16:49 13.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Նախագահն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ: Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է […]
16:40 13.11.2020
Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ստորև ներկայացնում ենք հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները, առցանց […]
16:24 13.11.2020
Ուսումնական գործընթացի վերսկսմանն ու ձմռանն ընդառաջ Էջմիածնի թիվ 5 եւ թիվ 15 մանկապարտեզները ապահովվել են ջեռուցման համակարգով: Այս մասին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից։ Էջմիածնում գործող 8 մանկապարտեզներից լոկալ ջեռուցմամբ ապահովված չէին միայն այս 2 մանկապարտեզները: Ձմռան ամիսներին վառարաններով ջեռուցվող այս մանկապարտեզները դժվարություններ էին ունենում: Այսուհետ այդ խնդիրներն անցյալում կմնան: Տեղադրված համակարգերով կապահովվի մանկապարտեզների ամբողջական ջեռուցումը:
16:13 13.11.2020
Թուրքիան անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հայտարարությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը: «Այս հայտարարության մեջ պարունակվող անհիմն մեղադրանքներն ամենևին չեն համապատասխանում տեղում եղած փաստերին»,- ասել է Աքսոյը: Նրա խոսքերով՝ Ղարաբաղում ռազմական հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցությունն ապացուցելու համար Հայաստանի կողմից տարածված տեսանյութերը «շինծու» են: Միևնույն ժամանակ, […]
15:43 13.11.2020
Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում: Օրենքով սահմանված են խիստ պատիժներ՝ ոստիկաններին վիրավորելու, զրպարտելու, դիմադրություն ցույց տալու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նման դեպքերում եվրոպական երկրներում և ԱՄՆ շատ նահանգներում պատիժ է նախատեսվում` տուգանքից մինչև տասնյակ տարիների ազատազրկում։ Հայաստանում նույնպես ոստիկանները օրենքով պաշտպանված են։ ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում […]
14:55 13.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են […]
14:34 13.11.2020
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի չի ունենա։ Երկու սփյուռքներն էլ իրենց շատ պատասխանատու են պահում, ընդգծել է նա: «Ոչ, դա բացարձակապես ակնհայտ չէ և շրջելի է: Ես այստեղ բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ»,- ասաց Պեսկովը YouTube-ում RT Russia […]
13:44 13.11.2020
Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները։ Այս մասին հիշեցրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
10:22 13.11.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։ Աննա Հակոբյանը նշել է նաև, որ սահմանված ժամկետներում կվերադառնան, որից հետո կիրականացվի ջոկատի համալրում։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:08 13.11.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, ֆրանսիացի առաջնորդը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի համար իրադրության երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն։ «Նախագահը գոհունակություն է հայտնել՝ կապված մարտական գործողությունների ավարտի հետ, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի […]
09:38 13.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ […]
00:48 13.11.2020
Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կրոնական ու մշակութային օջախներ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մեր հայրենակիցների նկատմամբ կատարվել են խոշտանգումներ ու դաժանություններ միայն այն բանի […]
00:45 13.11.2020
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և շարունակելու է գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում «Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ. 1․ Դուրս եմ գալիս ԱԺ […]
23:55 12.11.2020
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը հայտնել է, որ Էդուարդ Շարմազանովը դատարանից ազատ է արձակվել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Նա ազատ է արձակվել։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ևս ազատ է արձակվել: Արթուր Վանեցյանն ու […]
23:41 12.11.2020
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը։ 6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով […]
22:30 12.11.2020
Նոյեմբերի 12-ին` ժամը 14։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 5-րդ հարկի […]
22:06 12.11.2020
Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, իսկ Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցեր են հնչել նաև ԼՂ կարգավիճակի մշակութային արժեքների պահպանության ու խաղաղության դերակատարների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:17 12.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո 20 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար:
20:34 12.11.2020
Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ […]
19:54 12.11.2020
Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար Իբրահիմ Քեֆթանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իր ներքաղաքական անհաջողությունները ծածկելու համար փորձում է հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության մեջ, որը նույնպես մատնվում է անհաջողության։ Իբրահիմ Քեֆթանը նման կարծիք է հայտնել Hawarnews-ին տված հարցազրույցում: Հաղորդում է «Արմենպրես»-ը։ Քեֆթանը նշել է, որ թուրքական պետությունը աջակցում է մի շարք ավազակային խմբերի։ «Թուրքիան Լիբիայում, Սիրիայում […]
19:25 12.11.2020
Եվրամիությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար կօգտագործի ԵՄ երկրներում արտադրված պատվաստանյութերը։ Այս մասին է ասել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը: Հաղորդում է Interfax գործակալությունը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն պատվաստանյութերի վերաբերյալ իր ռազմավարությունն ունի, որը կիրառում է դեղագործական ընկերությունների հետ բանակցություններում: Ըստ նրա՝ Եվրամիության մոտեցումն այն է, որ Բրյուսելը […]
19:14 12.11.2020
17 կուսակցությունների նախաձեռնությամբ հավաք-երթի մասնակիցները Երևանի Մատենադարանի մոտ մեկ ժամ տևած ելույթներից հետո շարժվել էին Ազգային անվտանգության ծառայության շենք։ ԱԱԾ շենքի մոտ ելույթներ են ունեցել իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանն ու Ռուբեն Մելիքյանը: Նա, հիշեցնենք, եղել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Իր խոսքում ներողություն է խնդրել արցախցիներից, որ չի հաջողվել պաշտպանել նրանց իրավունքները: Այնուհետ երթի մասնակիցները շարժվել […]
18:42 12.11.2020
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
18:20 12.11.2020
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն որոշել է չհանդիպել տարածաշրջանային այց ծրագրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պաշտոնական Անկարան Պոմպեոյի այցի մանրամասները և դրա նպատակը համարում է վիրավորանք. Պոմպեոն ժամանելու է Ստամբուլ, այլ ոչ թե Անկարա: Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, նշում են, որ թուրք պաշտոնյաները համոզված են՝ Չավուշօղլուն կհանդիպի Պոմպեոյի հետ, եթե նա պաշտոնական այցով ժամանի […]
18:14 12.11.2020
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը […]
16:00 12.11.2020
Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը և ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար: ՀՀ պաշտպանության […]
15:59 12.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին: Հրամանագիրը ստորագրվել է Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հիման վրա: Հրամանագրի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի ռազմական կազմը, որի թվաքանակը հասնում է 1960 զինծառայողի, հինգ տարի ժամկետով կուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ ժամկետի […]
15:40 12.11.2020
Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։ Այս մասին գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը […]