Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական. Արծրուն Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական. Արծրուն Հովհաննիսյան

22:15 08.11.2020

Իրավիճակը շարունակում է մնալ լարված. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարբեր ուղղություններում եղել են ինտենսիվ մարտեր։

«Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, շպրտվել են բնագծերը, կրել են զգալի կորուստներ»,- ասել է Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ մարտերը սաստիկ են եղել Բերձորի ուղղությամբ: Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ Բերձոր՝ հավանաբար փորձելով օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց կրելով զգալի կորուստներ՝ հետ են շպրտվել, ավելին, դիմել են փախուստի: Համապատասխան տեսանյութը  հրապարակված է:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ մարտերն ընթանում են նաև այս պահին, բայց ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Հայկական զորքին հաջողվում է թույլ չտալ հակառակորդին որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

15:48 19.08.2025

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

38-ամյա Լիոնել Մեսսին հերթական անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական: Աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջիկա խաղերի համար ընդլայնված հայտացուցակում ընդգրկել է 33 ֆուտբոլիստի: Արգենտինացիները սեպտեմբերին կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերը` Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ էր նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: ...

Լավրովը հայտարարել է՝ ԱՄՆ-ն վճռական է, որ Ուկրաինայում հակամարտությունը չկրկնվի

15:40 19.08.2025

Լավրովը հայտարարել է՝ ԱՄՆ-ն վճռական է, որ Ուկրաինայում հակամարտությունը չկրկնվի

Ալյասկայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է հակամարտության երկարաժամկետ լուծմանը և դրա կրկնության բացառմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կրկնում եմ, որ Ալյասկայի գագաթնաժողովը թույլ է տալիս տեսնել, որ ամերիկյան վարչակազմը անկեղծորեն շահագրգռված է, որ այս կարգավորումը լինի ոչ թե Ուկրաինային կրկին պատերազմի նախապատրաստելու համար, ինչպես դա եղավ Մինսկի համաձայնագրերից […] ...

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

15:32 19.08.2025

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Ողջույնի […] ...

Ինեկոբանկը և The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորությունները

15:25 19.08.2025

Ինեկոբանկը և The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Ինեկոբանկը մեկնարկել է նոր և լայնածավալ համագործակցություն ամերիկյան առաջատար բանկերից մեկի՝ The Bank of New York Mellon-ի հետ՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների աշխարհագրությունը և ապահովելով առավել արդյունավետ գլոբալ ֆինանսական ծառայություններ։ Այս համագործակցության շնորհիվ Ինեկոբանկի հաճախորդները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձինք, կարող են ստանալ և իրականացնել ԱՄՆ դոլարով փոխանցումներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ ավելի արագ, հարմար և […] ...

Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության  կանխատեսում

15:14 19.08.2025

Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

15:06 19.08.2025

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...

BACK_TO_TOP