար, […]

̰
Մեծ Բրիտանիայի դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ

15:17 08.11.2020

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, ամեն տարի նոյեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը կամ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին, Միացյալ Թագավորությունը և Համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Հայաստանում ՄԹ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ այսօր Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին դիվանագիտական առաքելությունների և միջկառավարական […]

̰
Գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և շահագրգիռ կազմակերպություններին

14:00 08.11.2020

«ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, […]

̰
BACK_TO_TOP