15:31 12.11.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը պատրաստվում է և կանցկացվի ոչ սովորական ձևաչափով, INTERFAX-ի փոխանցմամբ` հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրապես, մենք արդեն պատրաստում ենք նախագահ Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Մենք ժամանակին ձեզ կհայտնենք անցկացման ամսաթիվը, ձեզ մանրամասնորեն կպատմենք մամուլի ասուլիսի անցկացման ձևաչափի մասին: Իհարկե, հասկանալի պատճառներով, դա լինելու է […]
15:08 12.11.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ […]
14:52 12.11.2020
Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին»,- ասել է Լավրովն առցանց մամուլի […]
14:46 12.11.2020
Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ […]
14:16 12.11.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցում ներգրավվելու թուրքական նկրտումներին։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով, հայտնում է ТАСС-ը։ «Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման […]
14:06 12.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց […]
13:55 12.11.2020
«Որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում. հակառակ դեպքում կարող էր սկսվել պրոցես, որը կավարտվեր 10, 20 հազար զինվորների զոհողությամբ կամ գերեվարությամբ»,- ֆեյսբուքյան էջով իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու հրաժարական չտվեց։ «Դա կնշանակեր դասալքություն, ուրիշի ուսերին թողնել»,- ասաց նա։ «Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում էր, հետևյալն է՝ […]
13:47 12.11.2020
Այսօր ՀՅԴ գրասենյակում ասուլիս են անցկացրել 17 կուսակցություններից մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մասնակցել են «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ», ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների անդամները: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ ասուլիսից առաջ ԱԱԾ-ն ՀՅԴ գրասենյակի տարածքից բերման է ենթարկել ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգի» քաղաքական խորհրդի […]
13:15 12.11.2020
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ այս դժվարին օրերին ևս Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:
12:54 12.11.2020
Չնայած բազմաթիվ հերքումներին, Թուրքիայում կրկնել են, որ Թուրքիայի զինված ուժերը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության մաս կկազմեն։ «Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների պահպանման վերահսկման ու մշտադիտարկման գործընթացին։ Թուրք զինվորականները կգործեն համատեղ խաղաղապահական առաքելության կազմում»,-Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքար Հուլուսիի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
11:53 12.11.2020
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
11:14 12.11.2020
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին […]
01:07 12.11.2020
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել ԼՂ հարցով Ադրբեջանում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից։ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունները և ռուս խաղաղապահների ներդրումը թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել […]
00:46 12.11.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը․ «Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ, Խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը, Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է – Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը […]
23:40 11.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:11 11.11.2020
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ […]
22:56 11.11.2020
Հայ Յեղափոխական Դաշնակցությունից հայտնել են, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրել։ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ևս հրավիրվել է ԱԱԾ։
22:14 11.11.2020
Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի շենքի մոտ: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ցուցարարները սկսել են հավաքվել ժամը 13-ից մի փոքր շուտ: Ոստիկանական մեքենաներից բարձրախոսներով անընդմեջ հիշեցնում էին նախկինում տարածված հաղորդագրությունն այն մասին, որ ռազմական դրության ժամանակ հավաքներն անօրինական են։ Այնուհետև ոստիկանության ստորաբաժանումները սկսել են բերման ենթարկել ընդդիմադիր […]
20:54 11.11.2020
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ վերսկսել Մինսկի խմբի գործընթացը՝ վերանայելով առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից երկուսի ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության կամ համաձայնության կնքված համաձայնագիրը:
20:32 11.11.2020
Տեսաուղերձով է հանդես եկել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը որոշ փակագծեր է բացել պատերազմի վերջին օրերի դեպքերի վերաբերյալ և կոչ արել արցախցիներն վերադառնալ Արցախ: Նա հիշեցրել է,որ մինչ այս էլ բազմիցս էր կոչ-հորդորով ու խնդրանքներով դիմել,որպեսզի պատերազմական գործողություններին մասնակցողների թիվը ավելանա: «Ես հիմի կասեմ՝ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են, երբ հակառակորդը գրավել էր […]
19:30 11.11.2020
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության […]
19:20 11.11.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում […]
18:45 11.11.2020
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների հայտարարության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը։ «Իհարկե, Միացյալ Նահանգները տեղեկատվություն կստանա այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և […]
18:11 11.11.2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյալն է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։ Միաժամանակ […]
16:56 11.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին: Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:
16:47 11.11.2020
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ս. թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]
16:38 11.11.2020
ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ է տրամադրել «ՌԻԱ «Նովոստիին»: Նախօրեին Հայաստան են ժամանել ռուս զինվորականները։ Նրանց մի մասն արդեն ուղևորվել է նշանակման շրջան։ Նրանք 16 դիտակետ կտեղադրեն շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Ռուսական բանակի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ խաղաղապահները հագեցած են «Տիգր» և […]
16:17 11.11.2020
Վրաստանը Բաքվի և Երեւանի խնդրանքով թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքերով ՝ վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն է հայտնել նպաստել ԼՂ-ում խաղաղ գործընթացի իրականացմանը: «Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, […]
15:57 11.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռազմավարական զենքի կառավարման համակարգերի կարողությունների ընդլայնման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Գրեթե բացարձակ պաշտպանվածությամբ կառավարման նոր կետի ստեղծումը, ներառյալ ռազմավարական միջուկային ուժերի, գտնվում է վերջին փուլում, ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ այսօր մեծ աշխատանք է տարվում միջուկային ուժերի կառավարման տարրերը ամենաբարձր մակարդակում պահելու ուղղությամբ: Մասնավորապես, ընդլայնվել […]
15:50 11.11.2020
Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազմականացման համար այն պատճառաբանությամբ, թե Հունաստանը խախտում է Լոզանի պայմանագրի դրույթները, հայտնում է TRT Haber-ը:: Նշվում է, որ 1923թ. Լոզանի պայմանագրի համապատասխան կետերով հունական չորս կղզիները ստացել են ոչ ռազմական կարգավիճակ: Թուրքիայի նավիգացիայի, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրության […]