18:18 04.11.2020
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն սխալ է համարում, որ ապագա խորհրդարանում կարող է ներկայացված լինել միայն մեկ կուսակցություն: Ընդդիմությունը կեղծված է համարում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, ստացել են մանդատներ, հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում և պահանջում են նոր ընտրություններ: Նախօրեին ընդդիմությունը ստորագրել […]
16:43 04.11.2020
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդեռլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ, արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Սվեն Կոպմանսը: Այս մասին տեղեկացրին Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից։ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ՝ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրեց հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից […]
16:34 04.11.2020
«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ «Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի […]
16:15 04.11.2020
Կամպոբասսոյի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Մանրամասները՝ այստեղ։
15:41 04.11.2020
Այս պահին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ունի 238 ընտրիչի ձայն, իսկ գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213: Թրամփի համար արդեն մեծ հաղթանակներ են գրանցվել Ֆլորիդայում, Օհայոյում և Տեխասում: Բայց որոշ նահանգների հաշվարկ դեռևս չի կատարվել: Միչիգանը, Վիսկոնսինը, Փենսիլվանիան, Ջորջիան և Հյուսիսային Կարոլինան հաջորդներն են լինելու:
13:39 04.11.2020
Ինչպես ցույց է տալիս հաշվարկը, ԱՄՆ նախագահական ընտրություններին դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփից։ Թեև ձայների հաշվարկը դեռ ընթացքի մեջ է, սակայն Բայդենն արդեն ստացել է 238 ընտրիչների ձայները։ Թրամփը ստացել է 213 ընտրիչի ձայն։ Նշենք, որ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ունենալ 270 ընտրիչի ձայն։ Նախագահի երկու թեկնածուներն […]
12:59 04.11.2020
Ադրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ, հայտնում է Wargonzo-ի Telegram-ալիքը։ «Որպես Ստամբուլում Wargonzo- ի աղբյուրներից ստացված տեղեկատվության շարունակություն՝ մեզ ասում են հետևյալը. Բաքվի գեներալիտետը, թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում է ապստամբություն սկսել կառույցի ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատի իրենց մարդկանց իրականում ղեկավարում […]
00:02 04.11.2020
Հանրապետական կուսակցությունը վստահորեն առաջ է ընթանում նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, գրում Է ՏԱՍՍ-ը ։ «Ես լսել եմ, որ մենք առաջատար ենք Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում։ Ես լսել եմ, որ մենք ամենուր ենք, դա լավ է»,- ասել է Թրամփը։ Նա նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հաղթահարել միջկուսակցական հաշվեհարդարները։ Նոյեմբերի […]
23:51 03.11.2020
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ 1. Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է: […]
22:53 03.11.2020
Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հրամանատարությունից ազատել է: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով Ստամբուլից իր աղբյուրներին: Ստացված տվյալների համաձայն ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի ղեկավարությունից։ Պատճառը նրա սերտ շփումներն են ռուս գեներալների հետ։ ԱՀ պաշտպանության նախարար Հասանովը ռազմաճակատում իրական […]
22:27 03.11.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է «Укрспецэкспорт»-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կատարումը П-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ZN ուկրաինական կայքը: Կայքի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պայմանագրի կատարումը դադարեցնելու հրաման է տվել շուրջ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ:
21:15 03.11.2020
«Սա սովորական պատերազմ չէ․ այստեղ 2-րդ ցեղասպանության ռիսկ կա»․ այս ամենն արձանագրել են եվրոպական 11 երկրներից Հայաստան ժամանած պատգամավորները, լրագրողներն ու երիտասարդները։ Պատվիրակությունը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ։ Հյուրերն արդեն հասցրել են լսել Հայաստան եկած արցախցիների գլխով անցածը և պատրաստվում են վաղն էլ մեկնել Արցախ ու անձամբ տեսնել այդ ամենը։ Այցի […]
20:33 03.11.2020
«Այնտեղ ծանր հումանիտար իրավիճակ է: Ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իրավապաշտպան կառույցները հայտնում են Արցախում հազարավոր վիրավորների, սպանված բազմաթիվ խաղաղ բնակիչների մասին»: Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մեկնաբանել է S.I.R.-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո: «Կցանկանայի վերահաստատել սրտագին կոչս հակամարտության […]
20:02 03.11.2020
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր ընթացող ընդդիմության կողմնակիցների ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցները մուտքի երկաթե ցանկապատին քարեր են խփել`հայտարարելով, որ «ընտրակեղծողները պետք է լինեն բանտում»: Նրանք պնդել են, որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծվել են, և որ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան մեղավոր է քրեական հանցագործության մեջ: «Մենք կօգտագործենք բողոքելու համար բոլոր խաղաղ միջոցները: Այս կերպ մենք […]
15:52 03.11.2020
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Twitter-ում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության խոսքերին: «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- գրել է նա: Thank you […]
15:47 03.11.2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի մշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դրանք են, որ այժմ քննարկվում են, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Առայժմ կան բավականին հստակ մշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում են հենց դրանք»,- ասել է Ռուդենկոն: Նա շեշտել է, որ Մոսկվան հանդես […]
15:39 03.11.2020
Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ եթե ընդդիմությունը գտնի, որ իր Վրաստան գալու անհրաժեշտությունը կա, նրա առջև որևէ խոչընդոտ չի հայտնվի: Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»: «Իմ անվտանգությունը հարյուրերորդական տեղում է այն դեպքում, երբ հայրենիք ենք կորցնում, սակայն սա չպետք է անհամաձայնության թեմա լինի»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում: […]
15:19 03.11.2020
Վիեննայում իսլամիզմից դրդված հարձակումն ամենաստորն էր Ավստրիայի նորագույն պատմության ընթացքում, ասել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը: «Վիեննայի կենտրոնում, մեր հանրապետության կենտրոնում վախկոտ ահաբեկչությունը հարվածեց մեր հասարակության սրտին: Այս հարձակումն իր մասշտաբով և մարդկանց հանդեպ ատելությամբ, հստակ իսլամիզմից դրդված, ամենաստորն է մեր նորագույն պատմության մեջ»,- ասել է նախագահը՝ բնակչությանն ուղղված ուղերձում: Նա շնորհակալություն է […]
14:59 03.11.2020
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկո Դրեոսթոն Twitter-ում գրել է. «Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացրեց Եվրոպային. «Եթե դուք չկանգնեցնեք Էրդողանին, թուրքերին կտեսնեք Վիեննայի դարպասների մոտ»: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, իրականացվեց Վիեննայի կենտրոնում: Ոչ մի հանդուրժողականություն. Եվրոպան արթնացել է»։ Il Premier armeno avvertiva l’Europa qualche giorno fa: “Se non affrontate Erdogan, vi ritroverete i turchi alla […]
14:23 03.11.2020
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են: Դրանք այս անգամ տեղի են ունենում երկրի համար բավականին ծանր ժամանակաշրջանում: Բանն այն է, որ Միացյալ Նահանգները առաջատարն է մինչ այժմ նոր տեսակի կորոնավիրուսի գրանցված դեպքերի և մահվան թվով և դա է պատճառը լինելու, որ ընտրությունների արդյունքներն ավելի ուշ ամփոփվեն: Մանրամասները՝ տեսանյութում։
13:12 03.11.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում Ավստրիայի և այլ երկրների հետ համագործակցությունը մեծացնելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի ղեկավարը հեռագիր է հղել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին և կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ ցավակցելով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «Պուտինը վերահաստատեց Ավստրիայի և համաշխարհային հանրության մյուս անդամների հետ համագործակցության […]
12:53 03.11.2020
Սիրիական անապատների տաք կլիմային սովոր ահաբեկիչները տեսնես տեղյա՞կ են, որ նոյեմբերից հայոց լեռներում ձյուն է տեղում, և ջերմաստիճանը կտրուկ նվազում է։ Վստահ եմ՝ առաջին ցրտերի հետ նրանք բոլորը դառնալու են ոչ մարտունակ և կոտորվելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
11:48 03.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ավստրիայի ժողովրդին նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ: «Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Ավելի քան մեկ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն մաղթում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,-նշված է վարչապետի թվիթերյան գրառման մեջ։ […]
00:32 03.11.2020
Այժմ առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։ Վիրուսի արագ տարածման նպաստավոր պայման են ստեղծել սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունները, որին գումարվել է նաև հասարակության զգոնության թուլացումն ու անտարբերությունը։ Համավարակի երկրորդ ալիքի կանխատեսումներ մասնագետներն անում էին դեռ ամռան կեսերին, երբ հակահամաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իսկ հիվանդության հաստատված օրական դեպքերի թիվը չէր հատում 500-ի սահմանը։ […]
22:45 02.11.2020
Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրւոթյունների արդյունքներն ու պատրաստվում են հրաժարվել մանդատից:Այսօր բոլոր կուսակցությունները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ ,որ չեն պատրաստվում մուտք գործել խորհրդարան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Խորհրդարան մտնելուց հրաժարվում են «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո […]
18:40 02.11.2020
Արցախցի 100-ավոր կանայք ու երեխաներ այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կմնան դեսպանատան առաջ այնքան, մինչև իրենց հետ հանդիպման գա դեսպան Լին Թրեյսիին։ Մանրամասները՝ տեսանյութում։