TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հավատալիքները

23:27 05.11.2020

Սրբազան ջուր. Արցախում ջուրը սրբազան էր, մեջը թքել չէր կարելի, ինչպես կրակի մեջ: Աղբյուրներին նվիրաբերություններ էին կատարում. նորահարսն առաջին անգամ ջրի գնալիս ցորեն էր զոհաբերում աղբյուրին: Կիրակի օրերը մոմեր էին վառում սուրբ համարվող աղբյուրների մոտ: Իսկ հիվանդները, մոմեր վառելուց բացի, աքաղաղներ էին զոհաբերում և աղոթում՝ առողջանալու ակնկալիքով: Բուժող հայտնի սրբազան աղբյուրերից էին Շոշու գյուղի ձորակի […]

̰
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

19:12 05.11.2020

ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտել է ադրբեջանական և թուրքական հարձակումներն Արցախի հայերի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը։

̰
Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի ԼՂ-ի հետ սահման

18:53 05.11.2020

Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։  

̰
Միակ  կառույցը, որն իրավասու է միջամտել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. Շավարշ Քոչարյան

18:07 05.11.2020

Ինչպիսի՞ արձագանքներ Հայաստանի համար կարելի է սպասել միջազգային կառույցներից, որպես  պատասխան Արցախում ծավալվող պատերազմի, այնտեղ կատարվող ռազմական հանցագործությունների ու Ադրբեջանի կողմից պատերազմում ահաբեկիչների ներգրավվման: ԱԺ-ում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պարզաբանել է, որ միակ կառույցը, որն իրավասու է միջամտել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է: Ընդ որում, իրավասու է տնտեսական պատժամիջոցներ, անգամ ուժ կիրառել: Միակ խնդիրն այն է, […]

̰
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում. Զոհրաբ Մնացականյանի պարզաբանումը

17:14 05.11.2020

ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել մի քանի հարցի. մասնավորապես՝  արդյո՞ք հայկական կողմից պարզել են, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի ԱԳ նախարարը 3 անգամ հաստատված հրադադարների՝ իրենց կողմից խախտումների վերաբերյալ, և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում, երբ թշնամին հարձակվում է հայկական գյուղերի՝ մասնավորապես Դավիթ […]

̰
Անհայտ անձինք կրակ են բացել Թրամփի դեմ պաստառով տան ուղղությամբ

15:23 05.11.2020

ԱՄՆ Օհայո նահանգի Գրին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մի մասնավոր տան վրա, որի պատուհանի վրա եղել է Dump Trump («Թրամփին դեն նետել») պաստառը, հայտնում է The Hill-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Տան բնակիչը պատմել է, որ ինչ-որ մեկը գողացել է իր տան դիմացի սիզամարգին եղած Թրամփի […]

̰
Մենք ավելի քան վստահ ենք, որ կունենանք շոշափելի իրավական գնահատականներ. Ավետ Ադոնց

15:15 05.11.2020

ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե 2021-ի քննարկման ժամանակ  հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ասել է, որ դիվանագիտական բոլոր ուղղություններով իրազեկում են միջազգային հանրությանը այն ամենի մասին, ինչ կատարվում է պատերազմի դաշտում և Արցախի խաղաղ բնակավայրերում, հրադադարի խախտումների, ռազմական հանցագործությունների ու Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավվման մասին: «Թե՛ տեռորիզմի, և […]

̰
Բաքվում հակաիշխանական գործունեություն ծավալած Azel.tv կայքի ղեկավարի դատավճիռը բողոքի առիթ է դարձել

15:10 05.11.2020

Բաքվի դատարանը Azel.tv կայքի ղեկավար Աֆգան Սադիգովին մեղավոր է ճանաչել սպառնալիքների միջոցով շորթման մեջ և դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Լրագրողը հայտնել է քրեական գործը կեղծելու մասին և կրկին հացադուլ հայտարարել: Աֆղան Սադիգովի կինն ասել է, որ մայիսի 13-ին նրան բերման են ենթարկել, իսկ նրանց բնակարանում խուզարկություն է անցկացվել: Մայիսի 14-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, […]

̰
ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարություն են տարածել

14:37 05.11.2020

Ըստ դիտորդների՝ ԱՄՆ ընտրությունների ընդհանուր ծախսերը կազմել են 14 միլիարդ դոլար։

̰
Ֆրանսիայի արտգործնախարարն ԱՄՆ ընտրություններն անվանել է «պատմական»

13:37 05.11.2020

Մինչ այժմ հաշվարկված տվյալների համաձայն՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հավակնում է ընտրիչների 264 ձայնի, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայնի, մինչդեռ հաղթանակ տանելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի 270 ընտրիչ։

̰
Արցախն առանց հայերի չի լինելու. Զոհրաբ Մնացականյան

13:30 05.11.2020

Արցախն առանց հայերի չի լինելու։ ԱԺ-ում այսօր 2021 բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Արցախն առանց հայերի չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա հայ, որը կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները կարող են վտանգի ենթարկվել։ Մեր ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է այդ […]

̰
Երեք ուղղություն, որոնք 2021-ին գերակա են լինելու ԱԳՆ աշխատանքում

12:36 05.11.2020

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե-2021-ի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է  արտաքին գերատեսչության հաջորդ տարվա գերակայությունների մասին: Նա նշել է երեք ուղղություն՝ գլոբալ և տարածաշրջանային  անվտանգություն, Հայաստանի բարեփոխումների տնտեսական և ենթակառուցվածքային աջակցություն, հայապահանության և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացում:

̰
Սլովակիան ահաբեկչության մասին նախազգուշացրել էր Ավստրիային

12:24 05.11.2020

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը խոստովանել է, որ միջգերատեսչական հաղորդակցության մեջ սխալ է եղել, քանի որ Սլովակիայի անվտանգության ուժերը նախազգուշացրել են ավստրիական հակահետախուզությանը Վիեննայից մի հանցագործի մասին, որը ցանկացել է ռազմամթերք գնել Սլովակիայում: Այս մասին նոյեմբերի 4-ին ճեպազրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարը: «Վերջին ժամերին հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Սլովակիայի հատուկ ծառայությունն ահաբեկչությունից որոշ […]

̰
ՀՀ արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է ընդգծված խնայողական. Զոհրաբ ՄՆացականյան

12:13 05.11.2020

Արդյո՞ք դուք կարծում եք, որ առ այսօր մենք խնայել ենք դիվանագիտության վրա, և արդյո՞ք եթե ավելի շատ գումարներ ծախսեինք  դիվանագիտության վրա, գուցե այսօր ունենայինք ավելի շատ դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեին արյուն թափել մեզ համար։ Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այս հարցերն ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր […]

̰
Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը պատճառված վնասները

12:02 05.11.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։ Արման Թաթոյանը ընդգծվել է, […]

̰
Ջրականում մասնագիտական պարտքը կատարելիս բժիշկ է զոհվել

11:38 05.11.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մերօրյա հերոսները». Գարիկ Մանուկյան Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը: Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար […]

̰
ԱՄՆ-ում քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է․ Բայդենն առայժմ առաջ է Թրամփից

09:04 05.11.2020

Երկու թեկնածուն էլ հաղթել են այն նահանգներում, որոնք ավանդաբար քվեարկում են դեմոկրատների կամ հանրապետականների օգտին։

̰
ՄԻԵԴ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվելակերպի նորմերը

01:12 05.11.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ հետևել միջազգային չափանիշներին: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ստացվել է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը: Դատարանը նշել է, որ «շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից » և երկու երկրների կառավարություններին խնդրել է […]

̰
Fox News-ը հաստատել է Բայդենի հաղթանակը Վիսկոնսինում

00:38 05.11.2020

Fox News հեռուստաալիքը հաստատել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին կանխատեսումը ամերիկյան առանցքային Վիսկոնսին նահանգում: Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենն այնտեղ հավաքել է ձայների 49,6 տոկոսը, գործող նախագահ Դոնալդ Թրամփը ՝ 49 տոկոսը: Ավելի վաղ Վիսկոնսինում Բայդենի հաղթանակը կանխատեսել էր CNN հեռուստաալիքը։ Թրամփի շտաբն արդեն պահանջել է այնտեղ ձայների վերահաշվարկ անցկացնել, մինչդեռ Վիսկոնսինի ընտրական […]

̰
Ցույց Վրաստանի ԿԸՀ-ի մոտ. ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահին

23:24 04.11.2020

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա է ընթանում: Այս անգամ ցույցի կազմակերպիչները «Շեցվալե» (փոխիր) շարժման անդամներն են: Վերջիններս պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Մեր հիմնական պահանջն է, որ ընտրությունների արդյունքները չճանաչվեն: Այս արդյունքները Թամար Ժվանիայի կազմակերպածն են, ու նա է պատասխանատու կեղծված ընտրությունների […]

̰
Բայդենը պատմական ռեկորդ է սահմանել ընտրողների ձայների քանակով

23:11 04.11.2020

Բայդենը պատմական ռեկորդ է սահմանել ընտրողների ձայների քանակով։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նա արդեն ստացել է 69 786 232 ձայն և այս պահին առաջատարն է նախագահական ընտրարշավում: Այսպիսով, դեմոկրատների թեկնածուն գերազանցել Է 2008 թվականին Բարաք Օբամայի սահմանած ռեկորդը՝ 69 498 516 ձայն։

̰
Դեռ պարզ չէ՝ հետախուզակա՞ն էին, թե՞ հարվածային ՀՀ մտած ԱԹՍ-ները․ Ա․ Հովհաննիսյան

23:08 04.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարց է ուղղվել Գեղարքունիքի մարզում խոցված 3 ԱԹՍ-ի վերաբերյալ: Հետախուզակա՞ն էին դրանք, թե՞ հարվածային. ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցի պատասխանը կտան ուսումնասիրությունից հետո: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը

22:57 04.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներով շարունակել շփումները և բարձր են գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համագործակցությունը: Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հավելել են […]

̰
Պատերազմ Արցախում. ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի  վրա

22:31 04.11.2020

Ադրբեջանաթուրքական ագրեսիա, պատերազմ Արցախի դեմ՝ ինչո՞ւ սկսվեց այն, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան և ինչո՞ւ է  ոտնձգություն կատարում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այս հարցերի շուրջ քննարկում էր կազմակերպվել, որից ներկայացնում ենք մի հատված: Քննարկումը վարել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: «Ադրբեջանն իրապես երբեք պատրաստ չի եղել […]

̰
Արցախի անկախության ճանաչումը կկանգնեցնի Թուրքիայի և Ադրբեջանի պատերազմը հայերի դեմ. The National Interest

21:55 04.11.2020

Նյու Յորքից փաստաբան Հարութ Եկմանյանը, որը մասնագիտացած է միջազգային օրենդրության և մարդու իրավունքների ոլորտում, The National Interest -ում անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիային։ «Պատմությունն ու ճակատագիրը ծանր բեռ են դրել փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի ժողովրդի վրա. նրանք ստիպված են տանել մեկի փոխարեն երկու թշնամական հարևաններ (Ադրբեջանն ու Թուրքիան) ունենալու դժբախտությունը: Այս երկրների […]

̰
Միջազգային հանրության պարտականությունն է գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում․ԱՀ ՄԻՊ

21:08 04.11.2020

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝  նվիրված  ադրբեջանա-թուրքական ագրեսիային ,որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ: Նիստը բացեց […]

̰
Նիդեռլանդների խորհրդարանի հատուկ նիստում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է  թուրք-ադրբեջանական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները

20:53 04.11.2020

Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ավարտվեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։ Արտակ Բեգլարյանը հրաշք գործ արեց՝ ներկայացնելով բոլոր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։ Մանրամասները շուտով՝ Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ»,- գրել է դեսպանը։

̰
Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը

20:30 04.11.2020

  Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը․«Զինուժ մեդիա»-ի  նոր տեսանյութը

̰
Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա.ՀՀ ԱԳ նախարար

20:05 04.11.2020

Այսօր տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Այս համատեքստում Մնացականյանն ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի  սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԽ Նախարարների կոմիտեի առցանց նստաշրջանին

18:25 04.11.2020

ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է որ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ […]

̰
BACK_TO_TOP